Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ճնշուած ժողովուրդը շնորհք և օգնութիւն է խնդրում։ 1* Յիշիր, ով…
Ճնշուած ժողովուրդը շնորհք և օգնութիւն է խնդրում։
1* Յիշիր, ով Տէր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես * մեր անարգանքը։
2* Մեր ժառանգութիւնը անցաւ օտարներին, մեր տները՝ օտարականներին։
3Որբեր եղանք առանց հօր, մեր մայրերը որբեւայրիների նման են։
4Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը գնով է գալիս։
5* Մեր վզին զարկուելով հալածվում ենք, վաստակեցինք ու հանգստութիւն չþունինք։
6* Եգիպտոսին * ձեռք մեկնեցինք, Ասորեստանին էլ՝ հացով կշտանալու համար։
7* Մեր հայրերը մեղք գործեցին, եւ * չþկան, իսկ մենք նորանց անօրէնութիւններն ենք կրում։
8* Ծառաներ տիրեցին մեզ վերայ, նորանց ձեռքից ազատող չþկայ։
9Մեր անձի վտանգովը բերինք մեր հացը, անապատումը եղող սուրի պատճառով։
10* Մեր մորթը փուռի պէս սեւացաւ, սովի տանջանաց պատճառով։
11* Կանանցը Սիօնի մէջ բռնադատեցին, կոյսերին՝ Յուդայի քաղաքներումը։
12Իշխանները կախուեցան իրանց ձեռովը, * ծերերի երեսը չþյարգուեցան։
13* Երիտասարդները երկանաքարեր վեր առան, եւ տղայքը փայտի տակին ընկան։
14Ծերերը դադարեցին դռնիցը, երիտասարդները՝ իրանց երգելուցը։
15Դադարեց մեր սրտի ուրախութիւնը, մեր պարը սուգի փոխուեցաւ։
16* Վայր ընկաւ մեր գլխի թագը, վա՜յ մեզ, որովհետեւ մեղանչել ենք։
17Սորա համար * մեր սիրտը նուաղած է, սորանց համար * խաւարուեցան մեր աչքերը։
18Սիօն սարի համար, որ աւերակ է, աղուէսներ են ման գալիս նորանում։
19* Դու, ով Տէր, յաւիտեան կաս, * քո աթոռը ազգից ազգ է։
20* Ի՞նչու ես մեզ յաւիտեան մոռանում, մեզ ձգում ես երկար օրերով։
21* Մեզ դարձրու, ով Տէր, դէպի քեզ, եւ մենք կþդառնանք. Նորոգիր մեր օրերը առաջուայ պէս։
22Այլ դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վերայ շատ բարկացար։
*5.1 Սաղ. ձթ. 50, 51։
*5.1 Գլ. բ. 15։ Սաղ. հթ. 4։
*5.2 Սաղ. հթ. 1։
*5.5 բ Օր. իը. 48։ Երեմ. իը. 14։
*5.6 Ովս. ժբ. 1։
*5.6 Երեմ. ծ. 15։
*5.7 Երեմ. լա. 29։ Եզեկ. ժը. 2։
*5.7 Ծն. խբ. 13։ Զաք. ա. 5։
*5.8 Նէեմ. ե. 15։
*5.10 Յոբ լ. 30։ Սաղ. ճժթ. 83։ Գլ. դ. 8։
*5.11 Ես. ժգ. 16։ Զաք. ժդ. 2։
*5.12 Ես. խէ. 6։ Գլ. դ. 16։
*5.13 Դատ. ժզ. 21։
*5.16 Յոբ ժթ. 9։ Սաղ. ձթ. 39։
*5.17 Գլ. ա. 22։
*5.17 Սաղ. զ. 7։ Գլ. բ. 11։
*5.19 Սաղ. թ. 7։ ժ. 16։ իթ. 10։ ղ. 2։ ճբ. 12, 26, 27։ ճխե. 13։ Ամբ. ա. 12։
*5.19 Սաղ. խե. 6։
*5.20 Սաղ. ժգ. 1։
*5.21 Սաղ. ձ. 3, 7, 19։ Երեմ. լա. 18։