Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կայէն և Աբէլ։ Եղբայրասպանութիւն։ Կայէնի ցեղը։ Սէթ։ 1Եւ Ադամը գիտաց…

Կայէն և Աբէլ։ Եղբայրասպանութիւն։ Կայէնի ցեղը։ Սէթ։

1Եւ Ադամը գիտաց իր կինը՝ Եւան, եւ նա յղացաւ եւ ծնեց Կայէնը. Եւ ասեց. Մարդ ստացայ * Եհովայով։ 2Եւ դարձեալ ծնելիս ծնեց նորա եղբայր Հաբէլը. Եւ Հաբէլը ոչխարների հովիւ էր, բայց Կայէնը * երկրագործ էր։ 3Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը * երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։ 4Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր * ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ * Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։ 5Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չþարաւ։ Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց։ 6Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։ 7Չէ՞ որ եթէ բարի լինիս, կþբարձրանայ. Բայց եթէ բարի չþլինիս, մեղքը դրան մօտ պառկած է. Եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ։

8Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ * սպանեց նորան։ 9Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը։ Եւ նա ասեց. Չþգիտեմ. Մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ։ 10Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը * բողոքում է դէպի ինձ։ 11Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։ 12Երբոր երկիրը գործես, նա այլեւս * իր արդիւնքը չտայ քեզ. Երկրի վերայ * աստանդական ու թափառական լինիս։ 13Եւ Կայէնն ասեց Եհովային. Իմ մեղքը մեծ է քան թէ թողութիւն։ 14Ահա * ինձ այսօր երկրի երեսիցը արտաքսեցիր, եւ ես քո երեսիցը պիտի թաք կենամ, եւ երկրի վերայ աստանդական ու թափառական պիտի լինիմ. Եւ կþլինի որ * ամեն ինձ գտնողը ինձ կþսպանէ։ 15Եւ Եհովան ասեց նորան. Ուրեմն ով որ կայէնին սպանէ՝ նորանից եօթնպատիկ վրէժ առնուի։ Եւ Եհովան մի նշան դրաւ Կայէնի վերայ, որ ամեն ով որ նորան գտնէ չþսպանէ նորան։

16Եւ Կայէնը Եհովայի երեսի առաջից դուրս գնաց եւ Նայիդ երկրումը բնակուեց Եդէմի արեւելքում։ 17Եւ Կայէնը գիտաց իր կինը. Եւ նա յղացաւ եւ ծնեց Ենոքը. Եւ մի քաղաք էր շինում, եւ այն քաղաքի անունը իր որդու անուան պէս Ենոք դրաւ։ 18Եւ Ենոքը ծնեց Գայիրադը, եւ Գայիրադը ծնեց Մայիէլը, եւ Մայիէլը ծնեց Մաթուսայէլը, եւ Մաթուսայէլը ծնեց Ղամէքը։ 19Եւ Ղամէքը երկու կին առաւ իրան. Մէկի անունը Ադդա եւ երկրորդի անունը Սէլլա էր։ 20Եւ Ադդան ծնեց Յոբէլը, որ վրանաբնակների եւ խաշնարածների հայրն եղաւ։ 21Եւ նորա եղբօր անունը Յոբալ էր, որ բոլոր քնարահարների եւ սրնգահարների հայրն եղաւ։ 22Եւ Սէլլան էլ ծնեց Թոբէլ-Կայէնը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում. Եւ Թոբէլ-Կայէնի քոյրն էր Նաաման։ 23Եւ Ղամէքն իր կանանցը՝ Ադդային եւ Սէլլային ասաց. Լսեցէք ձայնս, ով Ղամէքի կանայք, ականջ դրէք իմ խօսքին, որ մի մարդ սպանեցի՝ ինձ վէրք, ու մի երիտասարդ՝ ինձ հարուածք լինելու համար։ 24Եթէ Կայէնի վրէժը * եօթնապատիկ առնուի, ապա Ղամէքինը՝ եօթանասուն եւ եօթն անգամ։

25Եւ Ադամը դարձեալ գիտաց իր կնոջը, եւ նա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց * Սէթ, որովհետեւ ասաց Աստուած ինձ մի ուրիշ սերունդ տուաւ Հաբէլի փոխանակ, որին սպանեց Կայէնը։ 26Եւ * Սէթին էլ մի որդի ծնուեցաւ, եւ նորա անունը կոչեց Ենովս. Այն ժամանակ * սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը։

*4.1 Կամ՝ Եհովային

*4.2 Գլ. գ. 23։ թ. 20։

*4.3 Թու. ժը. 12։

*4.4 Թու. ժը. 17։ Առ. գ. 9։

*4.4 Եբր. ժա. 4։

*4.8 Մատ. իգ. 35։ ա Յօհ. գ. 12։ Յուդ. 11։

*4.10 Գլ. ժը. 20։ Եբր. ժբ. 24։ Յայտ. զ. 9, 10։

*4.12 Ղեւ. իզ. 20։

*4.12 բ Օր. իը. 65։

*4.14 Յոբ. ժե. 20-24։

*4.14 Գլ. թ. 6։

*4.24 Հմր. 15։

*4.25 Գլ. ե. 3, 6։

*4.26 Գլ. ե 6։

*4.26 Գլ. ժբ. 8։ գ Թագ. ժը. 24։