Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ողորմած և ներողամիտ լինելու յորդոր։ 1Եղբարք, * եթէ մէկը …
Ողորմած և ներողամիտ լինելու յորդոր։
1Եղբարք, * եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, * դուք որ հոգեւոր էք, * այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, * որ դու էլ չ’փորձուիս։ 2* Իրար բեռը վեր առէք, * եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։ 3* Որովհետեւ եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ * չէ, նա իր անձը խաբում է։ 4* Բայց ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, * եւ ոչ թէ ուրիշի վերայ. 5* Որ ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ։
6* Խօսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անէ ամեն բարի բաներով։ 7* Մի խաբուիք. * Աստուած չի ծաղրուիլ։ 8* Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. * իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։ 9* Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, * որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք։ 10* Ուրեմն քանի որ ժամանակ ունինք, * բարի գործենք ամենին, * մանաւանդ հաւատքի ընտանիներին։
11Տեսէք թէ ինչպիսի գրերով գրեցի ձեզ իմ ձեռովը։ 12Որոնք որ կամենում են հաճոյ երեւել մարմնի կողմանէ, * նորանք ստիպում են ձեզ՝ որ թլփատուիք. * միայն որ * Քրիստոսի խաչի համար չ’հալածուին։ 13Որովհետեւ այն թլփատուածներն իրանք էլ օրէնքը չեն պահում. Այլ կամենում են որ դուք թլփատուիք, որ ձեր մարմնովը պարծենան։ 14* Սակայն ինձ քաւ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչովն. * որ նորանով աշխարհքն ինձ համար խաչուած է, եւ ես էլ աշխարհքին։ 15* Որովհետեւ Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութիւնը մի բան է, եւ ոչ անթլփատութիւնը, * բայց նոր արարածը։ 16* Եւ այն ամենն * որ այս կանոնի համեմատ են վարվում, խաղաղութիւն լինի նորանց վերայ եւ ողորմութիւն, եւ * Աստուծոյ Իսրայէլին վերայ։ 17Սորանից յետոյ թող մէկը չ’աշխատեցնէ ինձ. * որ ես կրում եմ Տէր Յիսուսի վէրքի նշաններն իմ մարմնի մէջ։ 18* Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եղբարք, ձեր հոգու հետ լինի. Ամէն։
*6.1 Հռովմ. ժդ. 1։ ժե. 1։ Եբր. ժբ. 13։ Յակ. ե. 19։
*6.1 ա Կոր. բ. 15։ գ. 1։
*6.1 ա Կոր. դ. 21։ բ Թես. գ. 15։ բ Տիմ. բ. 25։
*6.1 ա Կոր. է. 5։ ժ. 12։
*6.2 Հռովմ. ժե. 1։ Գլ. ե. 13։ ա Թես. ե. 14։
*6.2 Յովհ. ժգ. 14, 15, 34։ ժե. 12։ Յակ. բ. 8։ ա Յովհ. դ. 21։
*6.3 Հռովմ. ժբ. 3։ ա Կոր. ը. 2։ Գլ. բ. 6։
*6.3 բ Կոր. գ. 5։ ժբ. 11։
*6.4 ա Կոր. ժա. 28։ բ Կոր. ժգ. 5։
*6.4 Տես Ղուկ. ժը. 11։
*6.5 Հռովմ. բ. 6։ ա Կոր. գ. 8։
*6.6 Հռովմ. ժե. 27։ ա Կոր. թ. 11, 14։
*6.7 ա կոր. զ. 9։ ժե. 33։
*6.7 Յոբ ժգ. 9։
*6.8 Ղուկ. ժզ. 25։ Հռովմ. բ. 6։ բ Կոր. թ. 6։
*6.8 Յոբ դ. 8։ Առակ. ժա. 18։ իբ. 8։ Ովս. ը. 7։ ժ. 12։ Հռովմ. ը. 13։ Յակ. գ. 18։
*6.9 բ Թես. գ. 13։ ա Կոր. ժե. 58։
*6.9 Մատ. իդ. 13։ Եբր. գ. 6, 14։ ժ. 36։ ժբ. 3, 5։ Յայտ. բ. 10։
*6.10 Յովհ. թ. 4։ ժբ. 35։
*6.10 ա Թես. ե. 15։ ա Տիմ. զ. 18։ Տիտ. գ. 8։
*6.10 Եփես. բ. 19։ Եբր. գ. 6։
*6.12 Գլ. բ. 3, 14։
*6.12 Փիլ. գ. 18։
*6.12 Գլ. ե. 11։
*6.14 Փիլ. գ. 3, 7, 8։
*6.14 Հռովմ. զ. 6։ Գլ. բ. 19։
*6.15 ա Կոր. է. 19։ Գլ. ե. 6։ Կող. գ. 11։
*6.15 բ Կոր. ե. 17։
*6.16 Սաղ. ճիե. 5։
*6.16 Փիլ. գ. 16։
*6.16 Հռովմ. բ. 29։ դ. 12։ թ. 6-8։ Գլ. գ. 7, 9, 29։ Փիլ. գ. 3։
*6.17 բ Կոր. ա. 5։ դ. 10։ ժա. 23։ Գլ. ե. 11։ Կող. ա. 24։
*6.18 բ Տիմ. դ. 22։ Փիլիմ. 25։