Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հայրական յորդոր իմաստութեան հետևելու համար։ 1* Որդիք, լսեցէք …

Հայրական յորդոր իմաստութեան հետևելու համար։

1* Որդիք, լսեցէք հօր խրատը. Եւ ականջ դրէք որ իմաստութիւնն իմանաք.

2Որովհետեւ ես ձեզ բարի ուսում եմ տալիս, իմ օրէնքը մի ձգէք.

3Որովհետեւ ես իմ հօր որդին էի, * փափուկ եւ * միամօր էի։

4* Նա ինձ սովորեցնում էր եւ ասում ինձ. Թող քո սիրտը բռնէ իմ խօսքերը, * պահիր իմ պատուէրները, եւ կþապրես։

5* Իմաստութիւն ստացիր, հանճար ստացիր. Մի մոռանար, եւ մի խոտորիր իմ բերանի խօսքերիցը։

6Մի թողիր նորան, եւ նա քեզ կþպահէ. * նորան սիրիր, եւ նա քեզ կþպաշտպանէ։

7* * Իմաստութեան սկիզբն է՝՝, «իմաստութիւն ստացիր». Եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր։

8* Դու նորան մեծարիր, եւ նա քեզ կþբարձրացնէ. Նա քեզ կþպատուէ, երբոր նորան գրկես։

9Նա քեզ * գեղեցիկ պսակ կþտայ քո գլխի համար, եւփառքի թագ կþպարգեւէ քեզ։

10Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ * կþշատանան քո կեանքի տարիները։

11Իմաստութեան ճանապարհը քեզ սովորեցրի, քեզ առաջնորդեցի ուղղութեան շաւիղներումը։

12Դու գնալիս՝ * քո քայլերը պիտի չþնեղուին, եւ * վազելիս չես գայթակղուիլ։

13Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. Նորան պահիր, որ նա քո կեանքն է։

14* Անզգամների ճանապարհը մի մտնիր. Եւ մի ման գար չարերի ճանապարհումը։

15Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր։

16* Որովհետեւ նորանք չեն քնիլ, մինչեւ որ չարութիւն չþանեն. Եւ քնից կþզրկուին, եթէ չþկործանեն։

17Նորա համար որ նորանք ամբարշտութեան հացն են ուտում եւ անիրաւութեան գինին խմում։

18* Բայց արդարների ճանապարհը * ծագող լոյսի պէս է. Որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում։

19* Ամբարիշտների ճանապարհը խաւարի նման է, նորանք չþգիտեն թէ ինչով են գայթակղում։

20Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին.

21* Թող նորանք չþգնան քո աչքի առջեւից, * պահիր նորանց քո սրտի մէջ։

22Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ * նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։

23Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։

24Հեռացրու քեզանից բերանի ծռութիւնը, եւ նենգաւոր շրթունքները թող հեռու լինին քեզանից։

25Թող քո աչքերն ուղիղ նային, եւ քո արտեւանունքները ուղղուած լինին դէպի քո առաջը։

26Շիտակ արա քո ոտների շաւիղը, եւ քո բոլոր ճանապարհները կþհաստատուին։

27Մի խոտորիր * աջ եւ ձախ, * ոտքդ հեռացրու չարիցը։

*4.1 Սաղ. լդ. 11։ Գլ. ա. 8։

*4.3 ա Մն. իթ. 1։

*4.3 Կամ՝ սիրելի իմ մօր առաջին։

*4.4 ա Մն. իը. 9։Եփես. զ. 4։

*4.4 Գլ. է. 2։

*4.5 Գլ. բ. 2, 3։

*4.6 բ Թես. բ. 10։

*4.7 Կամ՝ Ամեն բանի գլուխը իմաստութիւնն է,

*4.7 Մատ. ժգ. 44։ Ղուկ. ժ. 42։

*4.8 ա Թագ. բ. 30։

*4.9 Գլ. ա. 9։ գ. 22։

*4.10 Գլ. գ. 2։

*4.12 Սաղ. ժը. 36։

*4.12 Սաղ. ղա. 11, 12։

*4.14 Սաղ. ա. 1։ Գլ. ա. 10, 15։

*4.16 Սաղ. լզ. 4։ Ես. ծէ. 20։

*4.18 Մատ. ե. 14, 45։ Փիլ. բ. 15։

*4.18 բ Թագ. իգ. 4։

*4.19 ա Թագ. բ. 9։ Յոբ ժը. 5, 6։ Ես. ծթ. 9, 10։ Երեմ. իգ. 12։ Յովհ. ժբ. 35։

*4.21 Գլ. գ. 3, 21։

*4.21 Գլ. բ. 1։

*4.22 Գլ. գ. 8։ ժբ. 18։

*4.27 բ Օր. ե. 32։ իը. 14։ Յես. ա. 7։

*4.27 Ես. ա. 16։ Հռովմ. ժբ. 9։