Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պետրոսը ամբաստանվում է թէ մտել է հեթանոսների մէջ, բայց նա ցոյց է տալի…
Պետրոսը ամբաստանվում է թէ մտել է հեթանոսների մէջ, բայց նա ցոյց է տալիս իր իրաւունքը։ Բառնաբասը։ Եկեղեցու հաստատուիլը Անտիոքում։
1Եւ առաքեալները եւ այն եղբայրները՝ որ Հրէաստանի կողմերումն էին, լսեցին որ հեթանոսներն էլ ընդունեցին Աստուծոյ խօսքը։ 2Բայց երբոր Պետրոսը վեր ելաւ Երուսաղէմ, այն հաւատացեալները, * որ թլփատութիւնիցն էին վիճում էին նորա դէմ, 3* Եւ ասում էին, թէ Դու անթլփատ մարդկանց մօտ մտար, եւ * նորանց հետ կերար։ 4Եւ Պետրոսը սկսեց * կարգով պատմել նորանց՝ եւ ասեց. 5* Ես Յոպպէ քաղաքումն աղօթք էի անում՝ եւ մտքի յափշտակութեան մէջ տեսիլք տեսայ, որ մեծ կտաւի պէս մի անօթ՝ չորս ծայրից կախուած՝ երկնքիցը վայր էր գալիս, եւ եկաւ մինչեւ ինձ մօտ։ 6Երբոր աչքս նորա մէջ գցած նայում էի, եւ տեսայ երկրի չորքոտանիները, եւ գազանները, եւ սողունները, եւ երկնքի թռչունները. 7Եւ ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։ 8Եւ ասեցի. Քաւ լիցի, Տէր. Որովհետեւ երբէք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չէ մտած։ 9Ձայնը երկնքիցն ինձ երկրորդ անգամ պատասխանեց. Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։ 10Եւ այս երեք անգամ եղաւ, եւ բոլորը դարձեալ վերացաւ երկինքը։ 11Եւ ահա շուտով երեք մարդիկ եկան կանգնեցին այն տան առաջին, ուր որ ես էի. Կեսարիայիցն ինձ մօտ ուղարկուած։ 12Եւ * Հոգին ինձ ասեց, որ նորանց հետ գնամ՝ առանց խղճմտանք անելու. * այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, եւ մտանք այն մարդի տունը։ 13* Եւ պատմեց մեզ, թէ ինչպէս տեսաւ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր՝ եւ ասում էր նորան. Ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Պետրոս կոչուած Սիմօնին. 14Նա քեզ հետ բաներ կ’խօսի, որ նորանով կ’փրկուիս դու՝ եւ քո բոլոր տունը։ 15Եւ երբոր սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նորանց վերայ * ինչպէս եւ մեզ վերայ սկզբումը։ 16Եւ ես յիշեցի Տիրոջ այն խօսքը՝ որ ասում էր. * Յովհաննէսը ջրով մկրտեց. * բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք։ 17* Ուրեմն՝ եթէ Աստուած միեւնոյն պարգեւը տուաւ նորանց, ինչպէս եւ մեզ, որ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ապա * ես ո՞վ էի որ կարողանայի Աստուծուն արգելել։ 18Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառաւորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. * Ուրեմն հեթանոսներին էլ Աստուած կեանքի համար * ապաշխարութիւն տուաւ։
19Եւ նորանք որ * ցրուած էին այն նեղութիւնիցը, որ Ստեփաննոսի վերայ եղաւ, մինչեւ Փիւնիկէ եւ Կիպրոս եւ Անտիոքիա հասան. Եւ ոչ ոքի չէին խօսում Աստուծոյ խօսքը, բայց միայն Հրէաներին։ 20Եւ նորանցից ոմանք կային՝ Կիպրացի եւ Կիւրենացի մարդիկ, որ Անտիոք մտած խօսում էին * Յոյների հետ՝ աւետարանելով Տէր Յիսուսը։ 21* Եւ Տիրոջ ձեռը նորանց հետ էր. Եւ բազմաթիւ մարդիկ հաւատացին՝ եւ * դէպի Տէրը դարձան։ 22Այս բանի լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցու ականջին, եւ * Բառնաբասին ուղարկեցին որ գնայ մինչեւ Անտիոք։ 23Նա երբոր եկաւ, եւ Աստուծոյ շնորհքը տեսաւ՝ ուրախ եղաւ, եւ * յորդորում էր ամենին՝ որ սրտի յօժարութեամբ Տիրոջ հետ մնան։ 24Որովհետեւ նա բարի եւ * Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր. Եւ * շատ ժողովուրդ աւելացաւ Տիրոջ համար։ 25Եւ Բառնաբասը դուրս եկաւ * Տարսօն, որ Սօղոսին որոնէ, եւ նորան գտաւ բերաւ Անտիոք։ 26Եւ եղաւ որ նորանք մի բոլոր տարի ժողովվում էին եկեղեցու մէջ, եւ շատ ժողովուրդ էին սովորեցնում, եւ աշակերտներն առաջ Անտիոքումը Քրիստոնեայ անուանուեցան։
27Եւ այն օրերումն Երուսաղէմիցը * մարգարէներ իջան Անտիոք։ 28Եւ նորանցից մէկն՝ անունն * Ագաբոս, վերկացաւ՝ Հոգովն իմաց տուաւ, թէ բոլոր աշխարհքի վերայ մեծ սով է լինելու, որ Կղօդիոս կայսեր ժամանակին եղաւ էլ։ 29Բայց աշակերտներն որոշեցին որ իրանցից ամեն մէկն, որքան որ կարող էր, * օգնութիւն ուղարկէ Հրէաստանումը բնակուած եղբայրներին. 30* Որ արին էլ, եւ ուղարկեցին երէցների մօտ՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռովը։
*11.2 Գլ. ժ. 45։ Գաղ. բ. 12։
*11.3 Գլ. ժ. 28։
*11.3 Գաղ. բ. 12։
*11.4 Ղուկ. ա. 3։
*11.5 Գլ. ժ. 9 ևլն։
*11.12 Յովհ. ժզ. 13։ Գլ. ժ. 19։ ժե. 7։
*11.12 Գլ. ժ. 23։
*11.13 Գլ. ժ. 30։
*11.15 Գլ. բ. 4։ ժ. 47։
*11.16 Մատ. գ. 11։ Յովհ. ա. 26, 33։ Գլ. ա. 5։ ժթ. 4։
*11.16 Ես. խդ. 3։ Յովէլ բ. 28։ գ. 18։
*11.17 Գլ. ժե. 8, 9։
*11.17 Գլ. ժ. 47։
*11.18 Գլ. ժ. 45։
*11.18 բ Կոր. է. 10։
*11.19 Գլ. ը. 1, 4։
*11.20 Ոմանք՝ Հելլենախօսների
*11.21 Ղուկ. ա. 66։ Գլ. բ. 47։
*11.21 Գլ. թ. 35։
*11.22 Գլ. թ. 27։
*11.23 Գլ. ժգ. 43։ ժդ. 21։
*11.24 Գլ. զ. 5։
*11.24 Հմր. 21։ Գլ. ե. 14։
*11.25 Գլ. թ. 30։
*11.27 Գլ. բ. 17։ ժգ. 1։ ժե. 32։ իա. 9։ ա Կոր. ժբ. 28։ Եփես. դ. 11։
*11.28 Գլ. իա. 10։
*11.29 Հռովմ. ժե. 26։ ա Կոր. ժզ. 1։ բ Կոր. թ. 1։ Գաղ. բ. 10։
*11.30 Գլ. ժբ. 25։