Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարեպաշտի մխիթարութիւնը՝ բամբասուելու ժամանակ։ Երգողների գլխաւորին…
Բարեպաշտի մխիթարութիւնը՝ բամբասուելու ժամանակ։
Երգողների գլխաւորին. Դաւիթի Երգ։ Երբոր * Դովեկ Եդովմացին եկաւ եւ Սաւուղին պատմեց եւ նորան ասեց թէ Դաւիթն Աքիմելէքի տունն եկաւ։
1Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, * ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։
2* Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս * սուր ածելի նենգութիւն է գործում։
3Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, * սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)
4Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։
5Աստուած էլ կþկործանէ քեզ յաւիտեան. * կþխլէ եւ կþհանէ քեզ քո բնակարանիցը. Եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)
6Եւ * արդարները կþտեսնեն եւ կþվախենան, եւ նորա վերայ կþծիծաղեն։
7Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չþարաւ, այլ * իր մեծ հարստութեանը յուսացած եւ իր չարութիւնովը զօրացաւ։
8Բայց ես * կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. Ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից։
9Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. Եւ քո անունիդ սպասեմ. * որովհետեւ բարի է քո * սրբերի առաջին։
*Սաղ. ծբ ա Թագ. իբ. 9։
*52.1 Տես ա Թագ. իա. 7։
*52.2 Սաղ. ծ. 19։
*52.2 Սաղ. ծէ. 4։ ճխ. 3։
*52.3 Երեմ. թ. 4, 5։
*52.5 Առակ. բ. 22։
*52.6 Յոբ իբ. 19։ Սաղ. լէ. 34։ խ. 3։ կդ. 9։ Մաղ. ա. 5։
*52.7 Սաղ. խթ. 6։
*52.8 Երեմ. ժա. 16։ Ովս. ժդ. 6։
*52.9 Սաղ. ծդ. 6։
*52.9 Սաղ. ծ. 5։