Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Օգնութիւն է խնդրում և Աստուծոյ գթութիւնը օրհնում։ Երգողների գլխաւո…

Օգնութիւն է խնդրում և Աստուծոյ գթութիւնը օրհնում։

Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ. * Երբոր նա Սաւուղի երեսիցը փախել՝ քարայրումն էր։

1* Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. Եւ * ես քո թեւերի շուքին կþյուսամ * մինչեւ որ չարիքն անցնին։

2Ես Բարձրեալ Աստուծուն եմ կանչում. * այն Աստուծուն որ ինձ բարի է անում։

3* Նա կþուղարկէ երկնքիցը եւ կþփրկէ ինձ. Նա ամօթ կþանէ նորան * որ ուզում է ինձ կուլ տալ։ (Սէլա։) * Աստուած ուղարկում է իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։

4Իմ անձը առիւծների մէջ է. Ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մէջ. * նորանց ատամները նիզակ ու նետ են, եւ * նորանց լեզուները՝ սրած թուր։

5* Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքն ամեն երկրի վերայ լինի։

6* Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. Իմ անձը խոնարհուած էր. Փոս փորեցին իմ առաջին, եւ իրանք ընկան մէջը։ (Սէլա։)

7* Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. Երգով կþօրհնեմ եւ սաղմոս կþասեմ։

8Զարթնիր, * իմ փառք. Զարթնիր, սաղմոսարան եւ քնար. Ես կþզարթնանամ կանուխ առաւօտանց։

9Կþգոհանամ քեզանից, Տէր, * ժողովուրդների մէջ. Սաղմոս կþասեմ քեզ ազգերի մէջ։

10* Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է մինչեւ երկինքը, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։

11Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքը ամեն երկրի վերայ։

*Սաղ. ծէ ա Թագ. իբ. 1։ իգ. 3։ Սաղ. ճխբ. վերնագիրը։

*57.1 Սաղ. ծզ. 1։

*57.1 Սաղ. ժէ. 8։ կգ. 7։

*57.1 Ես. իզ. 30։

*57.2 Սաղ. ճլը. 8։

*57.3 Սաղ. ճխդ. 5, 7։

*57.3 Սաղ. ծզ. 1։

*57.3 Սաղ. խ. 11։ խգ. 3։ կա. 7։

*57.4 Առակ. լ. 14։

*57.4 Սաղ. ծե. 21։ կդ. 3։

*57.5 Սաղ. ճը. 5։

*57.6 Սաղ. է. 15, 16։ թ. 15։

*57.7 Սաղ. ճը. 1 ևլն։

*57.8 Սաղ. ժզ. 9։ լ. 12։ ճը. 1, 2։

*57.9 Սաղ. ճը. 3։

*57.10 Սաղ. լզ. 5։ հա. 19։ ճգ. 11։ ճը. 4։