Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քահանաների եւ սեղանի օրհնուիլը։ Մշտնջենաւոր ողջակէզը։ 1Եւ սա է այն…

Քահանաների եւ սեղանի օրհնուիլը։ Մշտնջենաւոր ողջակէզը։

1Եւ սա է այն բանը որ նորանց պիտի անես, որ նորանց սրբես ինձ համար քահանայ լինելու. Արջառներից * մէկ զուարակ եւ երկու անարատ խոյ առ, 2Եւ * անխմոր հաց՝ եւ իւղով զանգուած անխմոր շօթեր՝ եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ. Ցորենի բարակ ալիւրից շինես սորանց։ 3Եւ մի սակառի մէջ դնես եւ մատուցանես նորանց սակառի մէջ, եւ զուարակն ու երկու խոյերը։ 4Եւ Ահարօնին եւ նորա որդիներին ժողովքի խորանին դրանը մօտեցնես, եւ նորանց * ջրով լուանաս։ 5Եւ * զգեստները առնես եւ հագցնես Ահարօնին շապիկը եւ եփուդի պատմուճանը եւ եփուդը եւ լանջապանակը. Եւ * եփուդի ժապաւէնովը գօտեւորես նորան։ 6Եւ * խոյրը նորա գլխին դնես, եւ խոյրի վերայ սուրբ պսակը դնես։ 7Եւ * օծման իւղը առնես. Եւ նորա գլխի վերայ թափես եւ օծես նորան։ 8Եւ * նորա որդիները մօտեցնես, եւ նորանց շապիկներ հագցնես. 9Եւ գօտիներով գօտեւորես նորանց՝ այսինքն Ահարօնին եւ նորա որդիներին, եւ նորանց գլխներին ապարօշներ փաթաթես. Եւ * քահանայութիւնը նորանցը լինի յաւիտենական կանոնով։ Եւ այսպէս * լցրու Ահարօնի ձեռքը եւ նորա որդիների ձեռքը։

10Եւ զուարակը ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ * Ահարօնը եւ նորա որդիներն իրանց ձեռքը զուարակի գլխին դնեն։ 11Եւ մորթես զուարակը ժողովքի խորանի դրանը Եհովայի առաջին։ 12Եւ * զուարակի արիւնիցն առնես եւ մատովդ սեղանի * եղջիւրներին քսես. Եւ մնացած բոլոր արիւնը սեղանի տակին թափես։ 13Եւ առնես այն բոլոր * ճարպը, որ ծածկում է փորոտիքը եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի եղած ճարպը եւ սեղանի վերայ այրես։ 14Բայց * զուարակի միսը, եւ նորա մորթը՝ եւ նորա աղբը բանակիցը դուրս կրակով այրես. Մեղքի պատարագ է սա։

15Եւ * խոյերի մէկն առնես, եւ Ահարօնը եւ նորա որդիքը * իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։ 16Եւ այն խոյը մորթես, եւ նորա արիւնն առնես, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկես։ 17Եւ խոյը կտոր կտոր անես, եւ լուանաս նորա փորոտիքը եւ նորա ոտքերը, եւ նորանց նորա կտորների եւ գլխի վերայ դնես։ 18Եւ բոլոր խոյը այրես սեղանի վերայ. Սա ողջակէզ է Եհովայի համար. * անուշահոտ պատարագ է Եհովային։

19Եւ * միւս խոյն առնես. Եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։ 20Եւ խոյը մորթես, եւ նորա արիւնիցն առնես, եւ քսես Ահարօնի աջ ականջի բլթակին՝ եւ նորա որդկանց աջ ականջների բլթակին եւ նորանց աջ ձեռքի մեծ մատին եւ նորանց աջ ոտքի մեծ մատին, եւ մնացած արիւնը սեղանի վերայ շուրջանակի սրսկես։ 21Եւ սեղանի վերայ եղած արիւնիցը եւ * օծման իւղիցն առնես, եւ Ահարօնի վերայ եւ նորա զգեստների վերայ եւ նորա հետ իր որդիների վերայ՝ եւ իր որդիների զգեստների վերայ սրսկես. Եւ * նա ու նորա զգեստները եւ նորա հետ իր որդիները եւ իր որդիների զգեստները սուրբ կþլինին։ 22Եւ խոյիցն առնես ճարպը եւ դմակը՝ եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի ճարպը, եւ աջ զիստը, (որովհետեւ սա ձեռք լցնելու խոյն է.) 23Եւ մէկ * պան հացի եւ մէկ իւղով հացի շօթ եւ մէկ լաւաշ առնես այն անխմոր հացի սակառիցը որ Եհովայի առաջին է, 24Եւ ամենը Ահարօնի ձեռքին եւ նորա որդիների ձեռքին դնես, եւ * նորանց Եհովայի առաջին երերացնելու ընծայ երերացնես։ 25Եւ * նորանց ձեռքիցն առնես նորանց եւ սեղանի վերայի ողջակէզի վերայ այրես Եհովայի առաջին անոյշ հոտի համար. Սա պատարագ է Եհովային։ 26Եւ Ահարօնի ձեռքը լցնելու խոյիցը՝ * երբուծն առնես, եւ նորան Եհովայի առաջին երերացնելու ընծայ մատուցանես. Եւ * դա քո բաժինը լինի։ 27Եւ Ահարօնի համար եւ նորա որդիների համար ձեռք լցնելու խոյիցը * երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը սրբես։ 28Եւ * յաւիտենական կանոն դառնայ Ահարօնի եւ նորա որդիների համար Իսրայէլի որդիների կողմանէ. Որովհետեւ սա բարձրացնելու ընծայ է, եւ * բարձրացնելու ընծայ պիտի լինի Իսրայէլի որդիների կողմանէ իրանց խաղաղութեան զոհերիցը բուն իրանց բարձրացնելու ընծան Եհովայի համար։

29Եւ Ահարօնի սուրբ զգեստները իրանից յետոյ * իր որդիներին լինին՝ * նորանցով օծուելու եւ նորանցով ձեռք լցուելու համար։ 30* Եօթը օր հագնէ նորանց իր որդիներից * իր փոխարէնը լինող քահանան, որ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար ժողովքի խորանը կþմտնէ։ 31Եւ ձեռք լցնելու խոյը առնես՝ եւ * նորա միսը եփես սուրբ տեղ։ 32Եւ Ահարօնը եւ նորա որդիքը ժողովքի խորանի դրանը ուտեն խոյի միսը՝ եւ * սակառի միջի հացը։ 33Եւ * նորանք ուտեն այն բաները՝ որ իրանց ձեռք լցնելու ու սրբուելու համար նորանցով քաւութիւն եղաւ, եւ * օտարական պիտի չþուտէ. Որովհետեւ նորանք սուրբ են։ 34Եւ եթէ ձեռք լցնելու մսիցը եւ հացիցը մինչեւ առաւօտը մնայ, այս * աւելացածը կրակով այրես. Նա պիտի չþուտուի, որովհետեւ սուրբ է։

35Եւ Ահարօնին եւ նորա որդիներին այսպէս անես, ինչպէս որ բոլորը քեզ պատուիրել եմ. * եօթը օրուան մէջ նորանց ձեռքերը լցնես։ 36Եւ * օրը մէկ զուարակ * մեղքի պատարագ անես քաւութեան համար. Եւ սեղանի համար քաւութիւն անես նորան մաքրելով եւ նորան * օծես սրբելու համար։ 37Եօթը օր քաւութիւն անես սեղանի համար, եւ նորան սրբես, որ * սեղանը ամենասուրբ լինի. * ամեն ինչ որ սեղանին դպչի՝ սուրբ պիտի լինի։

38Եւ սա է որ սեղանի վերայ պիտի անես. * միշտ ամեն օր * մէկ տարեկան երկու գառ. 39Մէկ գառը * առաւօտանց մատուցանես, եւ միւս գառը իրիկուայ դէմ մատուցանես։ 40Եւ մէկ տասանորդ բարակ ալիւր հիմենի քառորդ ծեծուած ձէթով զանգուած, եւ մէկ հիմենի քառորդ գինի թափելու նուէր մատուցանես մէկ գառի հետ։ 41Եւ միւս գառը * իրիկուայ դէմ զոհես. Առաւօտեան հացի ընծայի պէս՝ եւ նորա թափելու նուէրի պէս անես նորան՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։ 42Սա ձեր ազգերի մէջ * մշտնջենաւոր ողջակէզ լինի Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը, * ուր ձեզ կþհանդիպեմ՝ քեզ հետ խօսելու։ 43Եւ այնտեղ կþհանդիպեմ Իսրայէլի որդիներին, եւ խորանը * իմ փառքովը սուրբ կþլինի։ 44Եւ ժողովքի խորանն ու սեղանը կþսրբեմ. Ահարօնին եւ նորա որդիներին էլ * կþսրբեմ, որ ինձ քահանայութիւն անեն։ 45Եւ * Իսրայէլի որդիների մէջ կþբնակուեմ, եւ նորանց Աստուած կþլինիմ։ 46Եւ կþգիտենան, թէ * ես եմ նորանց Եհովայ Աստուածը, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի նորանց, որ նորանց մէջ բնակուեմ ես նորանց Եհովայ Աստուածը։

*29.1 Ղև. ը. 2։ թ. 2։

*29.2 Ղև. բ. 4։ զ. 20-22։

*29.4 Գլ. խ. 12։ Ղև. ը. 6։ Եբր. ժ. 22։

*29.5 Գլ. իը. 2։ Ղև. ը. 7։

*29.5 Գլ. իը. 8։

*29.6 Ղև. ը. 9։

*29.7 Գլ. իը. 41։ լ. 25։ Ղև. ը. 12։ ժ. 7։ իա. 20։ Թու. լե. 25։

*29.8 Ղև. ը. 13։

*29.9 Թու. ժը. 7։

*29.9 Գլ. իը. 41։ Ղև. ը. 22 ևլն։ Եբր. է. 28։

*29.10 Ղև. ա. 4։ ը. 14։

*29.12 Ղև. ը. 15։

*29.12 Գլ. իէ. 2։ լ. 2։

*29.13 Ղև. գ. 3։

*29.14 Ղև. դ. 11, 12, 21։ Եբր. ժգ. 11։

*29.15 Ղև. ը. 18։

*29.15 Հմր. 10, 19։ Ղև. ա. 4-9։

*29.18 Ծն. ը. 21։

*29.19 Ղև. ը. 22։

*29.21 Գլ. լ. 25, 31։ Ղև. ը. 30։

*29.21 Եբր. թ. 22։

*29.23 Ղև. ը. 26։

*29.24 Ղև. է. 30։

*29.25 Ղև. ը. 28։

*29.26 Ղև. ը. 29։

*29.26 Տես Սաղ. ղթ. 6։

*29.27 Ղև. է. 31, 34։ ը. 29։ Թու. ժը. 11, 18։ բ Օր. ժը. 3։

*29.28 Գլ. իէ. 21։ Ղև. ժ. 15։

*29.28 Ղև. է. 34։

*29.29 Թու. ի. 26, 28։

*29.29 Թու. ժը. 8։ լե. 25։

*29.30 Ղև. ը. 35։ թ. 1, 8։

*29.30 Թու. ի. 28։

*29.31 Ղև. ը. 31։

*29.32 Մատ. ժբ. 4։

*29.33 Ղև. ժ. 14, 15, 17։

*29.33 Ղև. իբ. 10։

*29.34 Ղև. ը. 32։

*29.35 Գլ. խ. 12։ Ղև. ը. 33-35։

*29.36 Եբր. ժ. 11։

*29.36 Գլ. լ. 10։

*29.36 Գլ. լ. 26։

*29.37 Գլ. խ. 10։

*29.37 Գլ. լ. 29։ Մատ. իգ. 19։

*29.38 Դան. թ. 27։ ժբ. 11։

*29.38 Թու. իը. 3։ ա Մն. ժզ. 40։ բ Մն. 4։ ժգ. 11։ լա. 3։ Եզր. գ. 3։

*29.39 դ Թագ. ժզ. 15։ Եզեկ. խզ. 13-15։

*29.41 գ Թագ. ժը. 29, 36։ գ Թագ. ժզ. 15։ Եզր. թ. 4, 5։ Սաղ. ճխա. 2։ Դան. թ. 21։

*29.42 Գլ. լ. 8։ Թու. իը. 6։ Դան. ը. 11-13։

*29.42 Գլ. իե. 22։ լ. 6, 36։ Թու. ժէ. 4։

*29.43 Գլ. խ. 34։ գ Թագ. ը. 11։ բ Մն. ե. 14։ է. 1-3։ Եզեկ. խգ. 5։ Անգ. բ. 7, 9։ Մաղ. գ. 1։

*29.44 Ղև. իա. 15։ իբ. 9, 16։

*29.45 Գլ. իե. 8։ Ղև. իզ. 12։ Զաք. բ. 10։ Յօհ. ժգ. 17, 23։ բ Կոր. զ. 16։ Յայտ. իա. 3։

*29.46 Գլ. ի. 2։