Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիօնի ուրախութիւնը որ Աստուած թագաւոր է ամեն տեղ։ 1* Տէրն է թ…

Սիօնի ուրախութիւնը որ Աստուած թագաւոր է ամեն տեղ։

1* Տէրն է թագաւոր թող երկիրը ցնծայ եւ շատ * կղզիներն ուրախ լինին։

2* Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. * արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են։

3* Կրակ է գնում նորա առջեւից. Եւ չորս կողմովը այրում է նորա թշնամիներին։

4* Նորա փայլակները լուսաւորում են աշխարհքը. Երկիրը տեսնում է եւ դողում։

5* Սարերը մոմի պէս հալվում են տիրոջ երեսիցը, ամեն երկիր՝ Տիրոջ երեսիցը։

6* Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. Եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը։

7* Թող ամաչեն բոլոր կուռքերի ծառայողները, որ պարծենում են փուչ կուռքերով. * բոլոր աստուածները նորան երկրպագութիւն անեն։

8Սիօնը լսում է եւ ուրախանում է եւ Յուդայի աղջիկները ցնծում են, քո իրաւունքի համար, Տէր։

9Որովհետեւ դու, ով Տէր, * բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, * շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ։

10Ով Տիրոջը սիրողներ, * ատեցէք չարը. * նա պահում է իր սուրբերին անձերը. * ամբարիշտների ձեռքիցը կþփրկէ նորանց։

11* Լոյս է * ծագում արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին։

12* Ուրախացէք Տէրովը, ով արդարներ, * եւ օրհնեցէք նորա սուրբ յիշատակը։

*97.1 Սաղ. ղզ. 10։ յայտ. ժա. 15։ ժթ. 6։

*97.1 Ես. կ. 9։

*97.2 գ Թագ. ը. 12։ Սաղ. ժը. 11։

*97.2 Սաղ. ձթ. 14։

*97.3 Սաղ. ժը. 8։ ծ. 3։ Դան. է. 10։ Ամբ. գ. 5։

*97.4 Ել. ժթ. 18։ Սաղ. հէ. 18։ ճդ. 32։

*97.5 Դատ. ե. 5։ Միք. ա. 4։ Նաւ. ա. 5։

*97.6 Սաղ. ժթ. 1։ ծ. 6։

*97.7 Ել. ի. 4։ Ղև. իզ. 1։ բ Օր. ե. 8։ իէ. 15։

*97.7 Եբր. ա. 6։

*97.9 Սաղ. ձգ. 18։

*97.9 Ել. ժը. 11։ Սաղ. ղե. 3։ ղզ. 4։

*97.10 Սաղ. լդ. 14։ լէ. 27։ ճա. 3։ Ամով. ե. 15։ Հռովմ. ժբ. 9։

*97.10 Սաղ. լա. 23։ լէ. 28։ ճխե. 20։ Առակ. բ. 8։

*97.10 Սաղ. լէ. 39, 40։ Դան. գ. 28։ զ. 22, 27։

*97.11 Յոբ իբ. 28։ Սաղ. ճժբ. 4։ Առակ. դ. 18։

*97.11 Եբր. ցանում

*97.12 Սաղ. լգ. 1։

*97.12 Սաղ. լ. 4։