Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբի երկրորդ պատասխանը՝ Ամենակարողի հետ անկարելի է վիճել։ 1Եւ Յոբը…

Յոբի երկրորդ պատասխանը՝ Ամենակարողի հետ անկարելի է վիճել։

1Եւ Յոբը պատասխանելով ասեց.

2Իրաւ գիտեմ որ այդպէս է, եւ * մարդս ի՞նչպէս կþարդարանայ Աստուծոյ մօտ։

3Եթէ նա ուզէ նորա հետ վիճել, հազարիցը մէկին չէ կարող պատասխան տալ.

4* Նա սրտով իմաստուն եւ ուժով զօրեղ է. Ո՞վ է դէմ կացել նորան, եւ ողջ մնացել։

5Նա որ տեղափոխում է լեռները, եւ նորանք չþգիտեն, որ նորանց տապալում է իր բարկութեան ժամանակին.

6* Նա որ շարժում է երկիրն իր տեղիցը, եւ * նորա սիւները դողդողում են.

7Որ արեւին հրամայում է, եւ նա չէ ծագում, եւ աստղերը կնքում է.

8* Որ երկինքը տարածում է մինակ, եւ գնում է ծովի կուտակների վերայ.

9* Որ արաւ Արջը, Հայկը եւ Բազմաստեղը, եւ Հարաւի շտեմարանները.

10Որ մեծամեծ բաներ է անում՝ անքննելի, եւ սքանչելիքներ՝ անթիւ։

11* Տես՝ նա իմ մօտովը կþանցնէ, եւ ես չեմ տեսնիլ. Եւ անց կþկենայ՝ եւ ես չեմ իմանալ։

12Տես՝ * եթէ նա յափշտակէ, ո՞վ նորան ետ կþպահէ. Ո՞վ կþասէ նորան թէ ի՞նչ ես անում։

13Աստուած իր բարկութիւնը ետ չի դարձնիլ, նորա տակին կþխոնարհուին * Ռաքաբի օգնականները։

14Ապա ո՞ւր մնաց որ ես նորան պատասխանեմ. և խօսքերս ընտրեմ նորա հետ վիճելու։

15* Որովհետեւ արդար էլ լինիմ, պատասխան չեմ տալ. Իմ Դատաւորին պիտի աղաչեմ.

16Եթէ ես կանչէի, եւ նա պատասխանէ՜ր. Չեմ հաւատալ, թէ նա իմ ձայնս կþլսէ.

17Նա որ ինձ փոթորիկով կþփշրէ, եւ * զուր տեղը կþշատացնէ իմ վէրքերը.

18Թող չի տալ ինձ որ շունչ առնեմ. Որովհետեւ ինձ դառնութիւններով կþկշտացնէ։

19Եթէ բանը զօրաւորի ուժումն է, ահա նա. Իսկ եթէ իրաւունքում, ո՞վ կþկանչէ ինձ։

20Եթէ ես արդար լինիմ, բերանս ինձ կþդատապարտէ. Եթէ ես կատարեալ լինիմ, նա ինձ յանցաւոր կþանէ։

21Եթէ ես կատարեալ լինիմ, իմ անձը չեմ ճանաչիլ, կեանքս կþարհամարհեմ։

22Մէկ է. Նորա համար ասում եմ թէ * նա կորցնում է կատարեալին եւ ամբարշտին։

23Եթէ հարուածը յանկարծ մեռցնէ, նա կþծիծաղէ անմեղի փորձանքի վերայ։

24Երկիրը չարագործի ձեռքն է յանձնուել. * նորա դատաւորների երեսը ծածկում է նա, եթէ ոչ, ապա ո՞վ է այն անողը։

25Եւ իմ * օրերը փախան սուրհանդակից արագ. Վազեցին՝ բարիք չþտեսան։

26Անցան սէզից շինուած նաւերի պէս, * որսի վերայ յարձակուող արծիւի պէս։

27* Եթէ ասելու լինիմ՝ Մոռանամ գանգատս, երեսիս տխրութիւնը թողեմ եւ զուարթանամ,

28* Այն ժամանակ սարսափում եմ բոլոր ցաւերիցս. Գիտեմ որ * ինձ անմեղ չես համարիլ։

29Ես պիտի ամբարիշտ լինիմ, ուրեմն ի՞նչու համար զուր տեղը տանջուիմ։

30* Եթէ ձիւնի ջրի մէջ լուացուիմ, եւ * մոխրաջրով մաքրեմ ձեռքերս,

31Այն ժամանակ էլ ինձ փոսի մէջ կþկոխէիր, եւ իմ հանդերձը կþզզուէին ինձանից

32Որովհետեւ * նա ինձ նման մարդ չէ, որ պատասխանէի իրան, միասին դատաստան գնայինք։

33Մեր մէջտեղը * միջնորդ դատաւոր չի լինիլ, որ ձեռքը մեր երկուսի վերայ դնէր։

34* Թող հեռացնէ իմ վերայից իր գաւազանը, եւ նորա սարսափն ինձ չþզարհուրեցնէ.

35Այն ժամանակ կþխօսէի, եւ իրանից չէի վախենալ. Որովհետեւ այսպէս՝ ես իմը չեմ։

*9.2 Գլ. դ. 17։ Սաղ. ճխգ. 2։ Հռովմ. գ. 20։

*9.4 Գլ. լզ. 5։

*9.6 Ես. բ. 19, 21։ ժգ. 13։ Անգ. բ. 6, 21։ Եբր. ժբ. 26։

*9.6 Գլ. իզ. 11։

*9.8 Ծն. ա. 6։ Սաղ. ճդ. 2, 3։

*9.9 Ծն. ա. 16։ Գլ. լը. 31 ևլն։

*9.11 Գլ. իգ. 8, 9։ լե. 14։

*9.12 Ես. խե. 9։ Երեմ. ժը. 6։ Հռովմ. թ. 20։

*9.13 Կամ՝ հպարտ

*9.15 Գլ. ժ. 15։

*9.17 Գլ. բ. 3։ լդ. 6։

*9.22 Ժող. թ. 2, 3։ Եզեկ. իա. 3։

*9.24 Տես բ Օր. ժզ. 19։

*9.25 Գլ. է. 6, 7։

*9.26 Ամբ. ա. 8։

*9.27 Գլ. է. 13։

*9.28 Սաղ. ճժթ. 120։

*9.28 Ել. ի. 7։

*9.30 Գլ. իդ. 19։

*9.30 Երեմ. բ. 22։

*9.32 Ժող. զ. 10։ Ես. խե. 9։ Երեմ. խթ. 19։ Հռովմ. թ. 20։

*9.33 ա Թագ. բ. 25։

*9.34 Գլ. ժգ. 20-22։ լգ. 7։ Սաղ. լթ. 10։