Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

(Չարչարանք և յետոյ փառք. Մարգարէութիւն։) Երգողների գլխաւորին։ Այէլ…

(Չարչարանք և յետոյ փառք. Մարգարէութիւն։)

Երգողների գլխաւորին։ Այէլէթ-հաշահարի վերայ։ Դաւիթի Սաղմոս։

1* Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. Հեռու ես իմ փրկութիւնիցը և * իմ հառաչանքի խօսքերիցը։

2Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. Գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չþկայ ինձ համար։

3Բայց դու սուրբ ես, * ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ։

4Քեզ յուսացան մեր հայրերը. Նորանք յուսացան եւ դու փրկեցիր նորանց։

5Դէպի քեզ աղաղակեցին, եւ ազատուեցան. * քեզ յոյս դրին եւ չþամաչեցին։

6Իսկ ես * որդ եմ եւ չէ թէ մարդ. * մարդկանց նախատինք եւ ժողովրդի անարգանք։

7* Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. Իրանց շրթունքները բաց են անում և * գլուխ շարժում։

8Նա * Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. * թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան։

9Իրաւի՝ * դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. Դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։

10* Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. Իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։

11Մի հեռանար ինձանից, որովհետեւ նեղութիւնը մօտ է, որովհետեւ օգնութիւն անող չþկայ։

12Իմ չորս կողմը * շատ զուարակներ պատեցին, եւ բասանի զօրեղ եզները պաշարեցին ինձ։

13* Իրանց բերանը բաց արին ինձ վերայ, ինչպէս գոռող եւ յափշտակող առիւծ։

14Ես ջուրի պէս թափուեցայ, * եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. * սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ։

15* Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ * լեզուս քիմքիս է կպած. Եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ։

16* Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. * իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։

17Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, * բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։

18* Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում։

19Բայց * դու, ով իմ Տէր, մի հեռանար. Ով իմ զօրութիւն, ինձ օգնութեան շտապիր։

20Փրկիր իմ անձը սուրիցը, եւ * իմ կեանքը՝ շան ձեռքիցը։

21* Ազատիր ինձ առիւծի բերանիցը, եւ պատասխանիր ինձ * * գոմէշի եղջիւրներիցն ազատելով։

22* Ես քո անունը կþպատմեմ * իմ եղբայրներին. Ժողովրդի մէջ կþօրհնեմ քեզ։

23* Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. Ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. Եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։

24Որովհետեւ նա չþանարգեց եւ չþարհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չþծածկեց նորանից իր երեսը. Բայց * երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։

25* Քեզ օրհնութիւն կþտամ մեծ ժողովրդում. * իմ ուխտը կþկատարեմ նորանից վախեցողների առաջին։

26* Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. Թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. * ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։

27* Երկրի ամեն ծայրերը կþյիշեն եւ Տիրոջ մօտ կþդառնան. Հեթանոսների ամեն ազգերը * քո առաջին երկրպագութիւն կþանեն։

28* Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։

29* Երկրի ամեն պարարտները կþուտեն եւ երկրպագութիւն կþանեն. * նորա առաջին վայր կþընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։

30Սերունդը կþծառայէ նորան. * նա Տիրոջը ազգ կþհամարուի։

31* Կþգան եւ նորա արդարութիւնը կþպատմեն այն ծնուելու ժողովրդին. Թէ Այս ամենը նա արաւ։

*22.1 Մատ. իէ. 44։ Մար. ժե. 34։

*22.1 Եբր. ե. 7։

*22.3 բ Օր. ժ. 21։

*22.5 Սաղ. իե. 2, 3։ լա. 1։ հա. 1։ Ես. խթ. 23։ Հռովմ. թ. 33։

*22.6 Յոբ իե. 6։ Ես. խա. 14։

*22.6 Ես. ծգ. 3։

*22.7 Մատ. իէ. 39։ Մար. ժե. 29։ Ղուկ. իգ. 35։

*22.7 Յոբ ժզ. 4։ Սաղ. ճթ. 25։

*22.8 Մատ. իէ. 43։

*22.8 Սաղ. ղա. 14։

*22.9 Սաղ. հա. 6։

*22.10 Ես. խզ. 3։ խթ. 1։

*22.12 Սաղ. կը. 30։ Եզեկ. լթ. 18։ Ամով. դ. 1։

*22.13 Յոբ ժզ. 10։ Սաղ. լե. 21։ Ողբ բ. 16։ գ. 46։

*22.14 Դան. ե. 6։

*22.14 Յես. է. 5։ Յոբ իգ. 16։

*22.15 Առակ. ժէ. 22։

*22.15 Յոբ իթ. 10։ Ողբ. դ. 4։ Յովհ. ժթ. 28։

*22.16 Յայտ. իբ. 15։

*22.16 Մատ. իէ. 35։ Մար. ժե. 24։ Ղուկ. իգ. 33։ Յօհ. ժթ. 23, 27։ ի. 25։

*22.17 Ղուկ. իգ. 35։

*22.18 Ղուկ. իգ. 34։ Յովհ. ժթ. 23, 24։

*22.19 Սաղ. ժ. 1։

*22.20 Սաղ. լե. 17։

*22.21 բ Տիմ. դ. 17։

*22.21 Կամ՝ վայրի ցուլի

*22.21 Ես. լդ. 7։

*22.22 Եբր. բ. 12։ Տես Սաղ. խ. 9։ ճբ. 21։

*22.22 Յովհ. ի. 17։ Հռովմ. ը. 29։

*22.23 Սաղ. ճլե. 19, 20։

*22.24 Եբր. ե. 7։

*22.25 Սաղ. լե. 18։ խ. 9, 10։

*22.25 Սաղ. ծ. 14։ կզ. 13։ հզ. 11։ ճժզ. 14, 18։ Յովն. բ. 9։

*22.26 Ես. կե. 13։

*22.26 Յովհ. զ. 51, 52։

*22.27 Սաղ. բ. 8։ հբ. 11։ ձզ. 9։ ղը. 3։ Ես. խթ. 6։

*22.27 Սաղ. ղզ. 7։

*22.28 Սաղ. խէ. 8։ Աբդ. 21։ Զաք. ժդ. 9։ Մատ. զ. 13։

*22.29 Սաղ. խե. 12։

*22.29 Ես. իզ. 19։ Փիլ. բ. 10։

*22.30 Կամ՝ կþպատմուի Տիրոջ մասին եկող դարին։

*22.31 Սաղ. հը. 6։ ձզ. 9։ ճբ. 18։ Ես. կ. 3։ Տես Հռովմ. գ. 21, 22։