Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ վեհափառութիւնը Ասորիների դէմ։ 1* Նինուէի պատգամը։ Ել…
Աստուծոյ վեհափառութիւնը Ասորիների դէմ։
1* Նինուէի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։
2* Նախանձոտ եւ * վրէժխնդիր Աստուած է Տէրը, վրէժխնդիր է Տէրը եւ բարկութեան տէր, վրէժ առնող է Տէրը իր ոսոխներից, եւ բարկութիւն պահող իր թշնամիների դէմ։ 3Տէրը * երկայնամիտ է եւ * մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. * Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է. Եւ ամպերը նորա ոտների փոշին են։ 4Նա * սաստում է ծովին եւ նորան ցամաքեցնում, եւ բոլոր գետերը չորացնում. Թառամում են * Բասանն ու Կարմեղոսը, եւ Լիբանանի ծաղիկը թառամում է։ 5* Սարերը դողում են նորանից եւ * բլուրները հալվում են, * երկիրը բարձրանում է նորա առաջին, նաեւ աշխարհը եւ բոլոր նորանում բնակողները։ 6Նորա ցասման առաջին ո՞վ կþկանգնէ, եւ * ո՞վ կþդիմանայ նորա բարկութիւնը բորբոքելիս, * նորա սրտմտութիւնը թափվում է կրակի պէս, եւ ապառաժները ճաքում են նորա առաջին։
7* Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը. Եւ նա * ճանաչում է իրան ապաւինողներին։ 8* Յորդահոս հեղեղով պիտի վերջ տայ նորա տեղին, եւ նորա թշնամիներին պիտի հալածէ խաւարը։ 9* Ի՞նչ էք մտածում Տիրոջ դէմ. * վերջ տուողը նա է. Նեղութիւնը երկու անգամ վեր չի կենալ։ 10Որովհետեւ մինչեւ որ նորանք * փուշերի պէս խճճուած են, եւ * իբր իրանց գինիովը արբածներ, * պիտի սպառուին բոլորովին չոր յարդի պէս։ 11* Քեզանից դուրս եկաւ Տիրոջ դէմ չարութիւն մտածող՝ անօրէն խորհրդականը։ 12Այսպէս է ասում Տէրը. Թէեւ անդորր են ու այսքան բազմաթիւ, բայց եւ այնպէս * պէտք է կտրուին, եւ նա պիտի անցնի. Թէեւ ես քեզ նեղել եմ, այլ եւս չեմ նեղիլ։ 13Եւ հիմա * պիտի նորա լուծը կոտրեմ քո վերայից, եւ կապերդ պիտի կտրեմ։ 14Եւ Տէրը հրամայել է քո մասին. Այլ եւս սերունդ պիտի չþլինի քո անունիցը, քո աստուածների տանիցը պիտի բնաջինջ անեմ քանդակածն ու ձուլածոյ կուռքն. * քո գերեզմանը պիտի շինեմ, որովհետեւ դու անարգ եղար։ 15Ահա * սարերի վերայ աւետիք բերողի ոտները, որ խաղաղութիւն է քարոզում. Տօնիր, ով Յուդա, քո տօները, կատարիր ուխտերդ. Որ այլ եւս * անօրեն պիտի չþանցնէ քո միջովը, բոլորը բնաջինջ եղաւ։
*1.1 Սոփ. բ. 13։
*1.2 Ել. ի. 5։ լդ. 14։ բ Օր. դ. 24։ Յես. իդ. 19։
*1.2 բ Օր. լբ. 35։ Սաղ. ղդ. 1։ Ես. ծթ. 18։
*1.3 Ել. լդ. 6, 7։ Նէեմ. թ. 17։ Սաղ. ճգ. 8։ Յովն. դ. 2։
*1.3 Յոբ թ. 4։
*1.3 Սաղ. ժը. 7 ևլն։ ղէ. 2։ Ամբ. գ. 5, 11, 12։
*1.4 Սաղ. ճզ. 9։ Ես. ծ. 2։ Մատ. ը. 26։
*1.4 Ես. լգ. 9։
*1.5 Սաղ. կը. 8։
*1.5 Դատ. ե. 5։ Սաղ. ղէ. 5։ Միք. ա. 4։
*1.5 բ Պետ. գ. 10։
*1.6 Մաղ. գ. 2։
*1.6 Յայտ. ժզ. 1։
*1.7 ա Մն. ժզ. 34։ Սաղ. ճ. 5։ Երեմ. լգ. 11։ Ողբ. գ. 25։
*1.7 Սաղ. ա. 6։ բ Տիմ. բ. 19։
*1.8 Դան. թ. 26։ ժա. 10, 22, 40։
*1.9 Սաղ. բ. 1։
*1.9 ա Թագ. գ. 12։
*1.10 բ Թագ. իգ. 6, 7։
*1.10 Գլ. գ. 11։
*1.10 Մաղ. դ. 1։
*1.11 դ Թագ. ժթ. 22, 23։
*1.12 դ Թագ. ժթ. 35, 37։
*1.13 Երեմ. բ. 20։ լ. 8։
*1.14 դ Թագ. ժթ. 37։
*1.15 Ես. ծբ. 7։ Հռովմ. ժ. 15։
*1.15 Հմր. 11, 12։