Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսի վարդապետութիւնը ապահարզանի և հարստութեան մասին։ 1Եւ եղաւ …
Քրիստոսի վարդապետութիւնը ապահարզանի և հարստութեան մասին։
1Եւ եղաւ երբոր Յիսուսը * այս խօսքերը վերջացրեց, Գալիլեայիցը վեր կացաւ Հրէաստանի սահմաններն եկաւ, Յորդանանի այն կողմը։ 2Եւ * շատ ժողովուրդներ նորա ետեւից գնացին, եւ նորանց այնտեղ բժշկեց։
3Եւ Փարիսեցիները նորա մօտ եկան եւ նորան փորձելով ասում էին նորան. Արժա՞ն է արդեօք մարդիս, որ * իր կինն արձակէ ամեն որ եւ է պատճառի համար։ 4Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, * արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց. 5* Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ * երկուսը կ’լինին մէկ մարմին։ 6Որովհետեւ այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին. Արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ։ 7Նորան ասեցին. * Ապա ի՞նչու Մովսէսը պատուիրեց մեզ, արձակման թուղթ տալ եւ արձակել նորան։ 8Նորանց ասեց, թէ Մովսէսը ձեր քարասրտութեան համար հրաման տուաւ ձեզ, ձեր կնիկներին արձակելու. Բայց սկզբիցն այնպէս չ’եղաւ։ 9* Եւ ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. Եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։ 10Իրան աշակերտները նորան ասեցին. * Եթէ այդպէս է մարդի բանը կնկայ հետ, լաւ չէ ամուսնանալ։ 11Նա էլ ասեց նորանց. * Ամենքը չեն տանում այդ բանը, բայց որոնց որ տրուած է։ 12Որովհետեւ կան * ներքինիներ, որ մօր որովայնից այնպէս են ծնուել. Եւ կան ներքինիներ՝ որ մարդկանցից են ներքինացրուել. Եւ կան ներքինիներ՝ որ իրանց ներքինացրին երկնքի արքայութեան համար. Ով որ կարող է տանել՝ թող տանի։
13* Այն ժամանակ երեխաներ բերուեցան նորա մօտ՝ որ ձեռքերը դնէ նորանց վերայ եւ աղօթք անէ. Իսկ աշակերտները յանդիմանում էին նորանց։ 14Բայց Յիսուսն ասեց. Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. Որովհետեւ * այդպիսիներին է երկնքի արքայութիւնը։ 15Եւ նորանց վերայ ձեռք դրաւ, եւ այնտեղից գնաց։
16Եւ * ահա մէկն եկաւ նորա մօտ եւ ասեց. * Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ։ 17Նա էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ոք է բարի բայց միայն մէկն՝ Աստուած. Իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները։ 18Նորան ասեց. Որո՞նք։ Յիսուսն էլ ասեց, Սորանք. * Մի՛ սպանիր, Մի՛ շնար, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայիր, 19* Պատուի՛ր քո հօրը եւ քո մօրը, * եւ սիրիր քո ընկերին քո անձի պէս։ 20Պատանին նորան ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի. Էլ ի՞նչ բանով եմ պակաս։ 21Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, * գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։ 22Երբոր պատանին այս խօսքը լսեց, տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր։
23Յիսուսն էլ ասեց իր աշակերտներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ * հարուստը դժուար կ’մտնէ երկնքի արքայութիւնը։ 24Բայց դարձեալ ասում եմ ձեզ. Աւելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թէ մի հարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնէ։ 25Եւ նորա աշակերտներն երբոր լսեցին, շատ զարմացան եւ ասեցին. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։ 26Յիսուսն էլ նորանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց * Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է։
27* Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա * մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. Հիմա ի՞նչ կ’լինի մեզ. 28Յիսուսն էլ ասեց նորանց. Ճշմարիտն ասում եմ ձեզ, թէ դուք՝ իմ ետեւից եկողներդ, * վերստին ծննդումը՝ երբոր մարդի Որդին իր փառաց աթոռի վերայ կ’նստի, * դուք էլ տասնեւերկու աթոռի վերայ կ’նստիք՝ եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերը կ’դատէք։ 29Եւ * ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ։ 30Եւ * շատ առաջիններ յետինք կ’լինին, եւ յետիններ առաջինք։
*19.1 Մար. ժ. 1։ Յովհ. ժ. 40։
*19.2 Գլ. ժբ. 15։
*19.3 Տես Գլ. ե. 31։
*19.4 Ծն. ա. 27։ ե. 2։ Մաղ. բ. 15։ Մար. ժ. 6։
*19.5 Ծն. բ. 24։ Մար. ժ. 7։ Եփես. ե. 31։
*19.5 ա Կոր. զ. 16։ է. 2։
*19.7 բ Օր. իդ. 1։ Գլ. ե. 31։
*19.9 Գլ.ե. 32։ Մար. ժ. 11։ Ղուկ. ժզ. 18։ ա Կոր. է. 10, 11։
*19.10 Առակ. իա. 19։
*19.11 ա Կոր. է. 2, 7, 9, 17։
*19.12 ա Կոր. է. 32, 34։ թ. 5, 15։
*19.13 Մար. ժ. 13։ Ղուկ. ժը. 15։
*19.14 Գլ. ժը. 3։
*19.16 Մար. ժ. 17։ Ղուկ. ժը. 18։
*19.16 Ղուկ. ժ. 25։
*19.18 Ել. ի. 13։ բ Օր. ե. 17։
*19.19 Գլ. ժե. 4։
*19.19 Ղև. ժթ. 18։ Գլ. իբ. 39։ Հռովմ. ժգ. 9։ Գաղ. ե. 14։ Յակ. բ. 8։
*19.21 Գլ. զ. 20։ Ղուկ. ժբ. 33։ ժզ. 9։ Գոր. բ. 45։ դ. 34, 35։ ա Տիմ. զ. 18, 19։
*19.23 Գլ. ժգ. 22։ Մար. ժ. 24։ ա Կոր. ա. 26։ ա Տիմ. զ. 9, 10։
*19.26 Ծն. ժը. 14։ Յոբ խբ. 2։ Երեմ. լբ. 17։ Զաք. ը. 6։ Ղուկ. ա. 37։ ժը. 27։
*19.27 Մար. ժ. 28։ Ղուկ. ժը. 28։
*19.27 բ Օր. լգ. 9։ Գլ. դ. 20։ Ղուկ. ե. 11։
*19.28 Այսինքն՝ միւսանգամ գալստեանը
*19.28 Գլ. ի. 21։ Ղուկ. իբ. 28-30։ ա Կոր. զ. 2, 3։ Յայտ. բ. 26։
*19.29 Մար. ժ. 29, 30։ Ղուկ. ժը. 29, 30։
*19.30 Գլ. ի. 16։ իա. 31, 32։ Մար. ժ. 31։ Ղուկ. ժգ. 30։