Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղօթք ամեն մարդկանց համար։ Յորդորում է կնիկներին համեստ լինել։ 1Ար…
Աղօթք ամեն մարդկանց համար։ Յորդորում է կնիկներին համեստ լինել։
1Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար, 2* Թագաւորների եւ * ամեն իշխանաւորների համար. Որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով։ 3* Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է * մեր Փրկիչ Աստուծոյ առաջին, 4* Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ * ճշմարտութեան գիտութեանը գան։ 5* Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ * մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը, 6* Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ * վկայութիւն լինի * իր ժամանակներումը։ 7* Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ * (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում). * հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ։ 8Արդ կամենում եմ, որ մարդիկ * ամեն տեղ աղօթք անեն, * սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան։ 9* Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. 10* Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով։ 11Կինը թող հանդարտութեամբ սովորէ * ամեն հնազանդութիւնով։ 12* Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, * եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։ 13Որովհետեւ * Ադամն առաջ ստեղծուեցաւ եւ յետոյ Եւան։ 14Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ * կինը խաբուելով մեղք գործեց։ 15Սակայն կ’ապրի որդեծնութեան համար, եթէ կենայ հաւատքի եւ սէրի եւ սրբութեան մէջ պարկեշտութեան հետ։
*2.2 Եզր. զ. 10։ Երեմ. իթ. 7։
*2.2 Հռովմ. ժգ. 1։
*2.3 Հռովմ. ժբ. 2։ Գլ. ե. 4։
*2.3 Գլ. ա. 1։ բ Տիմ. ա. 9։
*2.4 Եզեկ. ժը. 23։ Յովհ. գ. 16։ Տիտ. բ. 11։ բ Պետ. դ. 9։
*2.4 Յովհ. ժէ. 3։ բ Տիմ. բ. 25։
*2.5 Հռովմ. գ. 29, 30։ ժ. 12։ Գաղ. գ. 20։
*2.5 Եբր. ը. 6։ թ. 15։ ա յովհ. բ. 1։
*2.6 Մատ. ի. 28։ Մար. ժ. 45։ Եփես. ա. 7։ Տիտ. բ. 14։
*2.6 ա Կոր. ա. 6։ բ Թես. ա. 10։ բ Տիմ. ա. 8։
*2.6 Հռովմ. ե. 6։ Գաղ. դ. 4։ Եփես. ա. 10։ գ. 5։ Տիտ. ա. 3։
*2.7 Եփես. գ. 7, 8։ բ Տիմ. ա. 11։
*2.7 Հռովմ. թ. 1։
*2.7 Հռովմ. ժա. 13։ ժե. 16։ Գաղ. ա. 16։
*2.8 Մաղ. ա. 11։ Յովհ. դ. 21։
*2.8 Սաղ. ճլդ. 2։ Ես. ա. 15։
*2.9 ա Պետ. գ. 3։
*2.10 ա Պետ. գ. 4։
*2.11 Ծն. գ. 16։ Տիտ. բ. 5։
*2.12 ա Կոր. ժդ. 34։
*2.12 Եփես. ե. 24։
*2.13 Ծն. ա. 27։ բ. 18, 22։ ա Կոր. ժա. 8, 9։
*2.14 Ծն. գ. 6։ բ Կոր. ժ. 3։