Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

* Ե Սողոմոնը Քիրամի հետ դաշինք է դնում տաճարի շինութեան համար…

* Ե

Սողոմոնը Քիրամի հետ դաշինք է դնում տաճարի շինութեան համար։

1Եւ * Տիւրոսի Քիրամ թագաւորն ուղարկեց իր ծառաները Սողոմոնի մօտ. * որովհետեւ Քիրամն ամեն ժամանակ սիրում էր Դաւիթին։ 2Եւ * Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամին ասելով. 3Դու գիտես, որ իմ հայր Դաւիթը չþկարողացաւ իր Տէր Աստուծոյ անունին մի տուն շինել * այն պատերազմների պատճառով, որ նորան պատել էին, մինչեւ որ Տէրը նորանց դրաւ նորա ոտքի թաթերի տակը։ 4Եւ հիմա իմ Տէր Աստուածն ինձ * հանգստութիւն է տուել իմ շրջակայքից. Ոչ հակառակորդ կայ եւ ոչ ձախորդ պատահար կայ։ 5* Եւ ահա ես ասում եմ, որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անունի համար, ինչպէս որ Տէրը խօսել է իմ հայր Դաւիթի հետ ասելով. Քո այն որդին, որին ես կþնստեցնեմ քո տեղը քո աթոռի վերայ, * նա կþշինէ տունը իմ անունի համար։ 6Արդ հրաման տուր, որ * Լիբանանից եղեւիններ կտրեն ինձ համար, եւ իմ ծառաները քո ծառաների հետ լինեն, եւ քո ծառաների վարձքը քեզ կþտամ բոլորովին քո ասածի պէս. Որովհետեւ դու գիտես, որ մեզանում մարդ չþկայ, որ * Սիդոնացիների պէս փայտ կտրել իմանայ։

7Եւ եղաւ երբոր Քիրամը Սողոմոնի խօսքերը լսեց՝ շատ ուրախացաւ եւ ասեց. * Օրհնեալ է այսօր Տէրը, որ Դաւիթին մի իմաստուն որդի տուաւ այս շատ ժողովրդի վերայ։ 8Եւ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մօտ ասելով. Լսեցի որ մարդ ես ուղարկել ինձ մօտ. Ես բոլոր քեզ հաճոյ եղածը կþանեմ եղեւնափայտի եւ մայր փայտի մասին։ 9Իմ ծառաները Լիբանանից իջեցնեն ծովը, եւ ես * լաստեր կþշինեմ նորանց ծովի մէջ, եւ կþուղարկեմ այն տեղը որ ինձ ցոյց կþտաս, եւ ես այնտեղ կþքանդեմ նորանց, եւ դու վեր կþառնես. Իսկ դու կատարես իմ կամքը, որ իմ տանը հաց տաս։ 10Եւ Քիրամը Սողոմոնին եղեւնափայտեր ու մայրի փայտեր էր տալիս բոլորովին նորա կամքի պէս։ 11* Եւ Սողոմոնը Քիրամին տուաւ քսան հազար քոռ ցորեն նորա տան համար պաշար եւ քսան քոռ ծեծուած իւղ. Այսպէս Սողոմոնը տալիս էր Քիրամին տարուց տարի։ 12Եւ Տէրը իմաստութիւն տուաւ Սողոմոնին, * ինչպէս որ ասել էր նորան. Եւ խաղաղութիւն էր Քիրամի եւ Սողոմոնի մէջտեղ, եւ նոքա երկուսը դաշինք կապեցին։

13Եւ Սողոմոն թագաւորը բոլոր Իսրայէլից * մարդահարկ առաւ, եւ մարդահարկը եղաւ երեսուն հազար մարդ։ 14Եւ նորանց յաջորդաբար ուղարկեց Լիբանան ամիսը տասը հազար. Մէկ ամիս լինում էին Լիբանան՝ երկու ամիս տանը. * եւ Ադոնիրամը այդ հարկի վերայ էր։ 15* Եւ Սողոմոնը եօթանասուն հազար բեռնակիր ունէր. Եւ սարումը ութսուն հազար փայտ կտրող։ 16Բացի * գործակալների իշխաններից, * որ Սողոմոնից դրուած էին գործի վերայ, երեք հազար երեք հարիւր, որ գործն անող ժողովրդի վերայ էին։ 17Եւ թագաւորը հրամայեց որ մեծ քարեր կտրեն՝ պատուական քարեր տանը հիմը * տաշած քարերով դնելու համար։ 18Եւ Սողոմոնի վարպետները եւ Քիրամի վարպետները եւ * Գեբաղացիները տաշում եւ պատրաստում էին փայտերը եւ քարերը տան շինութեան համար։

*5.1 [Եբր. բնագրում՝ ԳԼ. Ե. 15։]

*5.1 բ Մն. բ. 3։ Տես Յես. ժթ. 29։ Ամով. ա. 9։

*5.1 բ Թագ. ե. 11։ ա Մն. ժդ. 1։

*5.2 բ Մն. բ. 3-16։

*5.3 ա Մն. իբ. 8։ իը. 3։

*5.4 Գլ. դ. 24։ ա Մն. իբ. 9։

*5.5 բ Մն. բ. 4։

*5.5 ա Մն. իը. 6։

*5.6 բ Մն. բ. 8, 10։

*5.6 Տես Ծն. ժ. 15։ ա Մն. իբ. 4։

*5.7 Գլ. ժ. 9։

*5.9 բ Մն. բ. 16։

*5.11 բ Մն. բ. 10։

*5.12 Գլ. գ. 12։

*5.13 Գլ. դ. 6։ թ. 15։

*5.14 Գլ. դ. 6։

*5.15 Գլ. թ. 20-22։ բ Մն. բ. 17, 18։

*5.16 Գլ. դ. 5։

*5.16 Գլ. թ. 23։

*5.17 ա Մն. իբ. 2։

*5.18 Եզեկ. իէ. 9։