Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իրար հետ տեսնուելու ուրախութիւնը։ 1Ո՞ւր է գնացել քո սիրականը,&nbsp…

Իրար հետ տեսնուելու ուրախութիւնը։

1Ո՞ւր է գնացել քո սիրականը, * ով կանանց գեղեցիկդ. Ո՞ւր է դիմել քո սիրականը, որ նորան որոնենք քեզ հետ։

2Իմ սիրականն իջել է իր պարտէզը, բալասանի ածուի մօտ. Որ արածեցնէ պարտէզներումը, եւ շուշաններ քաղէ։

3* Ես իմ սիրականինն եմ, եւ իմ սիրականը իմն է, որ արածեցնում է շուշանների մէջ։

4Գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս, Թերսայի պէս, հաճելի ես Երուսաղէմի պէս. * երկիւղալի՝ դրօշակիր զօրքերի պէս։

5Դարձրու աչքերդ իմ առաջից, որ յարձակվում են ինձ վերայ. Մազերդ * Գաղաադում պառկող * այծերի հօտին նման են։

6* Ատամներդ լուացարանից դուրս եկող մաքիների հօտին նման են. Որոնք ամենքը երկուորեակ են ծնում, եւ մի ամուլը չþկայ նորանցում։

7* Կիսած նռնի նման են այտերդ ծամերիդ տակին։

8Վաթսուն են թագուհիները, եւ ութսուն՝ հարճերը, եւ օրիորդներին թիւ չþկայ։

9Մէկ հատիկ է իմ աղաւնին, իմ կատարեալը, նա միամօր է, նա ընտրուած է իր մօր համար. Աղջիկները տեսան նորան եւ նորան երանեցին, թագուհիներն ու հարճերն էլ գովասանեցին նորան։

10Ո՞վ է այդ որ նայում է արշալոյսի պէս, գեղեցիկ է լուսնի նման, մաքուր՝ արեգակի պէս, * ահարկու՝ դրօշակիր զօրքերի պէս։

11Ես ընկոյզների պարտէզն իջայ որ հովտի կանաչները տեսնեմ, տեսնեմ թէ * ծլե՞լ է որթը արեօք, թէ ծաղկե՞լ են նռնենիները։

12Ես չþգիտէի, իմ հոգիս դրել էր ինձ * իմ ազնուական ազգի՝՝ կառքերումը։

13Դարձիր, դարձիր, ով Սուլամիթ, դարձիր, դարձիր, որ քեզ տեսնենք։ Ի՞նչ պիտի տեսնէք Սուլամիթի վերայ. Ինչպէս մանայէմի պարախումբը։

*6.1 Գլ. ա. 8։

*6.3 Գլ. բ. 16։ է. 10։

*6.4 Հմր. 10։

*6.5 Կամ՝ Գաղաադից երևացող

*6.5 Գլ. դ. 1։

*6.6 Գլ. դ. 2։

*6.7 Գլ. դ. 3։

*6.10 Հմր. 4։

*6.11 Գլ. է. 12։

*6.12 Կամ՝ Ամինադիբի