Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մեսիայի փրկութիւնը։ 1Եւ * այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ…

Մեսիայի փրկութիւնը։

1Եւ * այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. * Մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. * մեր նախատինքը վեր առ։

2Այն օր * Տիրոջ շառաւիղը կþլինի զարդի եւ փառքի համար. Եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կþլինի Իսրայէլի փրկուածների համար։ 3Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի * մնացորդը * սուրբ պիտի կոչուին. Ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը։ 4* Երբոր Տէրը լուացած կþլինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կþլինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։ 5Եւ Տէրը կþշինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով * ամպ եւ մէգ, իսկ գիշերը * փայլուն կրակի բոց. Որովհետեւ ամեն փառքի վերայ * հովանի պիտի լինի։ 6Եւ նա վրան կþդառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ * ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։

*4.1 Գլ. բ. 11, 17։

*4.1 բ Թես. գ. 12։

*4.1 Ղուկ. ա. 25։

*4.2 Երեմ. իգ. 5։ Զաք. գ. 8։ զ. 12։

*4.3 Տես Փիլ. դ. 3։ Յայտ. գ. 5։

*4.3 Գլ. կ. 21։

*4.4 Մաղ. գ. 2, 3։

*4.5 Ել. ժգ. 21։

*4.5 Զաք. բ. 5։

*4.5 Գլ. ը. 14։

*4.6 Գլ. իե. 4։