Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոբը ինքը զգուշացնում է իր բարեկամներին Աստուծոյ արդարութիւնիցը և սոս…
Յոբը ինքը զգուշացնում է իր բարեկամներին Աստուծոյ արդարութիւնիցը և սոսկումով սկսում է իր դատը խօսել Աստուծոյ ահեղութեան առաջին։
1Տես՝ այդ ամենը տեսել է իմ աչքը, ականջս լսել է եւ հասկացել է։
2* Ձեր գիտեցածի չափ ես էլ գիտեմ, ես ձեզանից պակաս չեմ։
3* Բայց ես կþուզէի Ամենակարողի հետ խօսել, եւ կþփափաքէի Աստուծոյ մօտ դատ վարել։
4Սակայն դուք * սուտեր հնարողներ էք, * փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։
5Երանի՜ թէ բոլորովին լռէիք, եւ * դա ձեզ համար իմաստութիւն կþլինէր։
6Լսեցէք՝ խնդրեմ՝ իմ խրատը, եւ իմ շրթունքների փաստերին ականջ դրէք։
7Աստուծո՞յ համար էք * անիրաւութիւն խօսում, եւ նորա՞ համար՝ նենգութիւն խօսում։
8* Մի՞թէ նորան էք երեսպաշտութիւն անում, կամ Աստուծո՞յ համար էք փաստաբանում։
9Լա՞ւ է որ նա ձեզ քննէ, կամ նորան խաբելո՞ւ էք ինչպէս մարդս խաբում են։
10Անպատճառ նա ձեզ կþյանդիմանէ, եթէ ծածուկ էլ երեսպաշտութիւն անէք։
11Մի՞թէ նորա վեհութիւնը ձեզ չի զարհուրեցնելու եւ նորա երկիւղը ձեզ վերայ ընկնելու։
12Ձեր յիշատակութիւնները մոխրի առակներ են. Ցեխի պատնէշներ՝ ձեր պատնէշները։
13Լռեցէք ինձ մօտ, որ խօսեմ ես, եւ ինձ վերայ թող գայ ինչ որ լինի։
14Ի՞նչու համար * մարմինս ատամներովս կրեմ, եւ * հոգիս՝ ափիս մէջը դնեմ.
15Տես՝ * թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն * իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։
16Նաեւ նա է իմ փրկութիւնը, որ կեղծաւորը նորա առաջին չի գալ։
17Լաւ լսեցէք իմ խօսքը, եւ իմ բացատրութիւնը ձեր ականջներին հասնէ։
18Ահա ես դատս կարգի եմ դրել, գիտեմ, որ արդար եմ լինելու։
19* Ո՞վ է որ ինձ հետ վիճէ. Որ հիմա լռէի եւ մեռնէի։
20* Միայն այս երկու բանը մի անիր ինձ, այն ժամանակ չեմ թաքչուիլ քո երեսիցը.
21Ձեռքդ ինձանից հեռացրու, եւ քո երկիւղն ինձ չþզարհուրեցնէ։
22Յետոյ կանչիր, եւ ես պատասխանեմ, կամ ես խօսեմ, եւ դու պատասխան տուր։
23Ո՞րչափ են իմ անօրէնութիւններն ու մեղքերը, իմ յանցնանքն ու մեղքը իմացրու ինձ։
24* Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ * ինձ՝ թշնամի համարում քեզ։
25* Մի՞թէ քամիից քշուած տերեւին ես վախեցնում, կամ թէ չոր մղեղին ես հալածում։
26Որովհետեւ դու ինձ դառնութեան վճիռ ես տալիս, եւ ինձ ժառանգութիւն ես տալիս * իմ երիտասարդութեան անօրէնութիւնները։
27* Եւ ոտքերս դնում ես կոճղում, եւ դիտում ես իմ բոլոր ճանապարհները, ոտքիս շաւիղներին գծեր ես փորում։
28Որ փտածի պէս վայր է ընկնում, ինչպէս ցեց կերած հագուստ է։
*13.2 Գլ. ժբ. 3։
*13.3 Գլ. իգ. 3։ լա. 35։
*13.4 Սաղ. ճժթ. 69։
*13.4 Գլ. զ. 21։ ժզ. 2։
*13.5 Առակ. ժէ. 28։
*13.7 Գլ. իէ. 4։
*13.8 տես Գլ. խբ. 8։
*13.14 Գլ. ժը. 4։
*13.14 Դատ. ժբ. 3։ ա Թագ. իը. 21։ Սաղ. ճժթ. 109։
*13.15 Առակ. ժդ. 32։
*13.15 Գլ. իէ. 5։
*13.19 Գլ. լգ. 6։ Ես. ծ. 8։
*13.20 Գլ. թ. 34։ լգ. 7։ Սաղ. լթ. 10։
*13.24 բ Օր. լբ. 20։ Սաղ. ժգ. 1։ խդ. 24։ ձը. 14։
*13.24 բ Օր. լբ. 42։ Հռութ. ա. 21։ Գլ. ժզ. 9։ ժթ. 11։ լգ. 10։
*13.25 Սաղ. ա. 4։ Ես. խբ. 3։
*13.26 Գլ. ի. 11։ Սաղ. իե. 7։
*13.27 Գլ. լգ. 11։