Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովսէսի ծնուիլը, հրաշքով պահուիլը և դաստիարակութիւնը, փախչելը և ամուս…

Մովսէսի ծնուիլը, հրաշքով պահուիլը և դաստիարակութիւնը, փախչելը և ամուսնութիւնը։

1Եւ * Ղեւիի տանից մէկը գնաց, ու Ղեւիի մէկ աղջիկն առաւ։ 2Եւ կինը յղացաւ, եւ մի որդի ծնեց. Եւ տեսաւ որ նա * գեղեցիկ էր, երեք ամիս թաքցրեց նորան։ 3Եւ երբ այլ եւս չþկարողացաւ թաքցնել նորան, մի պրտուի տապանակ առաւ նորա համար, եւ կուպրով ու ձիւթով ծեփեց, եւ տղան նորա մէջ դրաւ, եւ դրաւ գետի եզերքում եղած շամբի մէջ։ 4Եւ նորա քոյրը կանգնեց հեռուանց, որ տեսնէ թէ ինչ կը պատահէ նորան։ 5Եւ * Փարաւօնի աղջիկն իջաւ գետը լուացուելու, եւ նորա աղախինները գետի եզերքին ման էին գալիս. Եւ տեսաւ տապանակը շամբի մէջտեղը, եւ իր աղախնին ուղարկեց, որ առաւ նորան։ 6Եւ նա բացաւ եւ տեսաւ տղան, եւ ահա տղան լաց էր լինում. Եւ խղճաց նորա վերայ, եւ ասեց. Սա Եբրայեցի տղաներիցն է։ 7Յետոյ նորա քոյրն ասեց Փարաւօնի աղջկանը. Գնամ եւ քեզ համար Եբրայեցիներից մի ծիծ տուող կնիկ կանչե՞մ, որ տղային ծիծ տայ քեզ համար։ 8Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Գնա, եւ աղջիկը գնաց, եւ այն տղայի մօրը կանչեց։ 9Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Տար այս տղային եւ ծիծ տուր ինձ համար, եւ ես քո վարձքը կþտամ. Եւ կնիկն առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան։ 10Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ * նորան որդի եղաւ, նա էլ նորա անունը * Մովսէս դրաւ, եւ ասեց. Որովհետեւ ջրիցը հանեցի նորան։

11Եւ եղաւ այն օրերումը որ * Մովսէսը մեծացաւ, եւ դուրս գնաց իր եղբայրների մօտ, եւ նորանց * ծանր գործքերը տեսաւ. Եւ տեսաւ մի Եգիպտացի, որ իր Եբրայեցի եղբայրներից մէկին ծեծում էր։ 12Եւ այս կողմ ու այն կողմ մտիկ տուաւ եւ տեսաւ որ մարդ չþկայ, եւ * մեռցրեց Եգիպտացուն եւ աւազումը թաղեց նորան։ 13Եւ * հետեւեալ օրը դուրս եկաւ, եւ ահա երկու Եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ, եւ ասեց յանցաւորին. Ինչո՞ւ ես քո ընկերին ծեծում։ 14Եւ նա ասեց. * Ո՞վ քեզ մեր վերայ իշխան կամ դատաւոր դրաւ. Ի՞նձ էլ մեռցնելու միտք ունիս, ինչպէս որ Եգիպտացուն մեռցրիր։ Եւ Մովսէսը վախեց եւ ասեց՝ Անշուշտ այս բանը իմացուած է։

15Եւ Փարաւօնը լսեց այս բանը, եւ ուզում էր Մովսէսին մեռցնել. Բայց * Մովսէսը փախաւ, եւ Մադիամի երկրումը բնակուեց, եւ մի հորի մօտ նստեց։ 16Եւ * Մադիամի քուրմը եօթը աղջիկ ունէր, եւ նորանք եկան եւ ջուր քաշեցին եւ իրանց հօր հօը խմեցնելու համար աւազանները լցրին։ 17Եւ հովիւները եկան եւ քշեցին նորանց. Եւ Մովսէսը վեր կացաւ ու օգնեց նորանց, եւ նորանց հօտին ջուր խմեցրեց։ 18Եւ նորանք իրանց հօր * Ռագուէլի մօտ եկան, եւ նա ասեց. Ինչո՞ւ շուտ եկաք այսօր։ 19Եւ ասեցին. Մէկ Եգիպտացի մեզ հովիւների ձեռքիցն ազատեց, եւ մեզ համար ջուր էլ քաշեց եւ խմեցրեց։ 20Նա էլ ասեց իր աղջկերանցը. Եւ ո՞ւր է, ինչո՞ւ այն մարդին այդպէս թող տուիք. Կանչեցէք նորան որ * հաց ուտէ։ 21Եւ Մովսէսը համաձայնուեց այն մարդի հետ բնակուիլ, եւ նա իր * Սեպփօրա աղջիկը Մովսէսին տուաւ։ 22Եւ նա մի որդի ծնեց, եւ նա նորա անունը * Գերսամ դրաւ. Որովհետեւ ասեց. * Պանդուխտ եղայ օտար երկրում։

23Եւ * այն շատ օրերումը եղաւ որ Եգիպտոսի թագաւորը մեռաւ, եւ Իսրայէլի որդիքը ծառայութեան պատճառով հառաչեցին եւ * աղաղակեցին. Եւ * նորանց աղաղակը ծառայութեան համար Աստուծոյ մօտ բարձրացաւ։ 24Եւ Աստուած նորանց հեծութիւնը * լսեց. Եւ Աստուած * յիշեց * իր ուխտը որ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ դրել էր։ 25Եւ Աստուած * նայեց Իսրայէլի որդիների վերայ, եւ Աստուած * իմացաւ նորանց վիճակը։

*2.1 Գլ. զ. 20։ Թու. իզ. 59։ ա. Մն. իգ. 14։

*2.2 Գոր. է. 20։ Եբր. ժա. 23։

*2.5 Գոր. է. 21։

*2.10 Գոր. է. 21։

*2.10 Ջրից հանուած

*2.11 Գոր. է. 23, 24։ Եբր. ժա. 24-26։

*2.11 Գլ. ա. 11։

*2.12 Գոր. է. 24։

*2.13 Գոր. է. 26։

*2.14 Գոր. է. 27, 28։

*2.15 Գոր. է. 29։ Եբր. ժա. 27։

*2.16 Գլ. գ. 1։

*2.18 Թու. ժ. 29։ Գլ. գ. 1։ դ. 18։ ժը. 1 ևլն։

*2.20 Ծն. լա. 54։

*2.21 Գլ. դ. 25. ժը. 2։

*2.22 Այնտեղ պանդուխտ։ Գլ. ժը. 3։

*2.22 Գոր. է. 29։ Եբր. ժա. 13-14։

*2.23 Գլ. է. 7։ Գոր. է. 30։

*2.23 Թու. ի. 16։ բ Օր. իզ. 7։ Սաղ. ժբ. 5։

*2.23 Ծն. ժը. 20, 21։ Գլ. գ. 9։ իբ. 23, 27։ բ Օր. իդ. 15։ Յակ. ե. 4։

*2.24 Գլ. զ. 5։

*2.24 Գլ. զ. 5։ Սաղ. ճե. 8, 42։ ճզ. 45։

*2.24 Ծն. ժե. 14։ խզ. 4։

*2.25 Գլ. դ. 31։ ա Թագ. ա. 11։ բ Թագ. ժզ. 12։ Ղու. ա. 25։

*2.25 Գլ. գ. 7։