Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբի վերջին խօսքը. Ասում է թէ ինքը անմեղ է և ցոյց է տալիս ամբարշտի յա…

Յոբի վերջին խօսքը. Ասում է թէ ինքը անմեղ է և ցոյց է տալիս ամբարշտի յաջողակութեան անհաստատ լինելը։

1Եւ Յոբը շարունակեց իր առակը յառաջ տանել եւ ասեց.

2* Կենդանի է իմ իրաւունքը մերժող Աստուածը, եւ * իմ հոգին դառնացնող Ամենակարողը.

3Որ քանի որ տակաւին շունչս ինձանում է, եւ * Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,

4Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չþխօսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չþխորհէ։

5Քաւ լիցի ինձ որ ձեզ արդարացնեմ, մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից * իմ ուղղութիւնը։

6* Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ թողուլ, իմ * խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ։

7Ամբարշտի պէս լինի իմ թշնամին, ե իմ հակառակորդը անզգամի պէս։

8* Վասն զի ի՞նչ է կեղծաւորի յոյսը, (թէեւ հարուստ էլ լինի,) երբոր Աստուած հանէ նորա հոգին։

9* Մի՞թէ նորա աղաղակը կþլսէ Աստուած, երբոր նորա վերայ նեղութիւն գայ։

10* Կամ թէ նա Ամենակարողովը ուրախանալո՞ւ է. Ամեն ժամանակ կարո՞ղ է կանչել Աստուծուն։

11Սովորեցնեմ ձեզ Աստուծոյ ձեռքինը. Ամենակարողի մօտ եղածը չեմ ծածկելու։

12Ահա դուք ամենքդ էլ տեսաք, եւ ի՞նչու այդպէս ունայն ունայնաբանութիւն էք անում։

13* Ահաւասիկ անզգամ մարդի բաժինը Աստուծոյ մօտ, եւ բռնաւորների ժառանգութիւնը, որ առնում են Ամենակարողից։

14* Եթէ շատանում են նորա որդիքը, սուրի համար է. Եւ նորա զաւակունքը պիտի չþկշտանան հացով։

15Նորա մնացորդները մահի մէջ պիտի թաղուին, եւ * նորա որբեւայրիները չի պիտի լան։

16Եթէ նա հողի պէս արծաթ դիզելու լինի, եւ ցեխին չափ հանդերձ պատրաստէ,

17Նա կþպատրաստէ, բայց * արդարը կþհագնէ, եւ անմեղը պիտի ստանայ արծաթը իբրեւ բաժին։

18Նա ցեցի պէս շինում է իր տունը, եւ այն * խրճիթի նման, որ այգիի պահապանն է շինում։

19Հարուստ կþպառկէ, բայց * միւսանգամ չի անիլ՝՝. Աչքերը կþբանայ, եւ էլ նա չէ։

20Արհաւիրքը * ջրերի պէս կþհասնէ նորան. Գիշերը փոթորիկը պիտի գողանայ նորան։

21Արեւելեան քամին նորան վեր կþառնէ, որ նա գնայ. Եւ փոթորիկով նորան կþթռցնէ իր տեղիցը։

22Կþգցէ նորա վերայ եւ նորան չի խնայիլ Աստուած. Նորա ձեռքիցը նա կþփախչէ այստեղ այնտեղ։

23Նորա վերայ ծափ կþտան, եւ կþսուլեն նորան իր տեղիցը։

*27.2 Գլ. լդ. 5։

*27.2 Հռութ. ա. 20։

*27.3 Ծն. բ. 7։

*27.5 Գլ. բ. 3, 9։

*27.6 Գլ. բ. 3։

*27.6 Գոր. իդ. 16։

*27.8 Գլ. ը. 13։

*27.9 Գլ. լե. 12։ Սաղ. ժը. 41։ ճթ. 7։ Առակ. ա. 28։ իը. 9։

*27.10 Տես Գլ. իբ. 26, 27։

*27.13 Գլ. ի. 29։ լա. 2։

*27.14 բ Օր. իը. 41։ Ովս. թ. 13, 16։

*27.15 Սաղ. հը. 64։

*27.17 Առակ. իը. 8։ Ժող. բ. 21։

*27.18 Ես. ա. 8։ Ողբ. բ. 6։

*27.19 Ոմանք՝ չի ամփոփուիլ

*27.20 Գլ. ժը. 11։