Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուած իր խոստման համեմատ փրկում է իր ժողովուրդը և շնորհքով ներում ն…

Աստուած իր խոստման համեմատ փրկում է իր ժողովուրդը և շնորհքով ներում նորա մեղքերը։

1Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ * քո Ստեղծողը, ով յակոբ, եւ * քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենար, * որովհետեւ ես քեզ փրկել եմ, * քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես։ 2* Երբոր ջրերիցն անցնես, * ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. * երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չþվառէ։ 3Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ. * ես Եգիպտոսը քեզ տեղ փրկանք եմ տուել, եթովպիան եւ Սաբան՝ քեզ տեղ փոխարէն։ 4Որովհետեւ իմ աչքին պատուական երեւեցար, պատիւ գտար. Եւ ես քեզ սիրեցի. Եւ քո փոխարէն մարդ պիտի տամ, եւ ժողովուրդներ՝ քո հոգիի փոխարէն։ 5* Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ. Քո սերունդը արեւելքից եմ բերելու, եւ ես արեւմուտքիցը ժողովելու եմ քեզ։ 6Ասելու եմ հիւսիսին. Տուր. Եւ հարաւին՝ թէ Մի արգելիր. Բեր իմ որդիներին հեռուից, եւ իմ աղջիկներին՝ երկրի ծայրից. 7Բոլոր * իմ անունով կոչուածներին, եւ * որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, * նորանց կազմեցի եւ արի էլ։

8* Հանեցէք կոյր ժողովրդին, որ աչքեր ունի. Եւ խուլերին, որոնք ականջներ ունին։ 9Բոլոր ազգերը ժողովուին մէկտեղ, եւ ժողովուրդները հաւաքուին. * ո՞վ կայ նորանցում որ սա իմացնէ, եւ առաջի բաները մեզ լուր տայ. Թող բերեն իրանց վկաներին որ արդարանան, եւ մարդիկը լսեն եւ ասեն՝ Ճշմարիտ է։ 10* Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. * եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. Որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. * ինձանից առաջ մի աստուած չþկազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։ 11* Ես՝ ես եմ Եհովայ. Եւ ինձանից ջոկ Փրկիչ չþկայ։ 12Ես իմացրի ու փրկեցի եւ լուր տուի, եւ * մի օտարը չþկար ձեր մէջը. Եւ * դուք իմ վկաներն էք, ասում է Տէրը, որ ես եմ Աստուած։ 13* Նաեւ * վաղուց þի վեր ես նոյնն եմ, եւ չþկայ իմ ձեռքից փրկող. Ես որ գործեմ, * ո՞վ է որ արգիլէ։

14Այսպէս է ասում Տէրը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայէլի Սուրբը. Ձեր պատճառովն ուղարկեցի Բաբիլոն, եւ նորանց ամենը ցած իջեցրի իբրեւ փախստականներ, եւ Քաղդէացիներին իրանց ցնծութեան նաւերովը։ 15Ես եմ Եհովայ՝ ձեր Սուրբը, Իսրայէլի Ստեղծողը՝ ձեր Թագաւորը. 16Այսպէս է ասում Եհովան, * որ ծովումը ճանապարհ է շինում եւ * զօրաւոր ջրերի մէջ՝ ուղի. 17Որ դուրս է բերում * կառքն ու ձին, եւ զօրքն ու ոյժը. Միասին կþպառկեն, բայց վեր չեն կենալ. Նորանք պատրոյգի պէս կþհանգչեն ու կþանցնեն։ 18* Առաջինները մի յիշէք. Եւ հին բաները մի մտաբերէք։ 19Ահա * ես նորա բան եմ անում. Հիմա կþյայտնուի. Մի՞թէ չէք իմանալ։ Նաեւ * մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր։ 20Ինձ պիտի փառաւորեն դաշտի գազանները, չագալները եւ ջայլամները. Որովհետեւ * ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը, իմ ընտրեալ ժողովրդին խմեցնելու համար։ 21* Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը։

22Բայց ոչ թէ ինձ կանչեցիր, ով Յակոբ, * այլ դու ինձանից ձանձրացար, ով իսրայէլ։ 23Դու ինձ համար չես բերել * քո ողջակէզների ոչխարները, եւ քո զոհերովը չþփառաւորեցիր ինձ. Ես քեզ չþծառայեցրի ընծայով, եւ քեզ չþվաստակեցրի կնդրուկով։ 24Դու ինձ համար արծաթվ խնկեղէգ չես առել, եւ քո զոհերի ճարպովը ինձ չես կշտացրել, այլ դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը, եւ * ինձ վաստակեցրել ես քո անօրէնութիւններովը։ 25Ես՝ ես եմ, որ * ջնջում եմ քո յանցանքները * իմ պատճառով եւ * քո մեղքերը չեմ յիշում։ 26Յիշեցրու ինձ, միասին դատուինք. Դու պատմիր, որպէս զի արդարանաս։ 27Քո նախահայրը մեղք գործեց, եւ քո բարեխօսները ապստամբուեցին ինձ դէմ։ 28* Եւ ես պիղծ համարեցի սրբարանի իշխաններին եւ * Յակոբը նզովք շինեցի, եւ Իսրայէլը՝ նախատինք։

*43.1 Հմր. 7։

*43.1 Հմր. 21։ Գլ. խդ. 2, 21, 24։

*43.1 Գլ. խդ. 6։

*43.1 Գլ. խբ. 6։ խե. 4։

*43.2 Սաղ. կզ. 12։ ղա. 3 ևլն։

*43.2 բ Օր. լա. 6, 8։

*43.2 Դան. գ. 25, 27։

*43.3 Առակ. ժա. 8։ իա. 18։

*43.5 Գլ. խա. 10, 14։ խդ. 2։ Երեմ. լ. 10, 11։ խզ. 27, 28։

*43.7 Գլ. կգ. 19։ Յակ. բ. 7։

*43.7 Սաղ. ճ. 3։ Գլ. իթ. 23։ բ Կոր. ե. 17։ Եփես. բ. 10։

*43.7 Հմր. 1։

*43.8 Գլ. զ. 9։ խբ. 19։ Եզեկ. ժբ. 2։

*43.9 Գլ. խա. 21, 22, 26։

*43.10 Գլ. խդ. 8։

*43.10 Գլ. խբ. 1։ ծե. 4։

*43.10 Գլ. խա. 4։ խդ. 6։

*43.11 Գլ. խե. 21։ Ովս. ժգ. 4։

*43.12 բ Օր. լբ. 16։ Սաղ. ձա. 9։

*43.12 Գլ. խդ. 8։ Հմր. 10։

*43.13 Սաղ. ղ. 2։ Յովհ. ը. 58։

*43.13 Եբր.՝ օրից

*43.13 Յոբ թ. 12։ Գլ. ժդ. 27։

*43.16 Ել. ժդ. 16, 22։ Սաղ. հէ. 19։ Գլ. ծա. 10։

*43.16 Յես. գ. 13, 16։

*43.17 Ել. ժդ. 4-9, 25։

*43.18 Երեմ. ժզ. 14։ իգ. 7։

*43.19 բ Կոր. ե. 17։ Յայտ. իա. 5։

*43.19 Ել. ժէ. 6։ Թու. ի. 11։ բ Օր. ը. 15։ Սաղ. հը. 16։ Գլ. լե. 6։ խա. 18։

*43.20 Գլ. խը. 21։

*43.21 Սաղ. ճբ. 18։ Հմր. 1, 7։ Ղուկ. ա. 74, 75։ Եփես. ա. 5, 6։

*43.22 Մաղ. ա. 13։

*43.23 Ամով. ե. 25։

*43.24 Գլ. ա. 14։ Մաղ. բ. 17։

*43.25 Գլ. խդ. 22։ խը. 9։ Երեմ. ծ. 20։ Գոր. գ. 19։

*43.25 Եզեկ. լզ. 22 ևլն։

*43.25 Գլ. ա. 18։ Երեմ. լա. 34։

*43.28 Գլ. խէ. 6։ Ողբ. բ. 2, 6, 7։

*43.28 Սաղ. հթ. 4։ Երեմ. իդ. 9։ Դան. թ. 11։ Զաք. ը. 13։