Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դաւիթի յաղթութիւնները և գանձերը։ Նորա պաշտօնեաները։ 1Եւ *&nbs…

Դաւիթի յաղթութիւնները և գանձերը։ Նորա պաշտօնեաները։

1Եւ * նորանից յետոյ եղաւ որ Դաւիթը Փղշտացիներին զարկեց եւ նուաճեց նորանց. Եւ Դաւիթն առաւ Փղշտացիների ձեռքից Մեթեկամման. 2Նաեւ * զարկեց Մովաբին եւ չափեց նորանց լարով գետինը պառկեցնելով նորանց, եւ երկու լարով չափեց մեռցնելու եւ մէկ ամբողջ լարով ապրեցնելու. Եւ Մովաբացիները Դաւիթին հարկատու ծառաներ եղան։ 3Եւ Դաւիթը զարկեց * Սուբայի թագաւոր Ռուբի որդի * Ադրազարին, երբոր գնում էր * Եփրատ գետի վերայ իր իշխանութիւնը հաստատելու։ 4Եւ Դաւիթը նորանից * հազար եօթը հարիւր ձիաւոր եւ քսան հազար հետեւակ զօրք բռնեց, եւ Դաւիթը * բոլոր կառքերի ձիերին ջլատեց, եւ նորանցից միայն հարիւր կառքի ձի պահեց։ 5Եւ * Դամասկոսի Ասորիներն եկան Սուբայի թագաւոր Ադրազարին օգնութիւն անելու, եւ Դաւիթն Ասորիներից քսանեւերկու հազար մարդ զարկեց։ 6Եւ Դաւիթը Դամասկոսի Ասորիների մէջ բերդապահ զօրքեր դրաւ. Եւ Ասորիները * Դաւիթին հարկատու ծառայ եղան. Եւ * ուր որ Դաւիթը գնում էր՝ Տէրը նորան յաջողութիւն էր տալիս։ 7Եւ Դաւիթն Ադրազարի ծառաների * ոսկի վահաններն առաւ եւ Երուսաղէմ բերաւ նորանց։ 8Եւ Դաւիթ թագաւորը Ադրազարի քաղաքներից * Բեթահից եւ Բերոթայից խիստ շատ պղինձ առաւ։

9Եւ երբոր * Եմաթի թագաւորը՝ Թովուն լսեց, որ Դաւիթն Ադրազարի բոլոր զօրքերին ջարդեց, Թովուն իր որդի * Յովրամին Դաւիթ թագաւորի մօտ ուղարկեց, որ նորան բարեւէ 10եւ նորան շնորհաւորէ, ըստ որում Ադրազարի դէմ պատերազմ էր արել եւ նորան զարկել էր. (որովհետեւ Ադրազարը Թովուի հետ պատերազմներ ունէր։) Եւ Յովրամի ձեռքին արծաթի անօթներ, ոսկի անօթներ եւ պղնձի անօթներ կային։ 11Դաւիթ թագաւորը * նորանք էլ Տիրոջը նուիրեց, միւս նուիրած արծաթի ու ոսկիի հետ բոլոր իր յաղթած ազգերից՝ Ասորիներից, 12Մովաբից, * Ամմոնի որդիներից, Փղշտացիներից, Ամաղէկից, եւ Սուբայի թագաւորի Ռուբի որդիի Ադրազարի աւարիցը։ 13Եւ երբոր Դաւիթն * Աղի ձորումը * տասնեւութը հազար Ասորիներին կոտորեց եւ ետ դառաւ, մեծ անուն հանեց։ 14Եւ Եդովմի մէջ բերդապահ զօրքեր դրաւ, բոլոր Եդովմի մէջ բերդապահ զօրքեր դրաւ, եւ բոլոր Եդովմացիները Դաւիթին ծառայ եղան, եւ Տէրը յաջողութիւն էր տալիս Դաւիթին ուր որ էլ նա գնում էր։

15Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլի վերայ թագաւորութիւն արաւ. Եւ Դաւիթն իր բոլոր ժողովրդին իրաւունք եւ արդարութիւն էր անում։ 16* Եւ Շարուհեայի որդի Յովաբը զօրքերի վերայ էր. Եւ Աքիղուդի որդի * Յովսափատը յիշատակաց դպիր էր. 17Եւ * Աքիտովբի որդի Սադովկն ու Աբիաթարի որդի Աքիմելէքը քահանաներ էին, եւ * Սարայիան ատենադպիր էր. 18Եւ * Յովիաթարի որդի Բանեան * Քերեթիների ու Փելեթիների վերայ էր. Եւ Դաւիթի որդիքը նախարարներ էին։

*8.1 ա Մն. ժը. 1-17։

*8.2 դ Թագ. ա. 1։

*8.3 Գլ. ժ. 6։

*8.3 ա Մն. ժը. 3։

*8.3 Տես Ծն. ժե. 18։

*8.4 ա Մն. ժը. 4։

*8.4 Յես. ժա. 6։

*8.5 գ Թագ. ժա. 23-25։

*8.6 Հմր. 2։

*8.6 Գլ. է. 9։

*8.7 դ Թագ. ժա. 10։ բ Մն. իգ. 9։ Տես գ Թագ. ժ. 16։

*8.8 Տես ա Մն. ժը. 8։

*8.9 ա Մն. ժը. 9։

*8.9 Տես ա Մն. ժը. 10։

*8.11 գ Թագ. է. 51։ ա Մն. իզ. 26։

*8.12 Գլ. ժ. 14։ ժբ. 31։

*8.13 դ Թագ. ժդ. 7։

*8.13 Տես ա Մն. ժը. 12։

*8.16 Գլ. ի. 23-26։

*8.16 գ Թագ. դ. 3։

*8.17 ա Մն. իդ. 3։

*8.17 ա Մն. ժը. 18։ «Սուսա»։

*8.18 ա Մն. ժը. 17։

*8.18 ա Թագ. լ. 14։