Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առաքեալի հոգսը և բարեմաղթութիւնները Թեսաղոնիկեցիների համար։ 1*&nbs…
Առաքեալի հոգսը և բարեմաղթութիւնները Թեսաղոնիկեցիների համար։
1* Վասն որոյ այլ եւս չ’համբերելով * բարւոք երեւեցաւ մեզ, որ մենք մինակ մնանք Աթէնքումը։ 2Եւ ուղարկեցինք * մեր Տիմոթէոս եղբայրը եւ Աստուծոյ ծառան եւ Քրիստոսի աւետարանին մէջ մեր գործակիցը, որ ձեզ հաստատէ եւ մխիթարէ ձեր հաւատքի համար, 3* Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, * որ հէնց սորա համար կանգնած ենք։ 4* Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. Ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ։ 5* Սորա համար ես էլ այլ եւս չ’համբերելով, ուղարկեցի որ ձեր հաւատքը գիտենամ, * որ մի գուցէ փորձիչը ձեզ փորձեց եւ * մեր աշխատանքը զուր լինի։ 6* Բայց հիմա երբոր Տիմոթէոսը ձեզանից եկաւ մեզ մօտ, եւ ձեր հաւատքի եւ սէրի աւետիքը տուաւ մեզ, որ ամեն ժամանակ մեր բարի յիշատակը ձեր մտքումն ունիք, փափաքելով մեզ տեսնել՝ * ինչպէս մենք էլ ձեզ, 7Նորա համար, եղբարք, * մխիթարուեցանք ձեզ վերայ այն մեր ամեն վիշտումը եւ նեղութիւնումը ձեր հաւատքի համար։ 8Որովհետեւ հիմա մենք կենդանի ենք, * եթէ դուք հաստատ կենաք Տէրումը։ 9* Վասնզի ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցանել Աստուծուն ձեր մասին այն ամեն ուրախութեան համար, որով ուրախանում ենք ձեզ վերայ մեր Աստուծոյ առաջին, 10* Գիշեր եւ ցերեկ * առաւել եւս աղաչում ենք, * որ ձեր երեսը տեսնենք, եւ * ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք. 11Բայց ինքն Աստուած եւ մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս * ուղղէ մեր ճանապարհը դէպի ձեզ։ 12* Իսկ ձեզ աճեցնէ եւ աւելացնէ Տէրը սէրով * դէպի իրար եւ դէպի ամենը, ինչպէս որ մենք էլ դէպի ձեզ։ 13* Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն * իր ամեն սրբերովը գալու ժամանակումը։
*3.1 Հմր. 5։
*3.1 Գոր. ժէ. 15։
*3.2 Հռովմ. ժզ. 21։ ա Կոր. ժզ. 10։ բ Կոր. ա. 19։
*3.3 Եփես. գ. 13։
*3.3 Գոր. թ. 16։ ժդ. 21։ ի. 23։ իա. 11։ ա Կոր. դ. 9։ բ Տիմ. գ. 12։ ա Պետ. բ. 21։
*3.4 Գոր. ի. 23։
*3.5 Հմր. 1։
*3.5 ա Կոր. է. 5։ բ Կոր. ժա. 3։
*3.5 Գաղ. բ. 2։ դ. 11։ Փիլ. բ. 16։
*3.6 Գոր. ժը. 1, 5։
*3.6 Փիլ. ա. 8։
*3.7 բ Կոր. ա. 4։ է. 6, 7, 13։
*3.8 Փիլ. դ. 1։
*3.9 Գլ. ա. 2։
*3.10 Գոր. իզ. 7։ բ Տիմ. ա. 3։
*3.10 Հռովմ. ա. 10, 11։ ժե. 32։
*3.10 Գլ. բ. 17։
*3.10 բ Կոր. ժգ. 9, 11։ Կող. դ. 12։
*3.11 Մար. ա. 3։
*3.12 Գլ. դ. 10։
*3.12 Գլ. դ. 9։ ե. 15։ բ Պետ. ա. 7։
*3.13 ա Կոր. ա. 8։ Փիլ. ա. 10։ Գլ. ե. 23։ բ Թես. բ. 16։ ա Յովհ. գ. 20, 21։
*3.13 Զաք. ժդ. 5։ Յուդ. 14։