Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոսը ամբաստանուելով Փեստոսի առաջին, ինքնիրան պաշտպանում է և Կայսրին…

Պօղոսը ամբաստանուելով Փեստոսի առաջին, ինքնիրան պաշտպանում է և Կայսրին բողոքում։

1Եւ Փեստոսը երբոր իր իշխանութեան երկիրը հասաւ, երեք օրից յետոյ Կեսարիայից վեր ելաւ Երուսաղէմ։ 2Եւ * քահանայապետը եւ Հրէաների գլխաւորները Պօղոսի համար իմաց տուին նորան, 3Եւ աղաչում էին՝ այս շնորհքը խնդրելով նորանից, որ Երուսաղէմ կանչէ նորան, * որովհետեւ դարան էին գործել՝ որ ճանապարհին սպանեն նորան։ 4Բայց Փեստոսը պատասխանեց թէ Պօղոսը Կեսարիայումը կ’պահուի. Եւ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ 5Եւ ձեզանից որոնք որ կարող են, ասեց, թող միասին գան. Եւ * եթէ այն մարդումը մի յանցանք կայ՝ թող նորանից գանգատ անեն։ 6Եւ այնտեղ տասն օրից աւելի մնալով իջաւ Կեսարիա. Եւ հետեւեալ օրը ատեան նստեց, եւ հրամայեց Պօղոսին բերել։ 7Եւ նա երբոր եկաւ՝ նորա չորս կողմովը կանգնեցին Երուսաղէմից եկած Հրէաները. * շատ եւ ծանր ամբաստանութիւններ բերելով Պօղոսի դէմ որ չէին կարողանում ապացուցանել։ 8Որովհետեւ նա պատասխան էր տալիս, թէ * Ոչ Հրէից օրէնքի, եւ ոչ տաճարի, եւ ոչ Կայսեր դէմ մի մեղք եմ գործել։ 9Բայց Փեստոսը * կամենալով Հրէաներին շնորհք անել, պատասխանեց Պօղոսին եւ ասեց. * Կամենո՞ւմ ես Երուսաղէմ գնալ՝ եւ այնտեղ այդ բաների համար դատուիլ իմ առաջին։ 10Պօղոսն էլ ասեց. Ես Կայսեր ատեանումն եմ կանգնած, որ այնտեղ պէտք է ես դատուիմ. Հրէաներին ոչինչ վնաս չեմ տուել, ինչպէս դու էլ լաւ գիտես։ 11* Բայց թէ որ անիրաւութիւն ունիմ եւ մեռնելու արժանի բան եմ գործել՝ մեռնելուց չեմ քաշվում. Իսկ եթէ այնպիսի մի բան չ’կայ, որ սորանք ինձանից ամբաստանում են, ոչ ով ինձ կարող չէ դորանց շնորհել. * ես դէպի Կայսրն եմ բողոքում։ 12Այն ժամանակ Փեստոսը խորհրդակիցների հետ խօսեց՝ եւ պատասխանեց, Դէպի Կայսրը բողոքեցիր, Կայսեր մօտ կþգնաս։

13Երբոր մի քանի օր անցաւ, Ագրիպպաս թագաւորը եւ Բերինիկէն եկան Կեսարիա՝ Փեստոսին շնորհաւորելու։ 14Եւ երբոր այնտեղ շատ օրեր անցկացրին, Փեստոսը Պօղոսի համար իմացրեց թագաւորին՝ եւ ասեց. * Այստեղ մի մարդ է մնացել Փելիքսիցը կապուած. 15* Որի համար՝ երբոր Երուսաղէմ էի, քահանայապետներն ու Հրէաների գլխաւորներն իմացրին ինձ, խնդրելով նորա դատապարտութիւնը։ 16* Որոնց պատասխանեցի թէ Հռովմայեցիներին օրէնք չէ՝ որ մի մարդ կորստեան շնորհուի մինչեւ որ ամբաստանեալն իր ամբաստանողներին իր դիմացը չ’ունենայ՝ եւ այն ամբաստանութեան համար պատասխան տալու պատեհութիւն չ’ստանայ։ 17Եւ երբոր նորանք ինձ հետ այստեղ եկան * բնաւ չ’ուշացրի, այլ հետեւեալ օրը ատեան նստած հրամայեցի այն մարդին բերել։ 18Եւ երբոր ամբաստանողներն առաջ եկան, ոչ մի յանցանք առաջ չէին բերում իմ կասկածածներից։ 19* Այլ թէ իրանց կրօնքի համար մի քանի խնդիրներ ունէին նորա հետ, եւ մի մեռած Յիսուսի համար որ նորա համար Պօղոսը ասում էր թէ կենդանի է։ 20Բայց երբոր ես տարակուսեցայ այսպիսի բաները քննելու՝ ասեցի թէ արդեօք կամենո՞ւմ է Երուսաղէմ գնալ եւ այնտեղ դատուիլ այդ բաների համար։ 21Բայց երբոր Պօղոսը բողոքեց, որ Վեհափառ Կայսեր քննութեան համար պահուի, հրաման տուի նորան պահել, մինչեւ որ ուղարկեմ Կայսեր մօտ։ 22* Ագրիպպասն էլ Փեստոսին ասեց. Ես էլ կ’կամենայի լսել այդ մարդին. Եւ նա ասեց. Էգուց կ’լսես։

23Եւ հետեւեալ օրն երբոր Ագրիպպասն եւ Բերինիկէն մեծ հանդէսով եկան, եւ հազարապետների եւ քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեանը մտան, Փեստոսը հրամայեց եւ Պօղոսին բերին։ 24Եւ Փեստոսն ասեց. Ով Ագրիպպաս թագաւոր եւ բոլոր մարդիկ որ մեզ հետ էք, տեսնում էք սորան, որի համար * Հրէաների բոլոր ժողովուրդն իմ առաջին եկան Երուսաղէմումը եւ այստեղ աղաղակելով թէ * նա այլ եւս պիտի չ’ապրի։ 25Բայց ես տեղեկացայ, որ * դա ոչինչ մեռնելու արժանի բան չէ գործել. Եւ երբոր * դա ինքը դէպի Վեհափառը բողոքեց, խորհուրդ արի որ ուղարկեմ։ 26Որի համար մի հաստատ բան չ’ունիմ որ գրեմ իմ տիրոջը. Նորա համար դորան բերի ձեր առաջին, եւ մանաւանդ քո առաջին, ով Ագրիպպաս թագաւոր, որ վերաքննելով մի բան ունենամ գրելու։ 27Որովհետեւ ինձ անպատշաճ է երեւում, որ մի կապած մարդ ուղարկեմ, եւ նորա դէմ ասուած յանցանքները չ’իմացնեմ։

*25.2 Գլ. իդ. 1։ Հմր. 15։

*25.3 Գլ. իգ. 12, 15։

*25.5 Գլ. ժը. 14։ Հմր. 18։

*25.7 Մար. ժե. 3։ Ղուկ. իգ. 2, 10։ Գլ. իդ. 5, 13։

*25.8 Գլ. զ. 13։ իդ. 12։ իը. 17։

*25.9 Գլ. իդ. 27։

*25.9 Հմր. 20։

*25.11 Հմր. 25։ Գլ. ժը. 14։ իգ. 29։ իզ. 31։

*25.11 Գլ. իզ. 32։ իը. 19։

*25.14 Գլ. իդ. 27։

*25.15 Հմր. 2, 3։

*25.16 Հմր. 4, 5։

*25.17 Հմր. 6։

*25.19 Գլ. ժը. 15։ իգ. 29։

*25.22 Գլ. թ. 15։

*25.24 Հմր. 2, 3, 7։

*25.24 Գլ. իբ. 22։

*25.25 Գլ. իգ. 9, 29։ իզ. 31։

*25.25 Հմր. 11, 12։