Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մի մարգարէ գալիս է Բեթէլ և մարգարէանում։ Յերոբովամի ձեռքը չորանում է։…

Մի մարգարէ գալիս է Բեթէլ և մարգարէանում։ Յերոբովամի ձեռքը չորանում է։ Այն մարգարէն խաբվում է և առիւծիցը սպանվում։

1Եւ ահա մի * Աստուծոյ մարդ եկաւ Յուդայից Տիրոջ խօսքովը դէպի Բեթէլ, եւ * Յերոբովամը կանգնած էր սեղանի վերայ խունկ ծխելու համար։ 2Եւ կանչեց Տիրոջ խօսքովը դէպի սեղանը եւ ասեց. Ով սեղան, սեղան, Տէրն այսպէս է ասում. Ահա մի որդի կþծնուի Դաւիթի տան համար * անունը Յովսիա, եւ նա քեզ վերայ կþզոհէ բարձրաւանդակների քահանաներին, որ քեզ վերայ խունկ են ծխում, եւ մարդի ոսկորներ կþայրեն քեզ վերայ։ 3Եւ այն օրը մի նշան տուաւ ասելով. Այս է այն նշանը, որ ասել է. Ահա սեղանը կþպատառուի, եւ նորա վերայի մոխիրը կþթափուի։

4Եւ եղաւ երբոր թագաւորը լսեց Աստուծոյ մարդի այն խօսքը, որ կանչեց Բեթէլում եղած սեղանի վերայ, այն ժամանակ Յերոբովամը մեկնեց իր ձեռքը սեղանի վերայից ասելով. Բռնեցէք դորան. Բայց չորացաւ նորա ձեռքը, որ մեկնել էր նորա վերայ, եւ չþկարողացաւ նորան ետ քաշել դէպի իրան։ 5Եւ սեղանը պատառուեցաւ եւ մոխիրը թափուեցաւ սեղանիցը իբրեւ նշան, որ Աստուծոյ մարդը Տիրոջ խօսքովւ տուել էր։ 6Եւ թագաւորը պատասխանեց եւ ասեց Աստուծոյ մարդին. * Քո Տէր Աստուծուն աղօթք արա եւ խնդրիր ինձ համար, որ իմ ձեռքը ետ դառնայ դէպի ինձ. Եւ Աստուծոյ մարդը Տիրոջն աղօթք արաւ, եւ թագաւորի ձեռքը ետ դառաւ դէպի իրան եւ առաջուայ պէս եղաւ։ 7Եւ թագաւորն ասեց Աստուծոյ մարդին. Ինձ հետ եկ տուն, եւ ճաշիր, եւ * ես քեզ պարգեւներ տամ։ 8Բայց Աստուծոյ մարդն ասեց թագաւորին. * Եթէ ինձ քո տան կէսն էլ տալու լինես, քեզ հետ չեմ ուտիլ եւ ջուր չեմ խմիլ այս տեղում։ 9Որովհետեւ ինձ այսպէս հրամայուեցաւ Տիրոջ խօսքովը թէ Հաց չþուտես եւ ջուր չþխմես եւ այն ճանապարհով ետ չþդառնաս որով գնացիր։ 10Եւ նա ուրիշ ճանապարհով գնաց, եւ ետ չþդառաւ այն ճանապարհովը, որով գնացել էր Բեթէլ։

11Եւ մի ծեր մարգարէ էր բնակվում Բեթէլումը. Եւ նորա որդին եկաւ եւ իրան պատմեց այն բոլոր բաները, որ Աստուծոյ մարդն այն օրը արել էր Բեթէլումը, և այն խօսքերը, որ ասել էր թագաւորին, պատմեցին իրանց հօրը։ 12Եւ իրանց հայրն ասեց նորանց. Ո՞ր ճանապարհով գնաց։ Եւ ցոյց տուին որդիքը այն ճանապրահը, որով այն Աստուծոյ մարդը գնացել էր, որ եկաւ Յուդայիցը։ 13Եւ նա ասեց իր որդիներին. Էշը պատրաստեցէք ինձ համար. Եւ էշը պատրաստեցին նորա համար, եւ նա հեծաւ նորա վերայ։ 14Եւ գնաց Աստուծոյ մարդի ետեւից եւ գտաւ նորան մի բեւեկնիի տակին նստած, եւ ասեց նորան. Դո՞ւ ես այն Աստուծոյ մարդը, որ եկար Յուդայից, եւ նա ասեց. Ես եմ։ 15Եւ նորան ասեց. Ինձ հետ եկ իմ տունը եւ հաց կեր։ 16Եւ նա ասեց. Չեմ կարող քեզ հետ ետ դառնալ եւ քեզ հետ գնալ եւ հաց չեմ ուտիլ ու ջուր չեմ խմիլ քեզ հետ այստեղ։ 17Որովհետեւ * Տիրոջ խօսքովն ինձ խօսք եղաւ թէ Այնտեղ հաց չþուտես եւ ջուր չþխմես. Ետ չþդառնաս գնալու այն ճանապարհովը, որով դու գնացիր։ 18Եւ նա ասեց նորան. Ես էլ մարգարէ եմ քեզ պէս, եւ մի հրեշտակ խօսեց ինձ հետ Տիրոջ խօսքովն ասելով. Նորան ետ դարձրու քեզ հետ քո տունը եւ թող հաց ուտէ եւ ջուր խմէ. Բայց սուտ ասեց նորան։

19Եւ նա ետ դառաւ նորա հետ եւ հաց կերաւ նորա տանը եւ ջուր խմեց։ 20Եւ նորանք սեղան նստած էին, եւ Տիրոջ խօսքն եղաւ նորան դարձնող մարգարէին. 21Եւ նա կանչեց Յուդայից եկած Աստուծոյ մարդին ասելով. Այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ դու անհնազանդութիւն արիր Տիրոջ խօսքին եւ չþպահեցիր քո Տէր Աստուծոյ քեզ պատուիրած պատուէրը. 22Եւ ետ դառար եւ հաց կերար ու ջուր խմեցիր այն տեղը, որի համար քեզ ասեց թէ Հաց չþուտես եւ ջուր չþխմես. Ահա քո դիակը չþմտնէ քո հայրերի գերեզմանը։

23Եւ երբոր նա հաց էր կերել եւ ջուր էր խմել, նա պատրաստեց այն իր ետ դարձրած մարգարէի էշը։ 24Եւ * նա գնաց. Բայց ճանապարհին մի առիւծ գտաւ նորան եւ մեռցրեց նորան, եւ նորա դիակն ընկած էր ճանապարհումը եւ էշը կշտին կանգնած. Եւ առիւծն էլ կանգնել էր դիակի կշտին։ 25Եւ ահա այն ճանապարհովը անցնողներ կային, որ տեսան դիակը ճանապարհումն ընկած եւ առիւծը կանգնած դիակի կշտին, եւ եկան ու ասեցին քաղաքումը, ուր որ այն ծեր մարգարէն բնակվում էր։ 26Եւ սա լսեց նորան իր ճանապարհիցը եւ դարձնող մարգարէն եւ ասեց. Նա այն Աստուծոյ մարդն է, որ Տիրոջ խօսքին անհնազանդութիւն է արել. Եւ Տէրը նորան մատնել է առիւծին, որ նորան պատառել է եւ մեռցրել՝ Տիրոջ նորան ասած խօսքի պէս։ 27Եւ իր որդկանցը հետ խօսեց ասելով. Էշը պատրաստեցէք ինձ համար. Եւ նորանք պատրաստեցին նորան։ 28Եւ նա գնաց ու գտաւ նորա դիակը ճանապարհումը ընկած, եւ էշն ու առիւծը կանգնած դիակի կշտին. Առիւծը չէր կերել դիակը եւ չէր պատառել էշին։ 29Եւ մարգարէն վեր առաւ Աստուծոյ մարդի դիակը եւ դրաւ էշի վերայ եւ ետ բերաւ նորան. Եւ ծեր մարգարէն մտաւ քաղաքը, որ սուգ անէ եւ նորան թաղէ։ 30Եւ նորա դիակը դրաւ իր գերեզմանի մէջ եւ սուգ արաւ նորա վերայ. * Վա՜յ եղբայր։ 31Եւ եղաւ որ նորան թաղելուց յետոյ, խօսեց իր որդկանց հետ ասելով. Ես մեռած ժամանակս՝ ինձ այն գերեզմանում թաղեցէք, որի մէջ թաղուած է այդ Աստուծոյ մարդը, * նորա ոսկորների կշտին դրէք իմ ոսկորները։ 32Որովհետեւ անպատճառ պիտի կատարուի * այն խօսքը որ Տիրոջ խօսքովը խօսեց Բեթէլում եղող սեղանի եւ * այն բարձրաւանդակների ամեն տների վերայ որ * Սամարիայի քաղաքներումն են։

33* Այս բանից յետոյ էլ Յերոբովամը ետ չþդառաւ իր չար ճանապարհիցը, եւ դարձեալ ժողովրդի * մասերից բարձրաւանդակների համար * քահանաներ շինեց, ուզողին՝ * ձեռքերը լցնում էր, եւ նորանք բարձրաւանդակների քահանաներ էին լինում։ 34* Եւ այս բանովը առիթ եղաւ Յերոբովամի տան մեղք անելուն, որ * կորչի եւ բնաջինջ լինի երկրիս երեսիցը։

*13.1 դ Թագ. իգ. 17։

*13.1 Գլ. ժբ. 32, 33։

*13.2 դ Թագ. իգ. 15, 16։

*13.6 Ել. ը. 8։ թ. 28։ ժ. 17, 18։ Թու. իա. 7։ Գոր. ը. 24։ Յակ. ե. 16։

*13.7 դ Թագ. ե. 15։

*13.8 Թու. իբ. 18։ իդ. 13։

*13.17 Գլ. ի. 35։ ա Թես. դ. 15։

*13.24 Գլ. ի. 36։

*13.30 Երեմ. իբ. 18։

*13.31 դ Թագ. իգ. 17, 18։

*13.32 դ Թագ. իգ. 16, 19։

*13.32 Գլ. ժբ. 31։

*13.32 Տես Գլ. ժզ. 24։

*13.33 Գլ. ժբ. 31, 32։

*13.33 Կամ՝ ստորին մարդկանցից

*13.33 Դատ. ժէ. 5, 12։

*13.33 ձեռնադրում էր,

*13.34 Գլ. ժբ. 30։

*13.34 Գլ. ժդ. 10։