Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յետին օրերի ծաղր անողները։ Աշխարհքի վերջանալը։ Քրիստոսի երկրորդ գալու…

Յետին օրերի ծաղր անողները։ Աշխարհքի վերջանալը։ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ամեն բանի նորոգուիլը։

1Սիրելիներ, սա արդէն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ, * որոնցով ձեր մաքուր միտքը յիշեցնելով զարթնեցնեմ, 2Որ յիշէք սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը եւ * մեր՝ Տիրոջ եւ Փրկչի առաքեալներիս պատուիրանքները։ 3* Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, * որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։ 4Եւ կ’ասեն. * Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ։ 5Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ * երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է * Աստուծոյ խօսքովը. 6* Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։ 7* Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած * պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։ 8Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ * հազար տարին ինչպէս մէկ օր։ 9* Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, * բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, * որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, * բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։ 10* Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. * որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին։ 11Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք * սուրբ եւ աստուածապաշտ վարքում։ 12* Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, * որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ * տարերքը կրակ ընկած կ’հալուին։ 13* Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։

14Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք * որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ։ 15* Եւ մեր Տիրոջ երկայնմտութիւնը փրկութիւն համարեցէք. Ինչպէս մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ Աստուածանից իրան տրուած իմաստութեան պէս գրեց ձեզ։ 16* Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. Որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. Որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպէս միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար։ 17Ուրեմն դուք, սիրելիներ, * առաջուց իմանալով * զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը։ 18* Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. * նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն։

*3.1 Գլ. ա. 13։

*3.2 Յուդ. 17։

*3.3 ա Տիմ. դ. 1։ Տիմ. գ. 1։ Յուդ. 18։

*3.3 Գլ. բ. 10։

*3.4 Ես. ե. 19։ Երեմ. ժէ. 15։ Եզեկ. ժբ. 22, 27։ Մատ. իդ. 48։ Ղուկ. ժբ. 45։

*3.5 Ծն. ա. 2։ Սաղ. իդ. 2։ ճլզ. 6։ Կող. ա. 17։

*3.5 Ծն. ա. 6, 9։ Սաղ. լգ. 6։ Եբր. ժա. 3։

*3.6 Ծն. է. 11, 21-23։ Գլ. բ. 5։

*3.7 Հմր. 10։

*3.7 Մատ. իե. 41։ բ Թես. ա. 8։

*3.8 Սաղ. ղ. 4։

*3.9 Ամբ. բ. 3։ Եբր. ժ. 37։

*3.9 Ես. լ. 18։ ա Պետ. գ. 20։ Հմր. 15։

*3.9 Եզեկ. ժը. 23, 32։ լգ. 11։

*3.9 Հռովմ. բ. 4։ ա Տիմ. բ. 4։

*3.10 Մատ. իդ. 43։ Ղուկ. ժբ. 39։ ա Թես. ե. 2։ Յայտ. գ. 3։ ժզ. 15։

*3.10 Սաղ. ճբ. 26։ Ես. ծա. 6։ Մատ. իդ. 35։ Մար. ժգ. 31։ Եբր. ա. 11։ Յայտ. ի. 11։ իա. 1։

*3.11 ա Պետ. ա. 15։

*3.12 ա Կոր. ա. 7։ Տիտ. բ. 13։

*3.12 Սաղ. ծ. 3։ Ես. լդ. 4։

*3.12 Միք. ա. 4։ Հմր. 10։

*3.13 Ես. կե. 17։ կզ. 22։ Յայտ. իա. 1, 27։

*3.14 ա Կոր. ա. 8։ ժե. 58։ Փիլ. ա. 10։ ա Թես. գ. 13։ ե. 23։

*3.15 Հռովմ. բ. 4։ ա Պետ. գ. 20։ Հմր. 9։

*3.16 Հռովմ. ը. 19։ ա Կոր. ժե. 24։ ա Թես. դ. 14։

*3.17 Մար. ժգ. 23։ Գլ. ա. 12։

*3.17 Եփես. դ. 14։ Գլ. ա. 10, 11։ բ. 18։

*3.18 Եփես. դ. 15։ ա Պետ. բ. 2։

*3.18 բ Տիմ. դ. 18։ Յայտ. ա. 6։