Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդորում է իմաստութիւն խնդրել հրապուրանքից ազատ մնալու համար։ 1Որ…
Յորդորում է իմաստութիւն խնդրել հրապուրանքից ազատ մնալու համար։
1Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ * իմ պատուէրները պահես քեզ մօտ.
2Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,
3Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,
4* Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,
5Այն ժամանակ կþհասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կþգտնես։
6* Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը։
7Նա ուղիղների համար յաջողութիւն է պահում, * նա վահան է անարատութեամբ գնացողների համար.
8Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. * նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը։
9Այն ժամանակ կþհասկանաս արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին։
10Որովհետեւ իմաստութիւնը կþմտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կþլինի քո հոգիին։
11Խոհեմութիւնը քեզ կþպահէ, * հանճարը քեզ կþպաշտպանէ.
12Որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը,
13Որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպէս զի * խաւարի ճանապարհներովը գնան.
14* Որ ուրախանում են չարութիւն անելով, եւ * զուարճանում են չար նենգութիւնով.
15* Որոնց շաւիղները ծուռ են, եւ որոնք խոտորում են իրանց ուղիներովը։
16Որ քեզ ազատէ * օտար կնկանից, * օտար կնկանից որ կակուղ խօսքեր է տալիս.
17* Նա որ ձգել է իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը։
18* Որովհետեւ նորա տունը խորտակում է դէպի մահ, եւ նորա ուղիները՝ դէպի ուրուականները։
19Նորա մօտ գնացողները այլ եւս ետ չեն դառնալ, եւ կեանքի ճանապարհներին չեն հասնիլ։
20Որպէս զի դու բարիների ճանապարհովը գնաս, եւ արդարների ճանապարհները պահես։
21* Որովհետեւ ուղիղները կþբնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կþմնան նորանում։
22* Իսկ անզգամները բնաջինջ կþլինին երկրիցը, եւ նենգաւորները կþխլուին նորանից։
*2.1 Գլ. դ. 21։ է. 1։
*2.4 Գլ. գ. 14։ Մատ. ժգ. 44։
*2.6 գ Թագ. գ. 9, 12։ Յակ. ա. 5։
*2.7 Սաղ. ձդ. 11։ Գլ. լ. 5։
*2.8 ա Թագ. բ. 9։ Սաղ. կզ. 9։
*2.11 Գլ. զ. 22։
*2.13 Յովհ. գ. 19, 20։
*2.14 Գլ. ժ. 23։ Երեմ. ժա. 15։
*2.14 Հռովմ. ա. 32։
*2.15 Սաղ. ճիե. 5։
*2.16 Գլ. ե. 20։
*2.16 Գլ. ե. 3։ զ. 24։ է. 5։
*2.17 տես Մաղ. բ. 14, 15։
*2.18 Գլ. է. 27։
*2.21 Սաղ. լէ. 29։
*2.22 Յոբ ժը. 17։ Սաղ. լէ. 28։ ճդ. 35։