Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հառաչում է նեղութեան ժամանակ և յիշում Աստուծոյ ողորմութիւնները։ Եր…
Հառաչում է նեղութեան ժամանակ և յիշում Աստուծոյ ողորմութիւնները։
Երգողների գլխաւորին. * Իդիթունի վերայ. Ասափի Սաղմոս։
1* Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. Եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կþլսէ ինձ։
2* Իմ նեղութեան օրումը * Տիրոջն եմ խնդրում. Իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. Իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։
3Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. Միտք եմ անում եւ * հոգիս նուաղում է. (Սէլա։)
4Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. Խռովուած եմ եւ չեմ կարող խօսիլ։
5* Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները։
6Յիշում եմ գիշերումը * իմ երգելը. * խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում։
7* Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կþգցէ, եւ * այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ։
8Մի՞թէ յաւիտեան կþվերջանայ նորա ողորմութիւնը, * եւ նորա խօսքը կþպակասի՞ ազգից մինչեւ ազգ։
9Մի՞թէ մոռացաւ Աստուած * շնորհք ցոյց տալ. Մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը։ (Սէլա։)
10Բայց ես ասում եմ՝ * սա իմ ցաւն է. Փոխելը Բարձրելոյն ձեռքին է։
11* Յիշում եմ Տիրոջ գործերը. Որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։
12Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։
13Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. * ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։
14Դու ես Աստուած որ հրաշք ես անում. Դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։
15* Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը։ (Սէլա։)
16* Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. Եւ անդունդները սարսափեցան։
17Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ * քո նետերը գնացին։
18Քո որոտմունքի գոռոցը * երկնքի պտոյտներումն՝՝ էր. * փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. * երկիրը դղրդաց եւ դողաց։
19* Քո ճանապարհը ծովումն էր, եւ * քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չþյայտնուեցան։
20* Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը։
*Սաղ. հէ Սաղ. լթ. կբ. վերնագիրը։
*77.1 Սաղ. գ. 4։
*77.2 Սաղ. ծ. 15։
*77.2 Ես. իզ. 9, 16։
*77.3 Սաղ. ճխբ. 3։ ճխգ. 4։
*77.5 բ Օր. լբ. 7։ Սաղ. խդ. 1։ ճխգ. 5։ Ես. ծա. 9։
*77.6 Սաղ. խբ. 8։
*77.6 Սաղ. դ. 4։
*77.7 Սաղ. հդ. 1։
*77.7 Սաղ. ձե. 1։
*77.8 Հռովմ. թ. 6։
*77.9 Ես. խթ. 15։
*77.10 Սաղ. լա. 22։
*77.11 Սաղ. ճխգ. 5։
*77.13 Ել. ժե. 11։
*77.15 Ել. զ. 6։ բ Օր. թ. 29։
*77.16 Ել. ժդ. 21։ Յես. գ. 15, 16։ Սաղ. ճժդ. 3։ Ամբ. գ. 8 ևլն։
*77.17 բ Թագ. իբ. 15։ Ամբ. գ. 11։
*77.18 Կամ՝ մրրիկում
*77.18 Սաղ. ղէ. 4։
*77.18 բ Թագ. իբ. 8։
*77.19 Ամբ. գ. 15։
*77.19 Ել. ժդ. 28։
*77.20 Ել. ժգ. 21։ ժդ. 19։ Սաղ. հը. 52։ ձ. 1։ Ես. կգ. 11, 12։ Ովս. ժբ. 14։