Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ապահով ժողովրդի և իր մոլորեցնողների վերայ անգութ թշնամիներ են գալու։ …

Ապահով ժողովրդի և իր մոլորեցնողների վերայ անգութ թշնամիներ են գալու։

1Փախէք, ով բենիամինի որդիք, Երուսաղէմի միջիցը, եւ Թեկուէումը փող հնչեցրէք, եւ * Բեթաքարմայի վերայ նշան բարձրացրէք. * որ չարիք է յարձակուել հիւսիսից եւ մեծ կոտորած։ 2Ես լռեցնում եմ վայելչագեղ եւ փափկացեալ Սիօնի աղջկանը։ 3Նորա մօտ գալիս են հովիւներ եւ իրանց հօտերը, * նորա դէմ վրաններ են կանգնեցնում շուրջանակի, ամեն մէկը արածեցնում է իր բաժնումը։ 4* Սուրբ պատերազմ որոշեցէք նորա դէմ, վեր կացէք, որ վեր գնանք * կէս օրին. Վա՜յ մեզ, որ օրը դարձել է, եւ երկրացաել են երեկոյեան ստուերները։ 5Վեր կացէք, որ վեր գնանք գիշերով, եւ կործանենք նորա պալատները։ 6Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փայտ կտրեցէք եւ պատնէշ կառուցէք Երուսաղէմի դէմ. Այս քաղաքին այցելութիւն պիտի լինի, բոլոր նորա միջինը զրկանք է։ 7* Ինչպէս որ ջրհորը բղխում է իր ջուրերը, նոյնպէս էլ նա բղխում է իր չարութիւնը. * նորանում զրկանք եւ յափշտակութիւն է լսվում, իմ առաջին կան միշտ ցաւ եւ հարուած։ 8Խրատուիր, ով Երուսաղէմ, * որ հոգիս քեզանից չþբաժանուի, որ քեզ աւերակ երկիր չþշինեմ անբնակ։

9Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բոլորովին ճռաքաղ պիտի անեն որթի պէս Իսրայէլի մնացորդին. Ձեռքդ դարձրու քաղողի պէս դէպի կողովը։

10Ո՞ւմ ասեմ եւ վկայեմ, որ լսեն. Ահա նորանց ականջը անթլփատ է, եւ չեն կարող լսել, ահա * Տիրոջ խօսքը նորանց համար անարգանք եղաւ, նորանից չեն ախորժում։ 11Սակայն Տիրոջ բարկութիւնովը լիքն եմ, * յոգնած եմ տանելուցը։ Թափիր * տղերանց վերայ դրսումը եւ երիտասարդների բոլոր խմբի վերայ. Որովհետեւ մարդն էլ կնկայ հետ պիտի բռնուին, ծերը՝ տարիները առածի հետ։ 12Եւ * նորանց տները պիտի ուրիշների անցնեն, ագարակներն ու կանայքն միասին. Որ իմ ձեռքը պիտի երկարացնեմ երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը։ 13Որովհետեւ նորանց պզտիկիցը մինչեւ նորանց մեծը, բոլորն էլ * շահի ագահ են. Եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։ 14Եւ * իմ ժողովրդի աղջկայ վէրքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով՝ * Խաղաղութիւն, խաղաղութիւն. Քանի որ խաղաղութիւն չþկայ։ 15Մի՞թէ ամաչում են * պղծութիւն անելիս, ոչ ամաչել են ամաչում, ոչ պատկառել գիտեն. Դորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, եւ ես նորանց այցելելիս պիտի գլորուին, ասում է Տէրը։

16Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէք ճանապարհներին եւ տեսէք եւ հարցրէք * վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով. Եւ դուք հանգստութիւն կþգտնէք * ձեր հոգիների համար։ Բայց նորանք ասում են՝ Չենք գնում։ 17Եւ * ձեզ վերայ դէտեր նշանակեցի, թէ Ուշադիր եղէք փողի ձայնին, բայց նորանք ասում են՝ Ուշադիր չենք լինում։ 18Ուրեմն լսեցէք, ով ազգեր, եւ իմացիր, ով ժողով, նորանց միջինը։ 19* Լսիր, ով երկիր, ահա ես այս ժողովրդի վերայ չարիք եմ բերելու, * նորանց խորհուրդների պտուղը. Որ ուշ չþդարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։ 20* Ի՞նչու * Սաբայից կնդրուկ գայ ինձ համար, եւ անուշահոտ խնկեղէգը՝ հեռու երկրից. * ձեր ողջակէզները ընդունելի չեն, եւ ձեր զոհերը ինձ հաճելի չեն։ 21Վասն որոյ այսպէս է ասում Տէրը. Ահա ես խոչեր եմ դնում այս ժողովրդի համար. Եւ նորանցով պիտի գլորուին հայրերը եւ որդիքը մէկտեղ, դրացին եւ նորա հարեւանը պիտի կորչեն։

22Այսպէս է ասում Տէրը. Ահա * մի ժողովուրդ է գալիս հիւսիսի երկրիցը, եւ մի մեծ ազգ է դուրս գալիս երկրի ծայրերիցը։ 23Աղեղ եւ նիզակ են բռնած, անգութ են եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը գոռում է * ծովի նման, եւ ձիերի վերայ են հեծնում, շարուած են պատերազմի մարդկանց պէս քեզ դէմ, ով Սիօնի աղջիկ։

24Նորա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան, * ցաւը մեզ բռնեց ծննդականի երկունքի պէս։ 25Դուրս մի գնաք արտերը եւ ճանապարհին մի կանգնէք, որովհետեւ թշնամիի սուրը կայ. Վախ է շուրջանակի։

26Ով իմ ժողովրդի աղջիկ, * քուրձ հագիր, եւ * մոխրում թաւալուիր. Միամօրի սուգ արա՝ * դառնակսկիծ կոծ, որ յանկարծակի պիտի գայ կործանողը մեզ վերայ։

27Ես քեզ իմ ժողովրդի մէջ փորձող եմ շինել իբրեւ մի * բերդ, որ իմանաս նորանց ճանապարհը եւ փորձես։ 28* Նորանք ամենքը կամակոր ապստամբներ են, * բանսարկութեամբ վարուողներ են՝ * պղինձ եւ երկաթ. Նորանք ամենքն էլ ապականիչ են։ 29Փուքսը այրուեցաւ. Կրակիցը վերջացաւ կապարը, զուր է հալեցնում հալեցնողը. Որովհետեւ չարերը չþջոկուեցան։ 30* Խոտան արծաթ են կոչելու նորանց, որովհետեւ Տէրը մերժեց նորանց։

*6.1 Նէեմ. գ. 14։

*6.1 Գլ. ա. 14։ դ. 6։

*6.3 դ Թագ. իե. 1, 4։ Գլ. դ. 17։

*6.4 Գլ. ծա. 27։ Յովել. գ. 9։

*6.4 Գլ. ժե. 8։

*6.7 Ես. ծէ. 20։

*6.7 Սաղ. ծե. 9-11։ Գլ. ի. 8։ Եզեկ. է. 11, 23։

*6.8 Եզեկ. իգ. 18։ Ովս. թ. 12։

*6.10 Գլ. ի. 8։

*6.11 Գլ. ի. 9։

*6.11 Գլ. թ. 21։

*6.12 բ Օր. իը. 30։ Գլ. ը. 16։

*6.13 Ես. ծզ. 11։ Գլ. ը. 10։ ժդ. 18։ իգ. 11։ Միք. գ. 5, 11։

*6.14 Գլ. ը. 11։ Եզեկ. ժգ. 10։

*6.14 Գլ. դ. 10։ ժդ. 13։ իգ. 17։

*6.15 Գլ. գ. 3։ ը. 12։

*6.16 Ես. ը. 20։ Գլ. ժը. 15։ Մաղ. դ. 4։ Ղուկ. ժզ. 29։

*6.16 Մատ. ժա. 29։

*6.17 Ես. իա. 11։ ծը. 1։ Գլ. իե. 4։ Եզեկ. գ. 17։ Ամբ. բ. 1։

*6.19 Ես. ա. 2։

*6.19 Առակ. ա. 31։

*6.20 Սաղ. խ. 6։ ծ. 7-9։ Ես. ա. 11։ կզ. 3։ Ամով. ե. 21։ Միք. զ. 6 ևլն։

*6.20 Ես. կ. 6։

*6.20 Գլ. է. 21։

*6.22 Գլ. ա. 15։ ե. 15։ ժ. 22։ ծ. 41-43։

*6.23 Ես. ե. 30։

*6.24 Գլ. դ. 31։ ժգ. 21։ խթ. 24։ ծ. 43։

*6.26 Գլ. դ. 8։

*6.26 Գլ. իե. 34։ Միք. ա. 10։

*6.26 Զաք. ժբ. 10։

*6.27 Գլ. ա. 18։ ժե. 20։

*6.28 Գլ. ե. 23։

*6.28 Գլ. թ. 4։

*6.28 Եզեկ. իբ. 18։

*6.30 Ես. ա. 22։