Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յուդայի դաւը Քրիստոսի դէմ։ Զատիկը պատրաստում են։ Քրիստոսը սահմանում է…
Յուդայի դաւը Քրիստոսի դէմ։ Զատիկը պատրաստում են։ Քրիստոսը սահմանում է հաղորդութեան խորհուրդը։ Աղօթք է անում Գեթսեմանումը և արիւնի կաթիլների պէս քրտինք թափում։ Բռնուելով քահանայապետի տունն է տարվում։ Պետրոսը երեք անգամ ուրանում է։ Քրիստոսը անարգանք և չարչարանք է կրում։ Յայտնում է թէ Աստուծոյ Որդի է։
1Եւ * բաղարջակերաց տօնը մօտեցաւ, որ զատիկ է կոչվում։ 2Եւ * քահանայապետները եւ դպիրները որոնում էին, թէ ինչպէս սպանեն նորան. Որովհետեւ ժողովրդիցը վախենում էին։
3* Սատանան էլ մտաւ Իսկարիովտացի ասուած Յուդայի մէջ, որ տասնեւերկուսի թուիցն էր։ 4Եւ գնաց քահանայապետների եւ իշխանների հետ խօսք կապեց, թէ նորան ինչպէս մատնէ նորանց։ 5Եւ նորանք ուրախացան եւ * խոստացան արծաթ տալ նորան։ 6Եւ նա խօսք տուաւ եւ յարմար ժամանակ էր որոնում՝ որ նորան մատնէ նորանց առանց ամբոխի։
7* Եւ բաղարջակերաց օրն եկաւ, որ նորանում պէտք էր զատիկը մորթել։ 8Եւ Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեց եւ ասեց. Գնացէք զատիկը պատրաստեցէք մեզ համար որ ուտենք, եւ նորանք ասեցին. 9Ի՞նչտեղ ես կամենում, որ պատրաստենք։ 10Նա էլ ասեց նորանց. Ահա երբոր քաղաքը կ’մտնէք, մի մարդ կ’պատահի ձեզ, որ ջրի կուժ է կրում. Նորա ետեւից գնացէք այն տունն, ուր որ նա կ’մտնէ։ 11Եւ տան տիրոջն ասեցէք. Վարդապետն ասում է քեզ, Ո՞ւր է այն օթեւանը, ուր ես զատիկն ուտեմ իմ աշակերտների հետ։ 12Եւ նա ձեզ մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ սարքուած. Այնտեղ պատրաստեցէք։ 13Եւ նորանք գնացին այնպէս գտան, ինչպէս որ ասեց նորանց. Եւ զատիկը պատրաստեցին։
14Եւ * երբոր ժամն եղաւ, նա սեղան նստեց. Եւ տասնեւերկու առաքեալներն էլ նորա հետ։ 15Եւ նորանց ասեց. Ցանկանալով ցանկացայ՝ այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարուելուցն առաջ։ 16Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ սորանից էլ երբէք չեմ ուտիլ, * մինչեւ որ կատարուի Աստուծոյ արքայութիւնումը։ 17Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ եւ ասեց. Առէք դորան եւ ձեր միջումը բաժանեցէք։ 18* Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ որթի բերքիցն էլ չեմ խմիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը գայ։
19* Եւ հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. * այս արէք իմ յիշատակի համար։ 20Այնպէս էլ ընթրիքից յետոյ բաժակն առաւ, եւ ասեց. * Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է։
21* Սակայն ահա իմ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վերայ է։ 22* Եւ մարդի Որդին գնում է * ինչպես սահմանուած է. Բայց վայ այն մարդին, որի ձեռովը կ’մատնուի։ 23* Եւ նորանք սկսեցին հարցուփորձ անել իրանց մէջ, թէ իրանցից ո՞վ է արդեօք նա, որ այն բանը գործելու է։
24* Նորանց միջումը մի վէճ էլ եղաւ, թէ իրանցից ո՞վ պիտի մեծ համարուի։ 25Եւ նա ասեց նորանց. * Ազգերի թագաւորները տիրապետում են նորանց վերայ, եւ նորանց վերայ իշխանութիւն անողները բարերար են կոչվում։ 26* Բայց դուք ոչ այնպէս. * այլ ձեր միջի մեծը՝ թող փոքրագոյնի պէս լինի, եւ առաջնորդը ծառայողի պէս։ 27* Որովհետեւ ո՞վ է մեծ. Սեղան նստո՞ղը թէ ծառայողը. Չէ՞որ սեղան նստողը. * բայց ես ձեր միջումը ծառայողի պէս եմ։ 28Իսկ դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։ 29* Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց. 30* Որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնումը, * եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար։
31Եւ Տէրն ասեց. Սիմօն, Սիմօն. Ահա * սատանան ձեզ ուզեց, * որ մաղէ ցորենի պէս. 32* Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. * եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։ 33Նա էլ ասեց նորան. Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։ 34* Եւ նա ասեց. Ասում եմ քեզ, Պետրոս, այսօր հաւը չի խօսիլ, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ թէ ինձ չ’գիտես։
35* Եւ նորանց ասեց. Երբոր ուղարկեցի ձեզ առանց քսակի, եւ պարկի եւ կօշիկների, մի՞թէ կարօտացաք մի բանի։ 36Նորանք էլ ասեցին. Ոչինչի. Ապա ասեց նորանց. Բայց հիմա քսակ ունեցողը թող առնէ, այնպէս էլ պարկը. Եւ չ’ունեցողը՝ թող իր հանդերձը ծախէ եւ իրան համար սուր առնէ։ 37Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ դեռ այս գրուածն էլ պէտք է կատարուի ինձանում, թէ * Անօրէնների հետ համարուեցաւ. Որովհետեւ ինչ որ ինձ համար ասուած է, կատարվում է։ 38Նորանք էլ ասեցին. Տէր, ահա այստեղ երկու սուր կայ. Եւ նա ասեց նորանց. Բաւական է։
39* Եւ դուրս ելաւ իր սովորութեան պէս * գնաց Ձիթենեաց սարը, եւ աշակերտներն էլ նորա ետեւից գնացին։ 40* Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։ 41* Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում, 42Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. * սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի։ 43Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. Եւ նա տագնապի մէջ լինելով, աւելի * եռանդով էր աղօթք անում։ 44Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։ 45Եւ աղօթքիցը վերկացաւ եկաւ իր աշակերտների մօտ, եւ նորանց քնի մէջ գտաւ տրտմութիւնից. 46Եւ ասեց նորանց. Ի՞նչու էք քնում. * վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։
47Եւ նա տակաւին խօսելիս, * ահա մի ամբոխ. Եւ Յուդա կոչուածը՝ այն տասնեւերկուսիցը մէկը՝ գնում էր նորանց առաջին. Եւ մօտեցաւ Յիսուսին, որ համբուրէ նորան. 48Յիսուսն էլ նորան ասեց. Յուդա, համբոյրո՞վ ես մարդի Որդին մատնում։ 49Երբոր նորա հետ լինողները տեսան, թէ ինչ է լինելու, նորան ասեցին. Տէր, սրով զարկե՞նք։ 50* Եւ նորանցից մէկը քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց։ 51Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Թող տուէք մինչ այս. Եւ նորա ականջին դպաւ եւ բժշկեց նորան։ 52* Եւ Յիսուսն ասեց իրան վերայ եկած քահանայապետներին եւ տաճարի իշխաններին եւ ծերերին. Ինչպէս մի աւազակի՞ վերայ դուրս եկաք սրերով եւ բիրերով։ 53Ես որ ամեն օր ձեզ հետ էի տաճարումը, ձեռք չ’ձգեցիք ինձ վերայ. * բայց սա ձեր ժամն է եւ խաւարի իշխանութիւնը։
54* Եւ նորան բռնեցին տարան, եւ մտցրին քահանայապետի տունը. * Պետրոսն էլ հեռուանց գնում էր նորա ետեւից։ 55* Եւ երբոր սրահի մէջ կրակ էին վառել եւ չորս կողմով նստել, Պետրոսն էլ նստեց նորանց միջումը։ 56Մի աղախին տեսնելով նորան՝ լոյսի մօտ նստած, դիտեց նորա վերայ եւ ասեց. Սա էլ նորա հետ էր։ 57Բայց նա ուրացաւ եւ ասեց. Ով կին, ես նորան չ’գիտեմ։ 58* Եւ քիչ մի յետոյ ուրիշը տեսաւ նորան եւ ասեց. Դու էլ նորանցից ես. Պետրոսն էլ ասեց. Ով մարդ, չեմ։ 59* Եւ մէկ ժամի չափ էլ որ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. Ճշմարիտ որ սա էլ նորա հետ էր. Որովհետեւ Գալիլեացի է։ 60Պետրոսն էլ ասեց. Մարդ, ես չ’գիտեմ, թէ դու ի՛նչ ես ասում. Եւ իսկոյն նա դեռ ասելիս՝ հաւը խօսեց։ 61Եւ Տէրը դարձաւ մտիկ տուաւ Պետրոսին, * եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասեց նորան, թէ * Մինչեւ հաւի խօսելը, երեք անգամ կ’ուրանաս ինձ։ 62Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապէս լացաւ։
63* Եւ Յիսուսին պահող մարդիկը ծաղր էին անում նորան եւ ծեծում։ 64Եւ նորա աչքերը ծածկում էին եւ երեսին զարկում, եւ նորան հարցնում էին եւ ասում. Մարգարէացիր՝ ո՞վ է նա, որ քեզ զարկեց։ 65Եւ ուրիշ շատ բաներ էլ հայհոյանքով խօսում էին նորա դէմ։
66* Եւ երբոր առաւօտ եղաւ, * ժողովրդի ծերակոյտը` քահանայապետները եւ դպիրները ժողովուեցան, եւ նորան հանեցին տարան իրանց ատեանը, եւ ասեցին. * Եթէ դու Քրիստոսն ես, ասիր մեզ։ 67Եւ նորանց ասեց. Եթէ ասեմ ձեզ, դուք չէք հաւատալ։ 68Եւ եթէ ձեզ հարցնեմ էլ, ինձ պատասխան չէք տալ, կամ ինձ արձակել։ 69* Բայց այսուհետեւ մարդի Որդին նստած կ’լինի Աստուծոյ զօրութեան աջ կողմը։ 70Եւ ամենքն ասեցին. Ուրեմն դո՞ւ Աստուծոյ Որդին ես. Եւ նա ասեց նորանց. * Դուք էք ասում, որ ես եմ։ 71* Նորանք էլ ասեցին. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկայութիւն, որ մենք ինքներս լսեցինք դորա բերանիցը։
*22.1 Մատ. իզ. 2։ Մար. ժդ. 1։
*22.2 Սաղ. բ. 2։ Յովհ. ժա. 47։ Գոր. դ. 27։
*22.3 Մատ իզ. 14-16։ Մար. ժդ. 10-11։ Յովհ. ժգ. 2, 27։ Գոր. ե. 3։
*22.5 Զաք. ժա. 12։
*22.7 Մատ. իզ. 17։ Մար. ժդ. 12։
*22.14 Մատ. իզ. 20։ Մար. ժդ. 17։
*22.16 Գլ. ժդ. 15։ Գոր. ժ. 41։ Յայտ. ժթ. 9։ Տես Գոր. իգ. 14։
*22.18 Մատ. իզ. 29։ Մար. ժդ. 25։
*22.19 Մատ. իզ. 26։ Մար. ժդ. 22։
*22.19 ա Կոր. ժա. 24։
*22.20 ա Կոր. ժ. 16։
*22.21 Սաղ. խա. 9։ Մատ. իզ. 21, 23։ Մար. ժդ. 18։ Յովհ. ժգ. 25, 26։
*22.22 Մատ. իզ. 24։
*22.22 Գոր. բ. 23։ դ. 28։
*22.23 Մատ. իզ. 22։ Յովհ. ժգ. 22, 25։
*22.24 Մար. թ. 33։ Գլ. թ. 46։
*22.25 Մատ. ի. 25։ Մար. ժ. 42։
*22.26 Մատ. ի. 26։ ա Պետ. ե. 3։
*22.26 Գլ. թ. 48։
*22.27 Գլ. ժբ. 37։
*22.27 Մատ. ի. 28։ Յովհ. ժգ. 13, 14։ Փիլ. բ. 7։
*22.29 Մատ. իդ. 47։ Գլ. ժբ. 32։ բ Կոր. ա. 7։ բ Տիմ. բ. 12։
*22.30 Մատ. ը. 11։ Գլ. ժդ. 15։ Յայտ. ժթ. 9։
*22.30 Սաղ. խթ. 14։ Մատ. ժթ. 28։ ա Կոր. զ. 2։ Յայտ. գ. 21։
*22.31 ա Պետ. ե. 8։
*22.31 Ամովս թ. 9։
*22.32 Յովհ. ժէ. 9, 11, 15։
*22.32 Սաղ. ծա. 13։ Յովհ. իա. 15-17։
*22.34 Մատ. իզ. 34։ Մար. ժդ. 30։ Յովհ. ժգ. 38։
*22.35 Մատ. ժ. 9։ Գլ. թ. 3։ ժ. 4։
*22.37 Ես. ծգ. 12։ Մար. ժե. 28։
*22.39 Մատ. իզ. 36։ Մար. ժդ. 32։ Յովհ. ժը. 1։
*22.39 Գլ. իա. 37։
*22.40 Մատ. զ. 13։ իզ. 41։ Մար. ժդ. 38։ Հմր. 46։
*22.41 Մատ. իզ. 39։ Մար. ժդ. 35։
*22.42 Յովհ. ե. 30։ զ. 38։
*22.43 Յովհ. ժբ. 27։ Եբր. ե. 7։
*22.46 Հմր. 40։
*22.47 Մատ. իզ. 47։ Մար. ժդ. 43։ Յովհ. ժը. 3։
*22.50 Մատ. իզ. 51։ Մար. ժդ. 47։ Յովհ. ժը. 10։
*22.52 Մատ. իզ. 55։ Մար. ժդ. 48։
*22.53 Յովհ. ժբ. 27։
*22.54 Մատ. իզ. 57։
*22.54 Մատ. իզ. 58։ Յովհ. ժը. 15։
*22.55 Մատ. իզ. 69։ Մար. ժդ. 66։ Յովհ. ժը. 17, 18։
*22.58 Մատ. իզ. 71։ Մար. ժդ. 69։ Յովհ. ժը. 25։
*22.59 Մատ. իզ. 73։ Մար. ժդ. 70։ Յովհ. ժը. 26։
*22.61 Մատ. իզ. 75։ Մար. ժդ. 72։
*22.61 Մատ. իզ. 74, 75։ Յովհ. ժգ. 38։
*22.63 Մատ. իզ. 67, 68։ Մար. ժդ. 65։
*22.66 Մատ. իէ. 1։
*22.66 Գոր. դ. 26։ Տես Գոր. իբ. 5։
*22.66 Մատ. իզ. 63։ Մար. ժդ. 61։
*22.69 Մատ. իզ. 64։ Մար. ժդ. 62։ Եբր. ա. 3։ ը. 1։
*22.70 Մատ. իզ. 64։ Մար. ժդ. 62։
*22.71 Մատ. իզ. 65։ Մար. ժդ. 63։