Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ասան շարունակ մաքրում է պաշտամունքը և գոհանում է յաղթութեան համար։ …

Ասան շարունակ մաքրում է պաշտամունքը և գոհանում է յաղթութեան համար։

1Եւ * Աստուծոյ հոգին եկաւ Ովդեդի որդի Ազարիայի վերայ. 2Եւ նա դուրս գնաց Ասայի առաջը եւ նորան ասեց. Լսեցէք ինձ, ով Ասա եւ բոլոր Յուդա եւ Բենիամին. Տէրը ձեզ հետ կþլինի, քանի որ դուք նորա հետ էք. Եւ եթէ դուք նորան * որոնէք, կþգտնէք նորան, * իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կþձգէ։ 3Եւ * շատ օրեր Իսրայէլը առանց ճշմարիտ Աստուծոյ, առանց * ուսուցանող քահանայի, եւ առանց օրէնքի էր մնացել։ 4Բայց * երբոր նա իր նեղութեան մէջ դարձաւ դէպի Իսրայէլի տէր Աստուծուն եւ նորան որոնեց, այն ժամանակ գտաւ նորան։ 5Եւ այն ժամանակները դուրս եկողի ու մտնողի համար ապահովութիւն չþկար. Որովհետեւ երկրի բոլոր բնակիչների մէջ շատ խռովութիւններ կային։ 6Եւ զարկվում էին * ազգ ազգի հետ եւ քաղաք քաղաքի հետ. Որովհետեւ Աստուած ամեն նեղութիւնով զարհուրեցրեց նորանց։ 7Բայց դուք զօրացէք, եւ ձեր ձեռքերը չþթուլանան. Որովհետեւ վարձք կայ ձեր գործին։

8Եւ Ասա Ովդեդի որդի Ազարիայի այս խօսքերը եւ մարգարէութիւնը լսելով, զօրացաւ եւ դէն ածեց պղծութիւնները Յուդայի եւ Բենիամինի բոլոր երկրիցը եւ Եփրեմի սարիցն՝ իր առած քաղաքներից, եւ Տիրոջ սեղանը, որ Տիրոջ սրահի առաջ էր, նորոգեց։ 9Եւ նա ժողովեց բոլոր Յուդան եւ բենիամինը եւ նորանց հետ եղող պանդուխտներին Եփրեմից, Մանասէից եւ Շմաւոնից. Որովհետեւ Իսրայէլից շատ մարդիկ անցան նորա կողմը, տեսնելով որ նորա Տէր Աստուածը նորա հետ էր։ 10Եւ նորանք Երուսաղէմ ժողովուեցան Ասայի թագաւորութեան տասնեւհինգերորդ տարուայ երրորդ ամսումը, 11* Եւ այն օրը զոհ արին Տիրոջ համար իրանց * բերած աւարիցը եօթը հարիւր արջառ եւ եօթը հազար ոչխար։ 12Եւ * ուխտ արին որ իրանց հայրերի Տէր Աստուծուն բոլոր սրտով եւ բոլոր հոգով խնդրեն։ 13* Եւ ամեն ով որ չþխնդրէ Իսրայէլի Տէր Աստուծուն՝ * մեռցնուի՝ փոքրիցը մինչեւ մեծը, թէ այր թէ կին։ 14Եւ երդում արին Տիրոջը բարձր ձանով եւ աղաղակով, փողերով եւ շեփորներով։ 15Եւ բոլոր Յուդան ուրախացաւ այն երդումի վերայ, որովհետեւ իրանց բոլոր սրտովը երդում արին, եւ իրանց բոլոր յօժարութեամբը խնդրեցին նորան, եւ գտան նորան. Եւ Տէրը հանգստութիւն տուաւ նորանց ամեն կողմանէ։

16Եւ Ասան թագաւորի մայր * Մաաքային էլ հեռացրեց տիկնութիւնից, որովհետեւ անտառի կուռք էր շինել նա. Եւ Ասան կոտրատեց նորա կոըռքը եւ փշրեց եւ այրեց Կեդրոն հեղեղատումը։ 17Սակայն * բարձրաւանդակները չþհեռացան Իսրայէլից, միայն թէ Ասայի սիրտն ուղիղ էր իր բոլոր օրերումը։ 18Եւ իր հօր նուէրները եւ իր նուէրները՝ արծաթը, ոսկին եւ անօթները տարաւ Աստուծոյ տունը։

19Եւ պատերազմ չþեղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունեւհինգերորդ տարին։

*15.1 Թու. իդ. 2։

*15.2 ա Մն. իը. 9։ Գլ. լգ. 12, 13։ Երեմ. իթ. 13։ Մատ. է. 7։ Յակ. դ. 8։

*15.2 Գլ. իդ. 20։

*15.3 Ովս. գ. 4։

*15.3 Ղև. ժ. 11։

*15.4 բ Օր. դ. 29։

*15.6 Մատ. իդ. 7։

*15.11 Գլ. ժդ. 15։

*15.11 Գլ. ժդ. 13։

*15.12 դ Թագ. իգ. 3։ Գլ. ի. 10։ լդ. 31։ Նէեմ. ժ. 29։

*15.13 Ել. իբ. 20։

*15.13 բ Օր. ժգ. 9։

*15.16 գ Թագ. ժե. 13-15։

*15.17 Տես Գլ. ժդ. 3, 5։