Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մեսիան և իր խաղաղութեան թագաւորութիւնը։ Ժողովրդի ցրուածների ժողովումը…
Մեսիան և իր խաղաղութեան թագաւորութիւնը։ Ժողովրդի ցրուածների ժողովումը։
1Եւ * Յեսսէի բունիցը մի * շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը. 2Եւ * նորա վերայ կþհանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։ 3Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կþյանդիմանէ։ 4Այլ արդարութեամբ կþդատէ * աղքատներին, եւ ուղղութեամբ կþյանդիմանէ երկրի խոնարհների մասին. Եւ երկրին կþզարկէ * իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կþմեռցնէ ամբարշտին։ 5Եւ արդարութիւնը նորա * մէջքի գօտին կþլինի, եւ ճշմարտութիւնը՝ նորա երանքի գօտին։ 6Եւ * գայլը կþբնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կþպառկէ. Եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կþլինին, եւ մի փոքր երեխայ կþքշէ նորանց։ 7Եւ կովն ու արջը կþարածեն, մէկտեղ կþպառկեն նորանց ձագերը, եւ առիւծը արջառի պէս յարդ կþուտէ։ 8Եւ կաթնակեր տղան իժի ծակի վերայ կþխաղայ, եւ կաթից կտրուածը ձեռքը քարբի բոյնի վերայ կþդնէ։ 9Նորանք * չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. Որովհետեւ * երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։ 10Եւ * այն օրը կþլինի, որ * Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կþկանգնէ, եւ * ազգերը նորան կþխնդրեն. Եւ * նորա հանգիստը փառք կþլինի։ 11Եւ այն օրը կþլինի, որ Տէրը կրկին անգամ իր ձեռքը կþմեկնէ, որ իր ժողովրդի մնացորդը առնէ, որ մնացել է, * Ասորեստանիցը, Եգիպտոսիցը, Պաթուրեսիցը, Եթովպիայիցը, Եղամիցը, Սենաարիցը, Եմաթիցը եւ ծովի կղզիներիցը։ 12Եւ նա դրօշակ կþբարձրացնէ ազգերի համար, եւ կþժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի * ցրուեալներին կþհաւաքէ երկրի չորս անկիւններիցը։ 13Եւ կþվերանայ * Եփրեմի նախանձը, եւ յուդայի նեղիչները բնաջինջ կþլինին, Եփրեմը Յուդային չի նախանձիլ, եւ Յուդան Եփրեմին չի նեղիլ։ 14Այլ նորանք Փղշտացիների ուսի վերայ դէպի ծովը կþթռչեն, միասին կþկողոպտեն արեւելցիներին, * Դան. Ժա. 41։Եդովմի ու Մովաբի վերայ կþերկարացնեն իրանց ձեռքը, եւ Ամմօնի որդիքը * պէտք է հնազանդին նորանց։ 15Եւ Տէրը պիտի * կործանէ Եգիպտոսի * ծովի լեզուն եւ իր ձեռքը պիտի շարժէ Գետի վերայ քամիի սաստկութեամբը եւ նորան պիտի զարկէ եօթը առուների բաժանէ, * եւ կօշիկով գնալ պիտի տայ։ 16Եւ * մի պողոտայ պիտի լինի իր ժողովրդի մնացորդի համար, որ կþմնայ Ասորեստանից, * ինչպէս որ եղաւ Իսրայէլին Եգիպտոսից դուրս գալիս օրը։
*11.1 Հմր. 10։ Գոր. ժգ. 23։
*11.1 Գլ. դ. 2։ ծգ. 2։ Երեմ. իգ. 5։ Յայտ. ե. 5։
*11.2 Գլ. կա. 1։ Մատ. գ. 16։ Յովհ. ա. 32, 33։ գ. 34։
*11.4 Սաղ. հբ. 2, 4։ Յայտ. ժթ. 11։
*11.4 Յոբ դ. 9։ Մաղ. դ. 6։ բ Թես. բ. 8։ Յայտ. ա. 16։ բ. 16։ ժթ. 15։
*11.5 Տես Եփես. զ. 14։
*11.6 Գլ. կե. 25։ Եզեկ. լդ. 25։ Ովս. բ. 18։
*11.9 Յոբ ե. 23։ Գլ. բ. 4։ լե. 9։
*11.9 Ամբ. բ. 14։
*11.10 Գլ. բ. 11։
*11.10 Հմր. 1։ Հռովմ. ժե. 12։
*11.10 Հռովմ. ժե. 10։
*11.10 Եբր. դ. 1 ևլն։
*11.11 Զաք. ժ. 10։
*11.12 Յովհ. է. 35։ Յակ. ա. 1։
*11.13 Երեմ. գ. 18։ Եզեկ. լէ. 16, 17, 22։ Ովս. ա. 11։
*11.14 11.14
*11.14 Գլ. կ. 14։
*11.15 Կամ՝ չորացնէ
*11.15 Զաք. ժ. 11։
*11.15 Յայտ. ժզ. 12։
*11.16 Գլ. ժթ. 23։
*11.16 Ել. ժգ. 29։ Գլ. ծա. 10։ կգ. 12, 13։