Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յովհաննէս Մկրտչի քարոզութիւնը անապատումը. Նա մկրտում է Քրիստոսին Յորդ…
Յովհաննէս Մկրտչի քարոզութիւնը անապատումը. Նա մկրտում է Քրիստոսին Յորդանանումը։
1Այն օրերումն եկաւ * Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր * Հրէաստանի անապատումը, 2Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է * երկնքի թագաւորութիւնը։ 3Որովհետեւ սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչողի * ձայնը. * պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները։ 4Եւ ինքը * Յովհաննէսը ունէր իր հագուստը * ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մեջքին, եւ նորա կերակուրն էր * մարախ եւ * վայրի մեղր։ 5* Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը։ 6Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից՝ * իրանց մեղքերը խոստովանելով։ 7Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. * Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել * այն գալու բարկութիւնիցը։ 8Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։ 9Եւ մի կարծէք ասել ձեր միջումը * Մենք հայր ունինք Աբրահամին. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար։ 10Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. Արդ * ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի։ 11* Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. Բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. * նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։ 12* Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կ’սրբէ իր կալը եւ իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ * յարդը կ’այրէ անանցանելի կրակով։
13* Այն ժամանակ Յիսուսը * Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու։ 14Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս։ 15Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։ 16Եւ * մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. Եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ * Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։ 17Եւ * ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. * Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։
*3.1 Մար. ա. 4, 15։ Ղուկ. գ. 2-17։
*3.1 Յես. ժդ. 10։
*3.2 Դան. բ. 44։ Գլ. դ. 17։ ժ. 7։
*3.3 Ես. խ. 3։ Մար. ա. 3։ Ղուկ. գ. 4։ Յովհ. ա. 23։
*3.3 Ղուկ. ա. 76։
*3.4 Մար. ա. 6։
*3.4 դ Թագ. ա. 8։ Զաք. ժգ. 4։
*3.4 Ղև. ժա. 22։
*3.4 ա Թագ. ժդ. 25, 26։
*3.5 Մար. ա. 5։ Ղուկ. գ. 7։ Գոր. ժթ. 4։
*3.6 Գոր. ժթ. 18։
*3.7 Գլ. ժբ. 34։ իգ. 33։
*3.7 Հռովմ. ե. 9։ ա Թես. ա. 10։
*3.9 Յովհ. ը. 33, 39։ Գոր. ժգ. 26։ Հռովմ. դ. 1, 11, 16։
*3.10 Գլ. է. 19։ Ղուկ. ժգ. 7, 9։ Յովհ. ժե. 6։
*3.11 Մար. ա. 8։ Ղուկ. գ. 16։ Յովհ. ա. 15, 26, 33։ Գոր. ա. 5։ ժա. 16։ ժթ. 4։
*3.11 Ես դ. 4։ խդ. 3։ Մաղ. գ. 2։ Գոր. բ. 3, 4։ ա Կոր. ժբ. 13։
*3.12 Տես մաղ. գ. 3։
*3.12 Մաղ. դ. 1։ Գլ. ժգ. 30։
*3.13 Մար. ա. 9-11։ Ղուկ. գ. 21, 22։
*3.13 Գլ. բ. 22։
*3.16 Մար. ա. 10։
*3.16 Ես. ժա. 2։ խբ. 1։ Ղուկ. գ. 22։ Յովհ. ա. 32, 33։
*3.17 Յովհ. ժբ. 28։
*3.17 Սաղ. բ. 7։ Ես. խբ. 1։ Գլ. ժբ. 18։ ժէ. 5։ Մար. ա. 11։ Ղուկ. թ. 35։ Եփես. ա. 6։ Կող. ա. 13։ բ Պետ. ա. 17։