Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մեծ նախատինք, աւերմունք և աքսորանք է գալիս ժողովրդի վերայ նորա ապստամ…
Մեծ նախատինք, աւերմունք և աքսորանք է գալիս ժողովրդի վերայ նորա ապստամբութեան համար։
1Այն ժամանակ ասում է Տէրը, կþհանեն Յուդայի թագաւորների ոսկորները եւ նորա իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները եւ Երուսաղէմի բնակիչների ոսկորներն իրանց գերեզմաններիցը։ 2Եւ կþփռեն նորանց արեգակի դէմ, լուսնի դէմ եւ երկնքի բոլոր զօրքերի դէմ, որոնց սիրեցին, որոնց ծառայեցին, եւ որոնց հետեւեցին, որոնց խնդրեցին եւ * որոնց երկրպագեցին. Ոչ պիտի հաւաքուին, * ոչ էլ թաղուին. * աղբ պիտի դառնան երկրի երեսի վերայ։ 3Եւ * մահը ցանկալի պիտի լինի կեանքից այն ամեն մնացորդի համար, որ կþմնան այս չար ցեղից, որոնք կþմնան այն ամեն տեղերումն, ուր որ նորանց տարագրել էի, ասում է Զօրաց Տէրը։
4Եւ ասիր նորանց, այսպէս է ասում Տէրը. Վայր կþընկնեն եւ էլ վեր չե՞ն կենալ, կամ ետ կþդառնան, եւ էլ դարձի չե՞ն գալ։ 5Ի՞նչու համար է ետ դարձել այս Երուսաղէմի ժողովուրդը * մշտական ապստամբութիւնով. * պինդ բռնել են խարդաւանանքը, * չեն ուզում դարձի գալ։ 6Ես * ուշադիր եղայ եւ լսեցի. Նորանք ուղիղ չեն խօսում, մարդ չþկայ որ զղջայ իր չարութեան վերայ, եւ ասէ թէ Ես ի՜նչ եմ արել. Ամենը դարձել են իրանց ընթացքին, իբրեւ ձի որ արշաւում է պատերազմ։ 7* Արագիլն անգամ օդումը գիտէ իր ժամանակները, եւ * տատրակն ու կռունկն ու ծիծեռնակը պահում են իրանց գալու ժամանակը, * բայց իմ ժողովուրդը չþգիտէ Տիրոջ իրաւունքը։ 8Դուք ի՞նչպէս էք ասում թէ Մենք իմաստուններ ենք, եւ թէ * Տիրոջ օրէնքը մեզ մօտ է. Յիրաւի * սուտացրել է դպիրների սուտ գրիչը։ 9* Իմաստուններն ամաչեցին, զարհուրեցին եւ բռնուեցան. Ահա անարգեցին Տիրոջ խօսքը, եւ էլ ի՞նչ իմաստութիւն ունին։ 10Սորա համար ես * նորանց կանայքը ուրիշների պիտի տամ, նորանց ագարակները՝ իրանց տիրողներին, որովհետեւ փոքրից մինչեւ մեծը բոլորն * ագահ են շահասիրութեան. Մարգարէիցը մինչեւ քահանան բոլորը ստաբան են։ 11Եւ * թեթեւ կերպով բժշկում են իմ ժողովրդի աղջկան վէրքը, ասելով. * Խաղաղութիւն, խաղաղութիւն. Քանի որ խաղաղութիւն չþկայ։ 12Պէտք է ամաչէին, որ * պղծութիւն գործեցին. Բայց ոչ ամաչել են ամաչում, եւ ոչ պատկառել գիտեն. Սորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, նորանց այցելելու ժամանակին պիտի գլորուին, ասում է Տէրը։ 13Բոլորովին բնաջինջ եմ անելու նորանց, ասում է Տէրը, * խաղող չէ լինելու որթի վերայ, եւ * թուզ չէ լինելու թզենիի վերայ, եւ տերեւը թառամելու է, եւ այն որ տուել եմ նորանց, անց է կենալու նորանցից։
14Ի՞նչու համար ենք նստել մենք, * հաւաքուեցէք եւ գնանք պարսպաւոր քաղաքների մէջ, եւ այնտեղ կտրենք մեր ձայնը. Որովհետեւ մեր Տէր Աստուածը կտրեցրեց մեր ձայնը եւ մեզ * լեղի ջուր խմեցրեց, որովհետեւ մենք մեղանչեցինք Տիրոջ դէմ։ 15* Խաղաղութեան սպասեցինք, բայց բարիք չþկար. Բժշկութեան ժամանակին՝ բայց ահա խռովութիւն։ 16* Դանից է լսվում նորա ձիերի շնչիւնը, նորա * երիվարների վրնջելու ձայնիցը դողում է բոլոր երկիրը. Եւ նորանք գալու են եւ ուտելու են երկիրը ու նորա լրութիւնը, քաղաքը եւ նորանում բնակողներին։ 17Որովհետեւ ահա ես ուղարկում եմ ձեր մէջը օձեր եւ քարբեր, * որոնց համար թովչութիւնը ոչինչ է. Եւ նորանք պիտի կծոտեն ձեզ, ասում է Տէրը։
18Զուարթութի՜ւնս տրտմութեան մէջ է. Սիրտս ինձանում նուաղել է։ 19Ահա իմ ժողովրդի աղջկայ ձայնը * հեռու երկրից, Տէրը Սիօնումը չէ՞, կամ թէ նորա Թագաւորը նորանում չէ՞. Ի՞նչու համար ինձ բարկացրին * իրանց կուռքերովն՝ օտար ունայնութիւններով։ 20Հունձքը անցաւ, ամառը վերջացաւ. Բայց մենք չþփրկուեցանք։ 21* Իմ ժողովրդի աղջկայ վէրքի պատճառովը կոտրատուած եմ, խաւարուած եմ՝ սոսկում բռնել է ինձ։ 22* Բալասան չþկա՞յ Գաղաադում, կամ բժիշկ չþկա՞յ այնտեղ. Ապա ի՞նչու համար առողջութիւն չþգտաւ իմ ժողովրդի աղջիկը։
*8.2 դ Թագ. իգ. 5։ Եզեկ. ը. 16։
*8.2 Գլ. իբ. 19։
*8.2 գ Թագ. թ. 37։ Սաղ. ձգ. 10։ Գլ. թ. 22։ ժզ. 4։
*8.3 Յոբ գ. 21, 22։ է. 15, 16։ Յայտ. թ. 6։
*8.5 Գլ. է. 24։
*8.5 Գլ. թ. 6։
*8.5 Գլ. ե. 3։
*8.6 բ Պետ. գ. 9։
*8.7 Ես. ա. 3։
*8.7 Երգ. բ. 12։
*8.7 Գլ. ե. 4, 5։
*8.8 Հռովմ. բ. 17։
*8.8 Ես. ժ. 1։
*8.9 Գլ. զ. 15։
*8.10 բ Օր. իը. 30։ Գլ. զ. 12։ Ամով. ե. 11։ Սոփ. ա. 13։
*8.10 Ես. ծզ. 11։ Գլ. զ. 13։
*8.11 Գլ. զ. 14։
*8.11 Եզեկ. ժգ. 10։
*8.12 Գլ. գ. 3։ զ. 15։
*8.13 Ես. ե. 1 ևլն։ Յովել. ա. 7։
*8.13 Մատ. իա. 19։ Ղուկ. ժգ. 6 ևլն։
*8.14 Գլ. դ. 5։
*8.14 Գլ. թ. 15։ իգ. 15։
*8.15 Գլ. ժդ. 19։
*8.16 Գլ. դ. 15։
*8.16 Գլ. խէ. 3։
*8.17 Սաղ. ծը. 4, 5։ Ժող. ժ. 11։
*8.19 Ես. լթ. 3։
*8.19 բ Օր. լբ. 21։ Ես. ա. 4։
*8.21 Գլ. դ. 19։ թ. 1։ ժդ. 17։
*8.22 Ծն. լէ. 25։ խգ. 11։ Գլ. խզ. 11։ ծա. 8։