Հին Կտակարան
Նոր Կտակարան
Թագաւորի փառքով մուտքը։ Դաւիթի Սաղմոս։ 1* Տիրոջն է երկիրը …
Թագաւորի փառքով մուտքը։
Դաւիթի Սաղմոս։
1* Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. Աշխարհը եւ նորա բնակիչները։
2Որովհետեւ նա ինքը * ծովերի վերայ հիմնեց նորան, եւ նորան գետերի վերայ հաստատեց։
3* Ո՞վ վեր կþգնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կþկանգնի նորա սրբութեան տեղումը։
4* Նա, որ սուրբ է ձեռքով եւ * անարատ սրտով. Որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, * եւ երդում չէ անում նենգութիւնով։
5Նա օրհնութիւն կþստանայ Տէրիցը եւ արդարութիւն՝ իր փրկութեան Աստուածանից։
6Այս այն ազգն է որ խնդրում է նորան, * որ խնդրում է քո երեսը, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
7* Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. Եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, * որ փառաց Թագաւորը մտնէ։
8Ո՞վ է այդ թառաց Թագաւորը. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ։
9Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ։
10Ո՞վ է այդ փառաց Թագաւորը։ Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը։ (Սէլա։)
*24.1 Ել. թ. 29։ ժթ. 5։ բ Օր. ժ. 14։ Յոբ խա. 11։ Սաղ. ծ. 12։ ա Կոր. ժ. 26։
*24.2 Ծն. ա. 2, 9։ բ Պետ. գ. 5։
*24.3 Սաղ. ժե. 1։
*24.4 Յոբ ժէ. 9։ Ես. լգ. 15, 16։ ա Տիմ. բ. 8։
*24.4 Մատ. ե. 8։
*24.4 Սաղ. ժե. 4։
*24.6 Սաղ. իէ. 8։ ճե. 4։
*24.7 Ես. իզ. 2։
*24.7 Սաղ. ղէ. 6։ Մաղ. գ. 1։ ա Կոր. բ. 8։