Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ ժողովրդին նեղացնողների դէմ աղօթք։ 1Ով Տէր՝ * վր…

Աստուծոյ ժողովրդին նեղացնողների դէմ աղօթք։

1Ով Տէր՝ * վրէժխնդրութեան Աստուած, ով վրէժխնդրութեան Աստուած, յայտնուիր։

2* Բարձրացիր, ով * երկրի Դատաւոր, հատուցում տուր ամբարտաւաններին։

3Ով Տէր, * ամբարիշտները՝ մինչեւ ե՞րբ, ամբարիշտները մինչեւ ե՞րբ կþպարծենան։

4* Նորանք բղխում եւ խօսում են գոռոզ բաներ. Բոլոր անօրէնութիւն գործողները պարծենում են։

5Տէր, նորանք կոխ են տալիս քո ժողովուրդը. Եւ նեղացնում են քո ժառանգութիւնը։

6Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. Եւ որբերին կոտորում են.

7* Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում։

8* Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. Եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կþհասկնաք։

9* Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. Կամ թէ աչքը ստեղծողը չի՞տեսնիլ։

10Մի՞թէ ազգերը խրատողը չի յանդիմանիլ. * Նա որ մարդիս գիտութիւն է սովորեցնում։

11* Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ունայն են։

12* Երանի այն մարդին որ դու խրատում ես նորան, ով Տէր. Եւ քո օրէնքիցը սովորեցնում ես նորան.

13Որ հանգստացնես նորան չարութեան օրերիցը. Մինչեւ որ հոր փորուի ամբարշտի համար։

14* Որովհետեւ տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը։

15Որ դատաստանը դէպի արդարութիւն դառնայ. Եւ նորա ետեւից կþգնան բոլոր սրտով ուղիղները։

16Ո՞վ վեր կþկենայ ինձ հետ չարերի դէմ. Ո՞վ ինձ հետ կþկանգնի նորանց դէմ որ անօրէնութիւն են գործում։

17* Եթէ Տէրն օգնութիւն չþլինէր ինձ, քիչ կþմնար որ իմ անձը լռութեան մէջ բնակուէր։

18Եթէ ասում եմ. * Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։

19Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ։

20Մի՞թէ * անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ * չարիք է շինում հրամանի դէմ։

21* Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, * եւ անմեղի արիւնը դատապարտում։

22Բայց Տէրն ինձ * ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։

23* Եւ նա նորանց կþհատուցանէ իրանց անօրէնութեան պէս. Եւ իրանց չարութիւնովը կþջնջէ նորանց. Մեր Տէր Աստուածը կþջնջէ նորանց։

*94.1 բ Օր. լբ. 35։ Նաւ. ա. 2։

*94.2 Սաղ. է. 6։

*94.2 Ծն. ժը. 25։

*94.3 Յոբ ի. 5։

*94.4 Սաղ. լա. 18։ Յուդ. 15։

*94.7 Սաղ. ժ. 11, 13։ ծթ. 7։

*94.8 Սաղ. հգ. 22։ ղբ. 6։

*94.9 Ել. դ. 11։ Առակ. ի. 12։

*94.10 Յոբ լե. 11։ Ես. իը. 26։

*94.11 ա Կոր. գ. 20։

*94.12 Յոբ ե. 17։ Առակ. գ. 11։ ա Կոր. ժա. 32։ ժբ. 5 ևլն։

*94.14 ա Թագ. ժբ. 22։ Հռովմ. ժա. 1, 2։

*94.17 Սաղ. ճիդ. 1, 2։

*94.18 Սաղ. լը. 16։

*94.20 Ամով. զ.

*94.20 Սաղ. ծը. 2։ Ես. ժ. 1։

*94.21 Մատ. իէ. 1։

*94.21 Ել. իգ. 7։ Առակ. ժէ. 15։

*94.22 Սաղ. ծթ. 9։ կբ. 2, 6։

*94.23 Սաղ. է. 16։ Առակ. բ. 22։ ե. 22։