Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տաճարի նաւակատիքը և Սողոմոնի աղօթքը։ 1Այն ժամանակ * Սողո…
Տաճարի նաւակատիքը և Սողոմոնի աղօթքը։
1Այն ժամանակ * Սողոմոնը ժողովեց բոլոր Իսրայէլի ծերերին եւ ցեղերի ամեն գլխաւորներին, Իսրայէլի որդկանց նահապետներին Սողոմոն թագաւորի մօտ Երուսաղէմ, որ * Տիրոջ ուխտի տապանակը վեր տանեն * Դաւիթի քաղաքիցը որ է Սիօն։ 2Եւ Սողոմոն թագաւորի մօտ ժողովուեցան բոլոր Իսրայէլացիներն եօթներորդ ամսի այսինքն Անթանի ամսի * տօնին։ 3Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան, եւ * քահանաները վեր առան տապանակը։ 4Եւ տարին Տիրոջ տապանակը եւ * վկայութեան խորանը եւ խորանում եղած բոլոր սուրբ կարասիները, եւ վեր տարին նորանց քահանաները եւ Ղեւտացիները։ 5Եւ Սողոմոն թագաւորը եւ Իսրայէլի բոլոր ժողովքը որ ժողովուել էին նորա մօտ, նորա հետ տապանակի առաջն էին եւ անթիւ եւ անհամար շատ * ոչխարներ ու եզներ էին զոհում։ 6Եւ քահանաները * բերին Տիրոջ ուխտի տապանակը * իր տեղը տան դաբիրը սրբութեանց սրբութիւնի մէջ * քերովբէների թեւերի տակ։ 7Որովհետեւ քերովբէները իրանց թեւերը տարածում էին տապանակի տեղի վերայ, եւ քերովբէները ծածկում էին տապանակը եւ նորա ձողերը վերեւից։ 8Եւ * ձողերը երկարացրին, եւ երեւեցան ձողերի գլուխները սրբութիւնիցը դաբիրի առաջին, բայց դուրսը չþէին երեւում. Եւ նորանք այնտեղ են մինչեւ այսօր։ 9* Տապանակումը ուրիշ բան չþկար բացի երկու քարեղէն տախտակներից, որ Մովսէսն այնտեղ դրաւ Քորեբումը, որ * Տէրը ուխտեց Իսրայէլի որդկանց հետ նորանց Եգիպտոսի երկրիցը դուրս գալու ժամանակը։ 10Եւ եղաւ երբոր քահանաները սրբարանիցը դուրս եկան, * ամպը լցրեց Տիրոջ տունը։ 11Եւ քահանաները ամպի պատճառովը չþկարողացան կանգնել ծառայելու. Որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։
12* Այն ժամանակ Սողոմոնն ասեց. Տէրն ասել է թէ * մառախուղում է բնակվում։ 13* Ես քեզ համար բնակուելու տուն շինեցի, մի տեղ՝ որ * դու յաւիտեան բնակուես։ 14Եւ թագաւորն իր երեսը դարձրեց եւ * օրհնեց Իսրայէլի բոլոր ժողովքին. Եւ Իսրայէլի բոլոր ժողովքը կանգնել էր։ 15Եւ նա ասեց. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ իր բերանովը խօսեց իմ հայր Դաւիթի հետ, եւ իր ձեռքովը կատարեց ասելով. 16Այն օրիցն ի վեր որ իմ ժողովուրդ Իսրայէլին Եգիպտոսից հանեցի Իսրայէլի բոլոր ցեղերից մի քաղաք չþընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունը այնտեղ լինի, այլ * հաւանեցի Դաւիթին որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ լինի։ 17Եւ * բ Թագ. Է. 2, 3։ ա Մն. Ժէ. 1։իմ հայր Դաւիթը սրտումը դրել էր Իսրայէլի Տէր Աստուծոյ անունի համար տուն շինելու. 18Եւ * Տէրն ասեց իմ հայր Դաւիթին. Որովհետեւ դու քո սրտումը դրել էիր իմ անունի համար մի տուն շինելու, լաւ ես արել որ այս բանը դրել ես սրտումդ։ 19* Միայն թէ դու չես շինիլ տունը իմ անունի համար, այլ քո երանքից դուրս եկող որդիդ՝ նա տուն կþշինէ իմ անունի համար։ 20Եւ Տէրը հաստատեց իր ասած խօսքը. Եւ ես կանգնեցի իմ հայր Դաւիթի տեղ եւ նստեցի Իսրայէլի աթոռի վերայ, * ինչպէս որ Տէրն ասեց. Եւ ես շինեցի տունը Իսրայէլի Տէր Աստուծոյ անունի համար։ 21Եւ այնտեղ տապանակի համար մէկ տեղ պատրաստեցի, ուր որ * Տիրոջ ուխտն է, որ նա կապեց մեր հայրերի հետ երբոր նորանց դուրս հանեց Եգիպտոսի երկրիցը։
22Եւ Սողոմոնը կանգնեց * Տիրոջ սեղանի առաջին Իսրայէլի բոլոր ժողովքի դիմացը եւ * իր ձեռքերը տարածեց դէպի երկինք. 23Եւ ասեց. Ով Տէր Իսրայէլի Աստուած * քեզ պէս Աստուած չþկայ վերեւ երկնքումը, եւ ցածը երկրի վերայ, որ * ուխտ եւ ողորմութիւն ես պահում * քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար. 24Որ պահեցիր ծառայիդ՝ իմ հայր Դաւիթի համար այն, որ նորան ասեցիր. Որ ասել էիր քո բերանովը եւ քո ձեռքովը կատարեցիր՝ ինչպէս այսօր։ 25Եւ հիմա ով իսրայէլի Տէր Աստուածը, պահիր քո ծառայ՝ իմ հայր Դաւիթի համար այն ինչ որ նորա հետ խօսեցիր ասելով. * Քեզ համար մարդ չի պակասիլ իմ առաջին Իսրայէլի աթոռի վերայ նստող. Միայն եթէ քո որդիքը պահեն իրանց ճանապարհը, որ իմ առաջին գնան, ինչպէս որ դու գնացիր։ 26Եւ * արդ, ով Իսրայէլի Աստուած, թող հաստատուի քո խօսքը, որ ծառայիդ՝ իմ հայր Դաւիթի հետ խօսեցիր։
27Բայց * իրա՞ւ Աստուած կþբնակուէ երկրիս վերայ. Ահա երկինքը եւ * երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։ 28Սակայն, ով Տէր իմ Աստուած, նայիր քո ծառայի աղօթքին եւ նորա աղերսանքին, որ լսես այս պաղատանքը եւ աղօթքը, որ ծառադ այսօր քո առաջին մատուցանում է. 29Որ * քո աչքերը այս տան վերայ բաց լինեն՝ գիշեր ու ցերեկ այստեղի վերայ, որի համար ասեցիր թէ * Իմ անունը այնտեղ պիտի լինի, որ լսես այն աղօթքը, որ ծառադ այստեղ աղօթում է։ 30Եւ * լսես ծառայիդ եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքին, որ մատուցանում են այստեղ. Եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքից, եւ լսելով ներիր։
31Երբոր մէկը իր ընկերի դէմ մեղանչէ, եւ * նա նորան երդում առաջարկէ նորան երդմնեցնելու համար, եւ երդում գայ քո սեղանի առաջ այս տունը, 32Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ կատարիր, եւ դատիր քո ծառաներին՝ * դատապարտելիին դատապարտես, որ նորա ճանապարհը նորա գլուխը բերես, եւ արդարին արդարացնես, որ նորան հատուցանես իր արդարութեան համեմատ։
33* Եթէ քո ժողովուրդ Իսրայէլը քեզ դէմ մեղանչելուն համար իրանց թշնամիների առաջին յաղթուին, եւ * դէպի քեզ դառնան եւ քո անունին փառք տան, եւ աղօթեն եւ աղերսեն դէպի քեզ այս տանը, 34Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո Իսրայէլ ժողովրդի մեղքը եւ ետ դարձրու նորանց այն երկիրը, որ տուել ես նորանց հայրերին։
35* Եթէ երկինքը փակուի եւ անձրեւ չþլինի նորանց քեզ դէմ մեղանչելուն համար, եւ աղօթք անեն այստեղ եւ փառք տան քո անունին եւ ետ դառնան իրանց մեղքերիցը քո նորանց նեղելու պատճառովը, 36Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո ծառաների եւ քո ժողովուրդ Իսրայէլի մեղքը, որ * նորանց ուսուցանես իրանց գնալու * բարի ճանապարհը, եւ անձրեւ տաս քո երկրի վերայ, որ տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։
37* Երբոր երկրի վերայ սով լինի, ժանտախտ լինի, կամ խորշակահարութիւն, կամ դալուկ, մարախ, թրթուր, կամ նորանց թշնամիները նորանց նեղեն իրանց դռների երկրումը, կամ որ եւ է հարուած կամ հիւանդութիւն լինի, 38Քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ, որ իր սրտի ցաւը գիտէ, իր ձեռքերը տարածէ դէպի այս տունը, 39Այն ժամանակ դու լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը եւ ներիր, եւ կատարիր, եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտես նորա սիրտը. Որովհետեւ դու միայն գիտես * բոլոր մարդկանց որդիների սիրտը. 40Որպէս զի քեզանից վախենան իրանց բոլոր օրերումը այն * երկրի վերայ որ տուել ես մեր հայրերին։
41Եւ նաեւ օտարականը, որ քո Իսրայէլ ժողովրդիցը չէ, եթէ նա գայ հեռու երկրից քո անունի համար. 42Որովհետեւ լսելու են քո մեծ անունը եւ * քո հզօր ձեռքը եւ երկայնացրած բազուկը, եթէ նա գայ եւ աղօթք անէ այս տանը, 43Այն ժամանակ դու լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէս զի * երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, որ * քեզանից վախենան քո Իսրայէլի ժողովրդի պէս, որ իմանան քո անունը կանչուել է այս տան վերայ որ ես շինեցի։
44Երբոր քո ժողովուրդը պատերազմի գնայ իր թշնամիի վերայ այն ճանապարհով որով դու նորանց կþուղարկես, եւ նորանք աղօթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի եւ այս իմ քո անունի համար շինած տան ճանապարհովը, 45Այն ժամանակ լսիր երկնքումը նորանց աղօթքը, եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունք արա։
46Երբոր քեզ դէմ մեղանչեն, * որովհետեւ մարդ չþկայ որ չþմեղանչէ, եւ դու նորանց վերայ բարկանաս, եւ նորանց մատնես թշնամիի առաջին, եւ նորանց գերեվարները նորանց գերի տանեն * թշնամիի հեռու կամ մօտ երկիրը, 47* Եթէ զղջան իրանց սրտովը այն երկրում ուր գերի են տարուել, եւ ետ դառնան ու դէպի քեզ աղերսեն իրանց գերութեան երկրումն ասելով. * Մեղք գործեցինք, անօրէնութիւն եւ անիրաւութիւն արինք. 48Եւ * դէպի քեզ դառնան իրանց բոլոր սրտովը եւ իրանց բոլոր հոգիովն իրանց թշնամիների երկրումը, ուր որ գերի են տարել նորանց, եւ * դէպի քեզ աղօթք անեն այն երկրի ճանապարհովը, որ դու նորանց հայրերին տուիր, եւ դէպի այն քաղաքը որին դու հաւանեցիր եւ դէպի այս տունը որ ես շինեցի քո անունի համար, 49Այն ժամանակ լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը նորանց աղօթքը եւ աղերսանքը եւ նորանց իրաւունքը կատարիր։ 50Եւ ներիր քո քեզ դէմ մեղանչած ժողովրդին եւ նորանց քեզ դէմ արած յանցանքները թողիր, եւ * այնպէս անես որ նորանց գերեվարները նորանց վերայ գթան եւ նորանց ողորմութիւն անեն։ 51Որովհետեւ * նորանք քո ժողովուրդը եւ քո ժառանգութիւնն են, որ Եգիպտոսից՝ * երկաթի փռան միջից հանեցիր։ 52Եւ քո աչքերը բաց լինեն քո ծառայի աղերսանքի եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքի վերայ, որ նորանց ամեն դէպի քեզ աղաղակելու ժամանակ նորանց լսես։ 53Որովհետեւ դու նորանց քեզ համար ժառանգութիւն ջոկեցիր երկրի ամեն ազգերից, * ինչպէս որ ասեցիր քո Մովսէս ծառայի ձեռովը, երբոր դու, ով Տէր Եհովայ, Եգիպտոսից մեր հայրերին դուրս բերիր։
54Եւ եղաւ երբոր Սողոմոնը վերջացրեց այս բոլոր աղօթքը եւ աղերսանքը՝ Տիրոջը աղօթելը, վեր կացաւ Տիրոջ սեղանի առաջից ուր որ ծունկերը կրկնել եւ ձեռքերը դէպի երկինքը տարածել էր. 55Այն ժամանակ կանգնեց եւ օրհնեց նա Իսրայէլի բոլոր ժողովքին մեծ ձայնով եւ ասեց. 56Օրհնեալ լինի Տէրը որ հանգստութիւն է տուել իր Իսրայէլ ժողովրդին բոլոր իր ասածի պէս. Բնաւ մի բան չէ պակասել այն ամեն բարի բաներից, որ * իր ծառայ Մովսէսի ձեռովը խօսել է։ 57Մեր Տէր Աստուածը մեզ հետ լինի ինչպէս որ մեր հայրերի հետ էր. * մեզ չþթողէ եւ մեզ անտես չþանէ. 58Եւ * մեր սիրտը դէպի իրան դարձնէ, որ գնանք նորա բոլոր ճանապարհներումը եւ պահենք նորա պատուէրները եւ հրամաններն ու իրաւունքները, որ հրամայեց մեր հայրերին։ 59Եւ իմ այս խօսքերը, որ ես պաղատեցի Տիրոջ առաջին, գիշեր ու ցերեկ մօտենան մեր Տէր Աստուծուն, որ իրաւունք անէ իր ծառային եւ իր իսրայէլ ժողովրդին օր ըստ օրէ. 60* Որպէս զի երկրի բոլոր ազգերը իմանան որ * Եհովան է Աստուած և ուրիշը չþկայ։ 61Եւ ձեր սիրտը մեր Տէր Աստուծոյ հետ * ուղիղ լինի, որ գնաք նորա օրէնքներումը եւ պահէք նորա հրամանները՝ ինչպէս որ այսօր։
62* Եւ թագաւորը եւ բոլոր Իսրայէլը միասին Տիրոջ առաջին զոհեր էին մատուցանում։ 63Եւ Սողոմոնը զոհ արաւ Տիրոջը արած խաղաղութեան զոհը՝ քսանեւերկու հազար արջառ եւ հարիւր քսան հազար ոչխար. Եւ թագաւորն ու բոլոր իսրայէլի որդիքը Տիրոջ տան նաւակատիքն արին։ 64* Այն օրը թագաւորը սրբեց Տիրոջ տան առաջի գաւիթի մէջտեղը. Որովհետեւ այնտեղ մատուցրեց ողջակէզները, հացի նուէրը, եւ խաղաղութեան զոհերի ճարպը, որովհետեւ * պղնձի սեղանը, որ Տիրոջ առաջին է, ողջակէզները եւ հացի նուէրն ու խաղաղութեան զոհերի ճարպը պարունակելու համար փոքր էր։
65Եւ այն ժամանակ Սողոմոնը ու բոլոր Իսրայէլը նորա հետ կատարեցին * տօնը մեծ ժողովքով՝ * Եմաթից մինչեւ * Եգիպտոսի հեղեղատը մեր Տէր Աստուծոյ առաջին * եօթն օր եւ դարձեալ եօթն օր՝ այսինքն տասնեւչորս օր։ 66Ութերորդ օրը ժողովրդին արձակեց, եւ նորանք օրհնեցին թագաւորին եւ գնացին իրանց վրանները ուրախանալով ու զուարթ սրտով այն բոլոր բարիքների համար որ Տէրն արել էր իր Դաւիթ ծառային եւ իր Իսրայէլ ժողովրդին։
*8.1 բ Մն. ե. 2-11։
*8.1 բ Թագ. զ. 17։
*8.1 բ Թագ. ե. 7, 9։ զ. 12, 16։
*8.2 Ղև. իգ. 34։ բ Մն. է. 8-10։
*8.3 Թու. դ. 15։ բ Օր. լա. 9։ Յես. գ. 3, 6։ ա Մն. ժե. 14, 15։
*8.4 Գլ. գ 4։
*8.5 բ Թագ. զ. 13։
*8.6 բ Թագ. զ. 17։
*8.6 Ել. իզ. 33, 34։ Գլ. զ. 17, 19։
*8.6 Գլ. զ. 27։
*8.8 Ել. իե. 14, 15։ Թու. դ. 6։ բ Մն. ե. 9։
*8.9 Ել. իե. 21։ խ. 20։ բ Օր. ժ. 2, 5։ Տես Եբր. թ. 4։
*8.9 Ել. լդ. 27։
*8.10 Ել. խ. 34, 35։ բ Մն. ե. 11-14։ է. 2։ Եզեկ. ժ. 3, 4։
*8.12 բ Մն. զ. 1-39։
*8.12 Ղև. ժզ. 2։ Սաղ. ղէ. 2։
*8.13 բ Թագ. է. 13։
*8.13 Ել. ժե. 17։ Սաղ. ճլբ. 14։
*8.14 բ Թագ. զ. 18։ Հմր. 55։
*8.16 ա Թագ. ժզ. 1։ բ Թագ. է. 8։ ա Մն. իը. 4։
*8.17 8.17
*8.18 բ Մն. զ. 8, 9։
*8.19 բ Թագ. է. 5, 12, 13։ Գլ. ե. 3-5։
*8.20 ա Մն. իը. 5, 6։
*8.21 բ Օր. լա. 26։
*8.22 բ Մն. զ. 12, 13։
*8.22 Ել. թ. 33։ Եզր. թ. 5։ Ես. ա. 15։
*8.23 Ել. ժե. 11։ բ Թագ. է. 22։
*8.23 բ Օր. է. 9։
*8.23 Գլ. գ. 6։
*8.25 Գլ. բ. 4։ բ Թագ. է. 12, 16։ ա Մն. իբ. 9։ Սաղ. ճլբ. 12։
*8.26 բ Թագ. է. 25։
*8.27 բ Մն. բ. 6։ Ես. կզ. 1։ Երեմ. իգ. 24։ Գոր. է. 49։ ժէ. 24։
*8.27 բ Կոր. ժբ. 2։
*8.29 բ Մն. է. 15։ Դան թ. 18։
*8.29 բ Օր. ժբ. 11։ Գլ. թ. 3։
*8.30 բ Մն. ի. 9։
*8.31 Ել. իբ. 11։ Ղև. ե. 1։ բ Օր. իթ. 12։ Նէեմ. ժ. 29։
*8.32 բ Օր. իե. 1։
*8.33 Ղև. իզ. 17։ բ Օր. իը. 25։
*8.33 Ղև. իզ. 39, 40։ Նէեմ. ա. 9։
*8.35 Ղև. իզ. 19։ բ Օր. իը. 23։
*8.36 Սաղ. իե. 4։ իէ. 11։ ձզ. 11։
*8.36 ա Թագ. ժբ. 23։
*8.37 Ղև. զ. 16, 25, 26։ բ Օր. իը. 21, 22, 27, 38, 42, 52։
*8.39 ա Թագ. ժզ. 7։ Սաղ. ժա. 4։ Գոր. ա. 24։
*8.40 բ Օր. ժբ. 1։
*8.42 բ Օր. գ. 24։ բ Մն. զ. 32։
*8.43 Յես. դ. 24։ ա Թագ. ժէ. 46։
*8.43 Սաղ. ճբ. 15, 16։
*8.46 Առակ. ի. 9։ Ժող. է. 20։ Յակ. գ. 2։ ա Յօհ. ա. 8, 10։
*8.46 Ղև. իզ. 34, 44։ բ Օր. իը. 36, 64։
*8.47 Ղև. իզ. 40։
*8.47 ա Թագ. է. 6։ Նէեմ. ա. 6։ Սաղ. ճզ. 6։ Դան թ. 5։
*8.48 ա Թագ. է. 3։ Երեմ. իթ. 12-14։
*8.48 Դան. զ. 10։
*8.50 Եզր. է. 6։ Սաղ. ճզ. 46։
*8.51 բ Օր. թ. 29։
*8.51 բ Օր. դ. 20։
*8.53 Ել. ժթ. 5, 6։ լգ. 16։ բ Օր. թ. 26, 29։ ժդ. 2։
*8.56 բ Օր. ժբ. 10։ իա. 45։ իգ. 14։
*8.57 բ Օր. լա. 6։ Յես. ա. 5։
*8.58 Սաղ. ճժթ. 36։
*8.60 Յես. դ. 24։ ա Թագ. ժէ. 46։ դ. Թագ. ժթ. 19։
*8.60 բ Օր. դ. 35, 39։
*8.61 Գլ. ժա. 4։ ժե. 3, 14։ դ Թագ. ի. 3։ ա Մն. իը. 9։ բ Մն. ժզ. 9։
*8.62 բ Մն. է. 4-10։
*8.64 բ Մն. է. 7։
*8.64 բ Մն. դ. 1։ է. 7։
*8.65 Ղև. իգ. 34։ Հմր. 2։
*8.65 Թու. լդ. 8։ Յես. ժգ. 5։ Դատ. գ. 3։ դ Թագ. ժդ. 25։ բ Մն. է. 8։
*8.65 Թու. լդ. 5։ դ Թագ. իդ. 7։
*8.65 բ Մն. 8-10։