Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ ծառան դառն չարչարանքներում։ Երգողների գլխաւորին. *&nbsp…

Տիրոջ ծառան դառն չարչարանքներում։

Երգողների գլխաւորին. * Շօշանիմի վերայ. Դաւիթի Սաղմոս։

1Ապրեցրու ինձ, ով Աստուած, որովհետեւ ջուրերն մինչեւ իմ անձը հասան։

2Խրուեցայ * ցեխի մէջ որ յատակ չþունի. Ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս։

3* Յոգնած եմ իմ աղաղակելովը. Կոկորդս ցամաքեց, * աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։

4* Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. Զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. Ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ։

5Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. Եւ իմ յանցնանքրեը քեզանից ծածկուած չեն։

6Թող ինձ համար չþամաչեն նորանք՝ որ քեզ սպասում են, ով տէր՝ Զօրաց Տէր. Թող ինձ համար ամօթ չþլինին քեզ խնդրողները, ով Իսրայէլի Աստուած։

7Որովհետեւ ես քեզ համար համբերում եմ նախատինքի. Ամօթը ծածկում է իմ երեսը։

8* Օտար եղայ իմ եղբայրներին եւ անճանաչ՝ իմ մօր որդկանցը։

9* Որովհետեւ քո տան նախանձը կերաւ ինձ, եւ * քեզ նախատինք տուողների նախատինքներն ինձ վերայ ընկան։

10Լաց եմ լինում, * իմ անձը ծոմ է պահում. Եւ նախատինք է լինում ինձ։

11Ես իմ հանդերձը քուրձ շինեցի, * առակ եղայ նորանց։

12Դռներումը նստողները զրոյց են անում ինձ վերայ. Եւ * արբեցնող խմիչքներ խմողների խաղն եմ դառել։

13Բայց ես աղօթք եմ անում քեզ, ով Տէր, * ընդունելի ժամանակում. Ով Աստուած, քո առատ ողորմութեան համար լսիր ինձ քո փրկութեան ճշմարտութիւնովը։

14Ապրեցրու ինձ ցեխիցը որ չþթաղուիմ. Թող փրկուիմ * ինձ ատողներիցը եւ խոր ջրերիցը։

15Թող ջրերի պտոյտները չþյափշտակեն ինձ, եւ անդունդը կուլ չþտայ ինձ. Եւ հորն * իր բերանը չþխփէ ինձ վերայ։

16Լսիր ինձ, Տէր, * որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. Քո շատ ողորմութեան պէս * նայիր ինձ վերայ։

17Եւ * քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը. Որովհետեւ նեղութեան մէջ եմ ես. Շուտով լսիր ինձ։

18Մօտեցիր իմ անձին, փրկիր նորան. Իմ թշնամիների համար ապրեցրու ինձ։

19Դու գիտես * իմ նախատինքը եւ իմ ամօթը եւ իմ խայտառակութիւնը. Իմ ամեն նեղացնողներն քո առաջին են։

20Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. * ցաւակցութեան սպասեցի՝ բայց չþկար. * մխիթարիչների՝ բայց չեմ գտնում։

21Եւ կերակուրիս մէջ թոյն են դնում. Եւ * ծարաւութեանս մէջ քացախ են խմեցնում ինձ։

22* Նորանց սեղանը իրանց առաջին՝ որոգայթ, եւ յաջողութեան տեղ վարմ դառնայ.

23* Նորանց աչքերը խաւարուին որ չþտեսնեն. Եւ նորանց մէջքը միշտ դողացրու։

24* Թափիր նորանց վերայ քո զարհուրանքը, եւ քո բարկութեան կրակը հասնէ նորանց վերայ։

25* Նորանց բնակարանն աւերակ լինի, եւ նորանց տներումը բնակող չþլինի։

26Որովհետեւ * հալածում են նորան * որ դու զարկեցիր. Եւ քո խոցուածների ցաւերի համար պատմութիւնն են անում։

27* Մեղք դիր նորանց մեղքի վերայ, * որ քո արդարութեանը չþհասնեն։

28* Կենաց գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չþգրուին։

29Բայց ես աղքատ եւ ցաւով լիքն եմ. Ով Աստուած, թող քո փրկութիւնը պաշտպանէ ինձ։

30Ես կþգովեմ * Աստուծոյ անունը երգով. Եւ կþփառաբանեմ նորան գովաբանութիւնով,

31Եւ այս աւելի հաճոյ կþլինի Տիրոջը քան պարարտ եզը՝ * եղջիւրաւորը եւ կճղակաւորը։

32* Խեղճերը կþտեսնեն՝ կþուրախանան. * ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ։

33Որովհետեւ Տէրը լսում է խեղճերին, եւ * իր գերիներին չէ անարգում։

34* Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. Ծովերը եւ * նորանց մէջ բոլոր զեռացողները։

35Որովհետեւ Տէրը կþփրկէ Սիօնը եւ * Յուդայի քաղաքները կþշինէ. Եւ կþբնակուեն այնտեղ եւ կþժառանգեն նորան։

36Եւ * ծառաների զաւակները կþվայելեն նորան, եւ նորա անունը սիրողները կþբնակուեն նորանում։

*Սաղ. կթ Սաղ. խե. վերնագիրը։

*69.2 Սաղ. խ. 2։

*69.3 Սաղ. զ. 6։

*69.3 Տես բ Օր. իը. 32։ Սաղ. ճժթ. 123։ Ես. լը. 14։

*69.4 Սաղ. լե. 19։ Յովհ. ժե. 25։

*69.8 Սաղ. լա. 11։ Ես. ծգ. 3։ Յովհ. ա. 11։ է. 5։

*69.9 Սաղ. ճժթ. 139։ Յովհ. բ. 17։

*69.9 Տես Սաղ. ձթ. 50։ Հռովմ. ժե. 3։

*69.10 Սաղ. լե. 13, 14։

*69.11 գ Թագ. թ. 7։ Յոբ ժէ. 6։

*69.12 Յոբ լ. 9։ Սաղ. լե. 15, 16։

*69.13 Ես. խթ. 8։ ծե. 6։ բ Կոր. զ. 2։

*69.14 Սաղ. ճխդ. 7։ Հմր. 1, 2։

*69.15 Թու. ժզ. 33։

*69.16 Սաղ. կգ. 3։ ճթ. 21։

*69.16 Սաղ. իե. 16։ ձզ. 16։

*69.17 Սաղ. իէ. 9։ ճբ. 2։

*69.19 Սաղ. իբ. 6, 7։ Ես. ծգ. 3։ Եբր. ժբ. 2։

*69.20 Սաղ. ճխբ. 4։ Ես. կգ. 5։

*69.20 Յոբ ժզ. 2։

*69.21 Մատ. իէ. 34, 48։ Մար. ժե. 23։ Ղուկ. իգ. 36։ Յովհ. ժթ. 29։

*69.22 Հռովմ. ժա. 9, 10։

*69.23 Ես. զ. 9, 10։ Մատ. ժգ. 14։ Յովհ. ժբ. 39, 40։ Հռովմ. ժա. 10։ բ Կոր. գ. 14։

*69.24 ա Թես. բ. 16։

*69.25 Մատ. իգ. 38։ գոր. ա. 20։

*69.26 Տես բ Մն. իը. 9։ Զաք. ա. 15։

*69.26 Ես. ծգ. 4։

*69.27 Հռովմ. ա. 28։

*69.27 Ես. իզ. 10։ Հռովմ. թ. 31։ Յայտ. գ. 5։ ժգ. 8։

*69.28 Կամ՝ կենդանեաց

*69.30 Սաղ. իը. 7։

*69.31 Սաղ. ծ. 13, 14, 23։

*69.32 Սաղ. լդ. 2։

*69.32 Սաղ. իբ. 26։

*69.33 Եփես. գ. 1։ Տես Սաղ. կը. 6։

*69.34 Սաղ. ղզ. 11։ ղը. 7։ ճխը. 1 ևլն։ Ես. խդ. 23։ խթ. 13։

*69.34 Ես. ծե. 12։

*69.35 Սաղ. ծա. 18։ Ես. խդ. 26։

*69.36 Սաղ. ճբ. 28։