Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիօնի փառաւորուիլը հեթանոսների դարձի գալովը։ Կորխի որդկանցը. Սաղմո…

Սիօնի փառաւորուիլը հեթանոսների դարձի գալովը։

Կորխի որդկանցը. Սաղմոս. Երգ։

1Նորա հիմունքը * սուրբ սարերի վերայ են։

2* Տէրը սիրում է Սիօնի դռները աւելի քան Յակոբի բնակարանները։

3* Փառաւոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստուծոյ քաղաք։ (Սէլա։)

4* Ռահաբին եւ Բաբիլոնին կþյիշեմ նորանց մէջ որ ճանաչում են ինձ. Ահա Փղշտացիք եւ Տիւրոսը Քուշի հետ. Սա այնտեղ է ծնուած։

5Եւ Սիօնի համար կþասուի՝ այս մարդը եւ այն մարդը նորանում է ծնուած. Եւ ինքը Բարձրեալը նորա հիմունքը հաստատեց։

6Տէրն ազգերին * գրելիս կþպատմէ՝ սա այնտեղ է ծնուած։ (Սէլա։)

7Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կþասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են։

*87.1 Սաղ. խը. 1։

*87.2 Սաղ. հը. 67, 68։

*87.3 Տես Ես. կ։

*87.4 Սաղ. ձթ. 10։ Ես. ծա. 9։

*87.6 Եզեկ. գ. 9։