Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբի շատ որդիքը և հարստանալը։ 1Եւ Ռաքէլը տեսաւ որ ինքը Յակոբի հա…

Յակոբի շատ որդիքը և հարստանալը։

1Եւ Ռաքէլը տեսաւ որ ինքը Յակոբի համար չէ ծնում, նախանձեց իր քրոջ Լիայի վերայ եւ ասեց Յակոբին. Ինձ որդիներ տուր. Եթէ ոչ՝ կþմեռնիմ։ 2Եւ Յակոբի բարկութիւնը բորբոքեց ռաքէլի դէմ, եւ ասեց. * Մի՞թէ ես Աստուծոյ փոխանորդն եմ, որ արգանդի պտուղը քեզանից արգիլել է։ 3Եւ նա ասեց. Ահա իմ աղախին * Բաղղան, նորա մօտ մտիր. Նա իմ * ծունկերի վերայ ծնէ, եւ * ես էլ նորանից որդիներ ստանամ։ 4Եւ իր Բաղղա աղախինը նորան * կին տուաւ. Եւ Յակոբը նորա մօտ մտաւ։ 5Եւ Բաղղան յղացաւ եւ Յակոբի համար մի որդի ծնեց։ 6Եւ Ռաքէլն ասեց. Աստուած ինձ դատաստան արաւ, եւ իմ ձայնն էլ լսեց, եւ ինձ որդի տուաւ. Նորա համար նորա անունը * Դան դրաւ։ 7Եւ Ռաքէլի աղախին Բաղղան դարձեալ յղացաւ եւ Յակոբի համար երկրորդ որդի ծնեց։ 8Եւ Ռաքէլն ասեց. Իմ քրոջ հետ աստուածային ըմբշամարտութիւնով մարտնչեցի եւ յաղթեցի էլ. Եւ նորա անունը * Նեփթաղիմ դրաւ։

9Եւ Լիան տեսաւ որ ինքը ծնելուց դադարեց, իր աղախին Զեղփային առաւ եւ նորան Յակոբին կին տուաւ։ 10Եւ Լիայի աղախին Զեղփան Յակոբի համար որդի ծնեց։ 11Եւ Լիան ասեց. Բաղդս բերաւ. Եւ նորա անունը * Գադ դրաւ։ 12Եւ Լիայի աղախինը Զեղփան մի երկրորդ որդի ծնեց Յակոբի համար։ 13Եւ Լիան ասեց. Երանելի եմ. Որովհետեւ աղջիկները * ինձ պիտի երանեն. Եւ նորա անունը * Ասեր դրաւ։

14Եւ Ռուբէնը ցորենի հունձքի օրերը գնաց, եւ դաշտումը * մանրագորներ գտաւ եւ իր մայր Լիային բերաւ. Եւ Ռաքէլն ասեց Լիային. Խնդրեմ՝ քո որդու մանրագորներիցը ինձ տուր։ 15Եւ նա ասեց նորան. Իմ մարդն առնելդ քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես. Եւ ռաքէլն ասեց. Ուրեմն թող այս գիշեր քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարէն։ 16Եւ իրիկունը Յակոբը դաշտից գալիս էր. Լիան դուրս եկաւ նորան դիմաւորելու եւ ասեց. Ինձ մօտ պիտի մտնես. Որովհետեւ քեզ վարձքով առել եմ իմ որդու մանրագորներովը. Եւ նա այն գիշերը նորա հետ պառկեց։ 17Եւ Աստուած լսեց Լիային. Եւ նա յղացաւ եւ Յակոբի համար հինգերորդ որդի ծնեց։ 18Եւ Լիան ասեց. Աստուած իմ վարձքը տուաւ, որովհետեւ աղախինս իմ մարդին տուի. Եւ նորա անունը * Իսաքար դրաւ։ 19Եւ Լիան դարձեալ յղացաւ եւ յակոբի համար վեցերորդ որդի ծնեց։ 20Եւ Լիան ասեց. Աստուած ինձ բարի պարգեւ պարգեւեց. Այս անգամ մարդս ինձ հետ պիտի բնակուի, որովհետեւ նորա համար վեց որդի ծնեցի. Եւ նորա անունը * Զաբուղոն դրաւ։ 21Եւ յետոյ մի աղջիկ ծնեց, եւ նորա անունը * Դինա դրաւ։

22Եւ Աստուած * յիշեց Ռաքէլին, եւ Աստուած լսեց նորան, եւ նորա * արգանդը բացաւ. 23Եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Աստուած * իմ նախատինքը վեր առաւ. 24Եւ նորա անունը * Յովսէփ դրաւ եւ ասեց. * Եհովան ինձ մի ուրիշ որդի էլ է աւելացնելու։

25Եւ եղաւ երբոր Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասեց Լաբանին. Թող տուր ինձ որ իմ տեղը եւ իմ երկիրը գնամ։ 26Իմ կանայքն ու տղերքը * որոնց համար քեզ ծառայեցի, ինձ տուր որ գնամ. Որովհետեւ դու գիտես իմ ծառայութիւնը, որ ես քեզ ծառայել եմ։ 27Եւ Լաբանն ասեց նորան. Եթէ քո առաջին շնորհք գտայ, աղաչում եմ քեզ, փորձով իմացայ որ * Եհովան ինձ օրհնում է քո պատճառով. 28Եւ ասեց. * Քո վարձքն ինձ իմացրու, եւ ես կþվճարեմ։ 29Եւ նա ասեց նորան. Դու գիտես թէ ես ինչպէս ծառայեցի քեզ, եւ քո անասուններն ինչպէս էին ինձ մօտ. 30Որովհետեւ քո ունեցածը իմ գալուց առաջ քիչ էր, եւ աճեց շատացաւ, եւ Եհովան քեզ օրհնեց իմ գալովը. Եւ հիմա ես ե՞րբ աշախատեմ իմ տան համար։ 31Եւ նա ասեց. Քեզ ի՞նչ տամ։ Եւ Յակոբն ասեց. Ինձ մի բան մի տար. Եթէ այս բանն ինձ անես, դարձեալ քո հօտը կþարածեցնեմ՝ կþպահեմ. 32Այսօր քո բոլոր հօտերի միջովն անցնեմ, որ նորանից ամեն պիսակ եւ խայտախարիւ ոչխարը, եւ ամեն սեւ ոչխարը, եւ խայտախարիւ եւ պիսակ այծերը զատեմ, եւ իմ վարձքս նորանք լինին։ 33Եւ էգուցուայ օրն իմ արդարութիւնը քո առաջին կþյայտնուի. Երբոր գաս իմ վարձքի վերայ նայելու, բոլոր ինձ մօտ գտնուած այծերը որ պիսակ ու խայտախարիւ չþլինին՝ եւ ոչխարները սեւ, նա գողացուած լինի ինձ մօտ։ 34Եւ Լաբանն ասեց. Թող քո ասածի պէս լինի։ 35Եւ այն օրը ջոկեց բիշաւոր եւ խայտախարիւ նոխազները, եւ բոլոր պիսակ եւ խայտախարիւ էգ այծերը, եւ ամեն սպիտակ ունեցողը, եւ բոլոր սեւ ոչխարները, եւ իր որդիների ձեռքը տուաւ։ 36Եւ երեք օրուայ ճանապարհի միջոց դրաւ իր ու Յակոբի մէջտեղը. Եւ Յակոբը արածեցնում էր Լաբանի մնացած հօտերը։

37Եւ Յակոբն իր համար դալար սպիտակ կաղամախի եւ նուշի եւ սօսի գաւազաններ առաւ, եւ նորանց կեղեւները տեղ տեղ քերծեց սպիտակացրեց, այնպէս որ գաւազանների վերայ եղած սպիտակը երեւում էր։ 38Եւ իր քերծած գաւազանները դրաւ ջուր խմեցնելու աւազանների մէջ, որ երբ իր հօտերը ջուր խմելու գան, նորանք ոչխարների առաջին լինին, եւ նորանք տաքանան երբոր խմելու գան։ 39Եւ ոչխարները տաքանում էին գաւազանների առաջին, եւ ոչխարները բիծաւոր, պիսակ եւ խայտախարիւ գառներ էին ծնում։ 40Եւ Յակոբը բաժանում էր պիսակ գառները, եւ հօտերի երեսը Լաբանի հօտերի մէջ եղած բիծաւոր եւ ամեն սեւ ոչխարներին էր դարձնում. Եւ իր հօտերը առանձին դրաւ, եւ նորանց Լաբանի հօտերի մօտ չþդրաւ։ 41Եւ եղաւ որ միշտ զօրաւոր ոչխարները տաքանալիս, յակոբն այն գաւազանները ոչխարների աչքի առաջին աւազանների մէջ էր դնում, որ գաւազանների առաջին տաքանան։ 42Բայց տկար ոչխարներին չէր դնում. Եւ տկարները եղան Լաբանին եւ զօրաւորները՝ Յակոբին։ 43Եւ մարդը * խիստ շատ աճեց, եւ * շատ հօտեր, եւ աղախիններ, եւ ծառաներ, եւ * ուղտեր եւ էշեր ունեցաւ։

*30.2 Գլ. ժզ. 2։ ա Թագ. ա. 5։

*30.3 Գլ. իթ. 29։

*30.3 Գլ. ծ. 23։

*30.3 Գլ. ժզ. 2։

*30.4 Տես լե. 22։

*30.6 Դատող։

*30.8 Ըմբշամարտութիւնս։ Մատ. դ. 13։

*30.11 Բաղդ

*30.13 Ղուկ. ա. 48։

*30.13 Երանելի։

*30.14 Երգ. է. 13։

*30.18 Վարձք։

*30.20 Բնակութիւն։

*30.21 Դատաստան։

*30.22 Գլ. ը. 1։ ա Թագ. ա. 19։

*30.22 Գլ. իթ. 31։

*30.23 Ես. դ. 1։ Ղուկ. ա. 25։

*30.24 Յաւելացրեց։

*30.24 Գլ. լե. 17։

*30.26 Գլ. իթ. 20, 30։

*30.27 Գլ. լթ. 3, 5։

*30.28 Գլ. իթ. 15։

*30.43 Հմր. 30։

*30.43 Գլ. ժգ. 2։ իդ. 35։ իզ.13, 14։

*30.43 Գլ. ժբ. 16։ իդ. 10։