Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արտաքուստ բարեպաշտների պատիժը։ Ճշմարիտ աստուածպաշտութեան օրհնութիւնը։…

Արտաքուստ բարեպաշտների պատիժը։ Ճշմարիտ աստուածպաշտութեան օրհնութիւնը։

1Կոկորդալիր գոչիր, մի խնայիր, փողի պէս բարձրացրու ձայնդ, եւ իմացրու իմ ժողովրդին իրանց յանցանքը, եւ Յակոբի տանն՝ իրանց մեղքերը. 2բայց նորանք ինձ խնդրում են օր ըստ օրէ, եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ իբրեւ մի ազգ, որ արդարութիւն է գործում, եւ իր Աստուծոյ իրաւունքը զանց չէ անում, եւ ինձանից հարցնում են արդարութեան իրաւունքը, եւ փափաքում են Աստուծոյ մօտենալ. 3* Ի՞նչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում. Մենք * ճգնեցնում ենք մեր անձերը, եւ դու չþգիտես։ Ահա ձեր ծոմ օրը բաղձանք էք կատարում, եւ ձեր բոլոր աշխատաւորներին նեղում էք։ 4* Ահա կռուի եւ հակառակութեան համար էք ծոմ պահում, եւ անզգամութեան բռունցքով զարկելու համար. Դուք այս օրը ծոմ չէք պահում, որ ձեր ձայնը լսելի անէք բարձրումը։ 5Այսպէ՞ս կþլինի այն ծոմը, * որին ես եմ հաւանում, * իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ * քուրձն ու մոխիրը անկողին է շինել. Սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր։ 6Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, * բաց արա լուծի կոշկոռները. Եւ * ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։ 7Այո, * հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, * երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս * մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ 8* Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, * Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։ 9Այն ժամանակ դու կþկանչես, եւ Տէրը կþպատասխանէ. Դու կþաղաղկես, եւ նա կþասէ. Ահա ես։ եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ * չարախօսութիւնը դէն գցես, 10Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանկ քո լոյսը կþծագի խաւարումը, եւ քո խաւարը կþլինի կէս օրուայ պէս։ 11Եւ Տէրը քեզ միշտ կþառաջնորդէ, եւ կþկշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կþզօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կþլինես, եւ ջրի ակնի պէս՝ որի ջուրը չի պակասիլ։ 12Եւ քոնոնքը * պիտի շինեն մշտակայ աւերակները. Եւ դու կþկանգնեցնես դարերից ի վեր աւերակ հիմերը, եւ քեզ կþկոչեն՝ խրամակարկատ եւ շէն ճանապարհները վերանորոգող։ 13Եթէ * ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չþկատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զուարճութիւն, եւ Տիրոջը նուիրուածը՝ պատուական, եւ նորան պատուես՝ քո ճանապարհները չþկատարելով, եւ քո բաղձանքը չþլրացնելով եւ դատարկաբանութիւն չþանելով, 14* Այն ժամանակ կþզուարճանաս տէրովը, եւ ես քեզ վեր կþհանեմ * երկրի բարձր տեղերը, եւ քեզ կþուտեցնեմ քո հայր Յակոբի ժառանգութիւնը. * որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։

*58.3 Մաղ. գ. 14։

*58.3 Ղև. ժզ. 29, 31։ իգ. 27։

*58.4 գ Թագ. իա. 9, 12, 13։

*58.5 Զաք. է. 5։

*58.5 Ղև. ժզ. 29։

*58.5 Եսթ. դ. 3։ Յոբ բ. 8։ Դան. թ. 3։ Յովն. գ. 6։

*58.6 Նէեմ. ե. 10-12։

*58.6 Երեմ. լդ. 9։

*58.7 Եզեկ. ժը. 7, 16։ Մատ. իե. 35։

*58.7 Յոբ լա. 19։

*58.7 Ծն. իթ. 14։ Նէեմ. ե. 5։

*58.8 Յոբ ժա. 17։

*58.8 Ել. ժդ. 19։ Գլ. ծբ. 12։

*58.9 Սաղ. ժբ. 2։

*58.12 Գլ. կա. 4։

*58.13 Գլ. ծզ. 2։ Տես Ծն. բ. 3։ Նէեմ. թ. 14։

*58.14 Յոբ իբ. 26։

*58.14 բ Օր. լբ. 13։ լգ. 29։

*58.14 Գլ. ա. 20։ խ. 5։ Միք. դ. 4։