Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առաքեալը ուրախանում է Փիլիմոնի սէրը և հաւատքը լսելով. Խնդրում է որ նե…
Առաքեալը ուրախանում է Փիլիմոնի սէրը և հաւատքը լսելով. Խնդրում է որ ներէ իր ծառայ Ոնեսիմոսին։
1* Պօղոս Յիսուս Քրիստոսի կապուածը եւ Տիմոթէոս եղբայրը, Փիլիմոն սիրելուն եւ մեր * գործակցին, 2Եւ Ապփիա սիրելուհուն եւ * Արքիպոսին՝ * մեր զիուորակցին եւ * քո տան եկեղեցուն. 3* Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
4* Գոհանում եմ Աստուածանից՝ ամեն ժամանակ յիշելով քեզ իմ աղօթքներումը. 5* Լսելով քո սէրը եւ հաւատքը, որ ունիս դէպի Տէր Յիսուսը, եւ դէպի ամեն սուրբերը, 6Որ քո հաւատքի հաղորդակցութիւնը * պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտութիւնովը որ ձեզանում է Քրիստոս Յիսուսումը։ 7Որովհետեւ շատ ուրախութիւն եւ մխիթարութիւն ընդունեցինք քո սիրոյ վերայ, * որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբայր։
8* Վասն որոյ՝ թէպէտ շատ համարձակութիւն ունիմ Քրիստոսումը հրամայել քեզ այն որ արժան է, 9Սակայն սէրի համար աւելի աղաչում եմ, մի այնպիսի լինելով՝ ինչպէս ծերունի Պօղոսս, եւ * հիմա էլ Յիսուս Քրիստոսի կապուածս։ 10* Աղաչում եմ քեզ իմ որդու համար, * որին ծնեցի իմ կապանքներումը, այսինքն Ոնեսիմոսի համար, 11Որ մի ժամանակ անպիտան էր քեզ. Բայց հիմա քեզ եւ ինձ պիտանի, նորան ուղարկեցի քեզ մօտ։ 12Դու էլ դորան որ իմ սրտի կտորն է ընդունիր։ 13Ես կամենում էի նորան ինձ մօտ պահել, * որ քո փոխանակ ծառայութիւն անէ ինձ աւետարանի կապանքներումը։ 14Բայց առանց քո կամքի չ’կամեցայ ոչինչ անել, * որ քո բարիքը իբրեւ ստիպմամբ չ’լինի, այլ կամաւ։ 15* Եւ թերեւս հէնց սորա համար մի ժամանակ բաժնուեցաւ քեզանից, որ յաւիտեանս ունենաս դորան։ 16Այլ ոչ եւս ինչպէս ծառայ, այլ ծառայից բարձր, * ինչպէս սիրելի եղբայր. Մանաւանդ ինձ, բայց ո՞րքան աւելի քեզ, * թէ մարմնի եւ թէ Տիրոջ կողմանէ։ 17* Եթէ ինձ քո ընկեր ես համարում, ընդունիր դորան ինչպէս ինձ։ 18Եւ եթէ քեզ մի վնաս է արած կամ պարտական է, նա ինձ հաշուիր։ 19Ես Պօղոսս իմ ձեռքովը գրեցի, ես կ’վճարեմ. Որ չ’ասեմ քեզ թէ դու քո անձն էլ ինձ պարտական ես։ 20Այո, եղբայր, թող օգտուիմ քեզանից Տէրումը. * հանգստացրու իմ սիրտը Տէրումը։ 21* Քո հնազանդութեան վերայ համոզուած գրեցի քեզ, գիտենալով որ ասածիցս աւելի կ’անես։
22Միանգամայն ինձ համար կենալու տեղ էլ պատրաստիր. * որ յոյս ունիմ որ * ձեր աղօթքներովը շնորհուիմ ձեզ։ 23Բարեւ է տալիս քեզ * Եպափրասն իմ գերութեան ընկերը Քրիստոս Յիսուսումը. 24* Մարկոսը, * Արիստարքոսը, * Դեմասը, * Ղուկասը իմ գործակիցները։ 25* Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։
*1.1 Եփես. գ. 1։ դ. 1։ բ Տիմ. ա. 8։ Հմր. 9։
*1.1 Փիլ. բ. 25։
*1.2 Կող. դ. 17։
*1.2 Փիլ. բ. 25։
*1.2 Հռովմ. ժզ. 5։ ա Կոր. ժզ. 19։ Կող. դ. 15։
*1.3 Եփես. ա. 2։
*1.4 Եփես. ա. 16։ ա Թես. ա. 2։ բ Թես. ա. 3։
*1.5 Եփես. ա. 15։ Կող. ա. 4։
*1.6 Փիլ. ա. 9, 11։
*1.7 բ Կոր. է. 13։ բ Տիմ. ա. 16։ Հմր. 20։
*1.8 ա Թես. բ. 7։
*1.9 Հմր. 1։
*1.10 Կող. դ. 9։
*1.10 ա Կոր. դ. 15։ Գաղ. դ. 19։
*1.13 ա Կոր. ժզ. 17։ Փիլ. բ. 30։
*1.14 բ Կոր. թ. 7։
*1.15 Ծն. խե. 5, 8։
*1.16 Մատ. իգ. 8։ ա Տիմ. զ. 2։
*1.16 Կող. գ. 22։
*1.17 բ Կոր. ը. 23։
*1.20 Հմր. 7։
*1.21 բ Կոր. է. 16։
*1.22 Փիլ. ա. 25։ բ. 24։
*1.22 բ Կոր. ա. 11։
*1.23 Կող. ա. 7։ դ. 12։
*1.24 Գոր. ժբ. 12, 25։
*1.24 Գոր. ժթ. 29։ իէ. 2։ Կող. դ. 10։
*1.24 Կող. դ. 14։
*1.24 բ Տիմ. դ. 11։
*1.25 բ Տիմ. դ. 22։