Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հպարտ և ունայնակրօն Բաբիլոնի կործանումը։ 1* Իջիր ու *&nb…
Հպարտ և ունայնակրօն Բաբիլոնի կործանումը։
1* Իջիր ու * նստիր հողի վերայ, ով Բաբիլոնի կոյս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով Քաղդէացիների աղջիկ, որովհետեւ այլ եւս քեզ քնքուշ եւ փափուկ չեն կոչելու։ 2* Առ երկանքը եւ ալիւր աղա, լաչակդ բաց, քղանցքդ վեր բարձրացրու, սրունքդ բաց արա, անցիր գետերով։ 3* Պիտի բացուի քո մերկութիւնը, պիտի երեւայ քո նախատինքը. * վրէժ պիտի առնեմ, եւ չեմ խնայելու մարդի։ 4* Մեր Փրկչի անունը Զօրաց Տէր է, Իսրայէլի Սուրբը։ 5Լուռ նստիր եւ մտիր խաւարի մէջ, ով Քաղդէացիների աղջիկ. * որովհետեւ այլ եւս քեզ թագաւորութիւնների տիկին չեն կոչելու։ 6* Ես բարկացած էի իմ ժողովրդի վերայ, * պղծեցի իմ ժառանգութիւնը, եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. Դու նորանց գթութիւն չþարիր, * ծերի վերայ շատ ծանրացրիր քո լուծը։ 7Եւ ասեցիր՝ * Ես յաւիտեան տիկին պիտի լինեմ. Այնպէս որ * այս միտք չþարիր, * սորա վախճանը չþյիշեցիր։ 8Եւ հիմա լսիր այս, ով հեշտասէրդ, որ անհոգութեամբ նստել ես. Որ սրտիդ մէջ ասում ես. * Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չþկայ. * որբեւայրի պիտի չþնստեմ, եւ անզաւակութիւն պիտի չþգիտենամ։ 9* Բայց քեզ վերայ գալու են այս երկուսը * յանկարծ մէկ օրուայ մէջ՝ անզաւակութիւն եւ որբեւայրութիւն. Սորանք բոլորը գալու են քեզ վերայ * քո շատ դիւթութիւնների պատճառով, եւ քո խիստ շատացած կախարդութիւնների համար։ 10Եւ * դու ապաւինեցիր քո չարութեանը, * ասեցիր՝ Ինձ տեսնող չþկայ, քո իմաստութիւնը եւ քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը. * բայց դու ասում ես քո սրտումը. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չþկայ։ 11Եւ քեզ վերայ չարիք է գալիս, որ չես հասկանալու դիւթել. Եւ քեզ վերայ մի թշուառութիւն է ընկնելու, որ չես կարողանալու քաւել. Եւ * քեզ վերայ յանկարծ մի աւերում է գալու առանց քո գիտենալու։ 12Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով վաստակել ես քո մանկութիւնից ի վեր. Գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ վախեցնես։ 13Դու ձանձրացել ես * քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն * երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ։ 14Ահա * նորանք մղեղի պէս են դառել. Կրակը պիտի այրէ նորանց, իրանց հոգին չեն ազատելու բոցի ձեռքիցը, մի կայծ չէ լինելու տաքանալու համար, կամ մի կրակ՝ առաջին նստելու համար։ 15Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. Իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չþկայ։
*47.1 Երեմ. խը. 18։
*47.1 Գլ. գ. 26։
*47.2 Ել. ժա. 5։ Դատ. ժզ. 21։ Մատ. իդ. 41։
*47.3 Գլ. գ. 17։ ի. 4։ Երեմ. ժգ. 22, 26։ Նաւ. գ. 5։
*47.3 Հռովմ. ժբ. 19։
*47.4 Գլ. խգ. 3, 14։ Երեմ. ծ. 34։
*47.5 Հմր. 7։ Գլ. ժգ. 19։ Դան. բ. 37։
*47.6 Տես բ Թագ. իդ. 14։ բ Մն. իը. 9։ Զաք. ա. 15։
*47.6 Գլ. խգ. 28։
*47.6 բ Օր. իը. 50։
*47.7 Հմր. 5։ Յայտ. ժը. 7։
*47.7 Գլ. խզ. 8։
*47.7 բ Օր. լբ. 29։
*47.8 Հմր. 10։ Սոփ. բ. 15։
*47.8 Յայտ. ժը. 7։
*47.9 Գլ. ծա. 19։
*47.9 ա Թես. ե. 3։
*47.9 Նաւ. գ. 4։
*47.10 Սաղ. ծբ. 7։
*47.10 Գլ. իթ. 15։ Եզեկ. ը. 12։ թ. 9։
*47.10 Հմր. 8։
*47.11 ա Թես. ե. 3։
*47.13 Գլ. ծէ. 10։
*47.13 Գլ. խդ. 25։ Դան. բ. 2։
*47.14 Նաւ. ա. 10։ Մաղ. դ. 1։