Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պօղոսը պատմում է իր դարձի գալը. Ծեծուելուց ազատվում է իր Հռովմայեցի լ…
Պօղոսը պատմում է իր դարձի գալը. Ծեծուելուց ազատվում է իր Հռովմայեցի լինելը իմաց տալով։
1Մարդիկ * եղբայրներ եւ հայրեր, հիմա իմ ձեզ պատասխան տալուս լսեցէք։ 2Եւ երբոր լսեցին թէ Եբրայեցիների լեզուով էր նորանց հետ խօսում, էլ աւելի լուռ կացին։ 3Եւ նա ասեց. * Ես Հրէայ մարդ եմ Կիլիկիայի Տարսօնումը ծնուած՝ այս քաղաքումը մեծացած, * Գամաղիէլի * ոտքի մօտ, * հայրենական օրէնքի ճշմարտութեան պէս վարժուած. * Աստուծոյ մասին նախանձաւոր էի՝ * ինչպէս այսօր դուք ամենքդ էք։ 4Որ այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ. Որ * մարդկանց եւ կանանց կապում էի եւ մատնում բանտերի մէջ։ 5Ինչպէս քահանայապետն էլ ինձ վկայում է՝ եւ * ծերերի բոլոր ժողովն էլ. * որոնցից թղթեր էլ առած գնում էի Դամասկոս եղբայրների մօտ, որ այնտեղ լինողներին էլ կապած բերեմ Երուսաղէմ, որ պատժուին։ 6* Եւ եղաւ որ երբ ես գնալիս Դամասկոսին մօտենում էի, կէս օրուայ դէմ յանկարծակի երկնքիցը մի սաստիկ լոյս փայլեց իմ չորս կողմովը։ 7Եւ ես վայր ընկայ գետինը, եւ մի ձայն լսեցի՝ որ ասում էր ինձ. Սաւուղ՝ Սաւուղ, ինձ ի՞նչու ես հալածում։ 8Եւ ես պատասխանեցի, Տէր՝ դու ո՞վ ես. Եւ նա ինձ ասեց. Ես Յիսուս Նազովրեցին եմ՝ որին դու հալածում ես։ 9* Բայց ինձ հետ լինողները լոյսը տեսնում էին եւ վախով լեցվում էին, բայց ինձ հետ խօսողի ձայնը չէին լսում։ 10Եւ ես ասեցի, Ի՞նչ անեմ՝ Տէր. Եւ Տէրն ասեց ինձ, Վեր կաց՝ գնա Դամասկոս, եւ այնտեղ կ’ասուի քեզ ամեն բանի համար, որ քեզ համար որոշուած է անել։ 11Եւ երբոր այն լոյսի փառքիցը չէի տեսնում, ինձ հետ լինողները ձեռքիցս բռնեցին՝ եւ ես մտայ Դամասկոս։ 12* Եւ մի Անանիա մարդ՝ օրէնքի համեմատ աստուածավախ, որ Դամսկոսումը բնակող բոլոր * Հրէաներիցը * բարի վկայութիւն ունէր, 13Նա եկաւ ինձ մօտ կանգնեց եւ ասեց. Սաւուղ եղբայր, վեր նայիր։ 14Եւ ես նոյն ժամումն վեր նայեցի դէպի նա եւ նա ինձ ասեց. * Մեր հայրերի Աստուածն առաջուց * քեզ ընտրեց, որ նորա կամքը ճանաչես, եւ այն * Արդարին * տեսնես, * եւ նորա բերանիցը ձայն լսես. 15* Որովհետեւ նորա համար վկայ կ’լինես բոլոր մարդկանց առաջին այն բաների համար, * որ տեսար եւ լսեցիր։ 16Եւ հիմա ի՞նչու ես ուշանում, վեր կաց մկրտուիր եւ * քո մեղքերը լուա * Տիրոջ անունը կանչելով։ 17* Եւ եղաւ երբոր ես ետ դառայ Երուսաղէմ, եւ տաճարումն աղօթք էի անում, մտքի յափշտակութիւն ինձ բռնեց. 18* Եւ ես նորան տեսայ որ ինձ ասում էր. * Շտապիր շուտ դուրս եկ Երուսաղէմից. Որովհետեւ չեն ընդունիլ քո վկայութիւնը, որ ինձ համար տալիս ես։ 19Եւ ես ասեցի. Տէր՝ * նորանք գիտեն՝ որ ես բանտն էի դնում եւ * ժողովարաններումը ծեծում էի քեզ հաւատացողներին. 20* Եւ երբոր քո Ստեփաննոս վկայի արիւնը թափվում էր, ես ինքս նորա մօտ կանգնած էի, եւ * նորա սպանմանը կամակից էի, եւ նորա սպանողների հանդերձները պահում էի։ 21Եւ նա ասեց ինձ. Գնա, * որովհետեւ ես քեզ հեռու հեթանոսների մէջ կ’ուղարկեմ։
22Եւ մինչեւ այս խօսքն ականջ էին դնում նորան. Եւ իրանց ձայները բարձրացրին՝ եւ ասեցին. * Այդպիսի մարդին երկրիցս վեր առ. * որովհետեւ պէտք չէ դա ապրի։ 23Եւ երբոր նորանք աղաղակում էին եւ հանդերձները վեր գցում, եւ փոշին օդի մէջ ցանում, 24Հազարապետը հրամայեց, որ նա բերդը տարուի. Ասելով թէ պէտք է ծեծելով հարցնել նորան, որ իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նորա վերայ այնպէս աղաղակում։ 25Եւ երբոր նորան կաշէ փոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասեց մօտը կանգնած հարիւրապետին թէ * Արժա՞ն է որ դուք Հռովմայեցի եւ չ’դատապարտուած մարդին ծեծէք։ 26Եւ երբոր լսեց հարիւրապետը, մօտեցաւ հազարապետին պատմեց եւ ասեց. Զգուշացիր թէ ինչ ես կամենում անել, որովհետեւ այս մարդը Հռովմայեցի է։ 27Եւ հազարապետը մօտ եկաւ եւ նորան ասեց. Ասիր ինձ թէ դու Հռովմայեցի՞ ես. Եւ նա ասեց. Այո. 28Եւ հազարապետը պատասխանեց թէ Ես շատ փողով ստացայ այս քաղաքացիութիւնը, եւ Պօղոսը ասեց. Ես հէնց դորանում ծնուած եմ։ 29Եւ նորանք՝ որ նորան ծեծելով հարցաքննելու էին, շուտով հեռացան նորանից. Եւ հազարապետն էլ վախեցաւ երբոր իմացաւ թէ Հռովմայեցի է. Որովհետեւ կապել էր նորան։
30Եւ հետեւեալ օրը կամենալով ճշմարիտն իմանալ, թէ ի՞նչ է Հրէաների ամբաստանութիւնը, նորան արձակեց կապերիցը եւ հրամայեց որ քահանայապետները եւ բոլոր ատեանը կանչեն. Եւ Պօղոսին էլ բերաւ նորանց մէջ կանգնեցրեց։
*22.1 Գլ. է. 2։
*22.3 Գլ. իա. 39։ Հռովմ. ժա. 1։ բ Կոր. ժա. 22։ Փիլ. գ. 5։
*22.3 Գլ. ե. 34։
*22.3 բ Օր. լգ. 3։ դ Թագ. դ. 38։ Ղուկ. ժ. 39։
*22.3 Գլ. իզ. 5։
*22.3 Գլ. իա. 20։ Գաղ. ա. 14։
*22.3 Հռովմ. ժ. 2։
*22.4 Գլ. ը. 3։ իզ. 9-11։ Փիլ. գ. 6։ ա Տիմ. ա. 13։
*22.5 Ղուկ. իբ. 66։ Գլ. դ. 5։
*22.5 Գլ. թ. 2։ իզ. 10, 12։
*22.6 Գլ. թ. 3։ իզ. 12, 13։
*22.9 Գլ. թ. 7։ Դան. ժ. 7։
*22.12 Գլ. թ. 10, 17։
*22.12 ա Տիմ. գ. 7։
*22.12 Գլ. ժ. 22։
*22.14 Գլ. գ. 13։ ե. 30։
*22.14 Գլ. թ. 15։ իզ. 16։
*22.14 Գլ. գ. 14։ է. 52։
*22.14 ա Կոր. թ. 1։ ժե. 8։
*22.14 ա Կոր. ժա. 23։ Գաղ. ա. 12։
*22.15 Գլ. իգ. 11։
*22.15 Գլ. դ. 20։ իզ. 16։
*22.16 Գլ. բ. 38։ Եբր. ժ. 22։
*22.16 Գլ. թ. 14։ Հռովմ. ժ. 13։
*22.17 Գլ. թ. 26։ բ Կոր. ժբ. 2։
*22.18 Հմր. 14։
*22.18 Մատ. ժ. 14։
*22.19 Հմր. 4։ Գլ. ը. 3։
*22.19 Մատ. ժ. 17։
*22.20 Գլ. է. 57։
*22.20 Ղուկ. ժա. 48։ Գլ. է. 59։ Հռովմ. ա. 32։
*22.21 Գլ. թ. 15։ ժգ. 2, 46, 47։ ժը. 6։ իզ. 17։ Հռովմ. ա. 5։ ժա. 13։ ժե. 16։ Գաղ. ա. 15, 16։ բ. 7, 8։ Եփես. գ. 7, 8։ ա Տիմ. բ. 7։ բ Տիմ. ա. 11։
*22.22 Գլ. իա. 36։
*22.22 Գլ. իե. 24։
*22.25 Գլ. ժզ. 37։