Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կենդանի յոյսով վերստին ծնունդ։ Հաւատքի փորձառութիւնը։ 1Պետրոս Յիսո…
Կենդանի յոյսով վերստին ծնունդ։ Հաւատքի փորձառութիւնը։
1Պետրոս Յիսուս Քրիստոսի առաքեալ, * ընտրուած օտարականներիդ * որ ցրուած էք Պոնտոսի, Գաղատիայի եւ Կապադովկիայի եւ Ասիայի եւ Բիւթանիայի երկիրներումը. 2* Հօր Աստուծոյ կանխագիտութեան պէս, * Հոգու սրբութիւնովը, հնազանդութեան եւ Յիսուս Քրիստոսի * արիւնին սրսկելու համար. * շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ։
3* Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, * որ իր առատ ողորմութեան համեմատ * մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, * Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը, 4Դէպի այն անեղծ եւ անարատ եւ * անթառամ ժառանգութիւնը, * որ երկնքումը պահուած է ձեզ համար. 5* Որ Աստուծոյ զօրութեամբը պահպանվում էք հաւատքով դէպի պատրաստուած փրկութիւնը, որ յայտնուելու էր յետին ժամանակումը։ 6* Որ նորանով կ’ուրախանաք, * թէեւ հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ * մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ, 7* Որ ձեր հաւատքի փորձառութիւնն աւելի պատուական գտնուի քան կորստեան ոսկին, * որ կրակով է փորձվում, * գովութեան պատիւի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը. 8* Որին չ’տեսած սիրում էք. * որ նորան հաւատացիք թէեւ հիմա չէք տեսնում, եւ ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով, 9* Ձեր հաւատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկութիւնը։ 10* Որ այն փրկութեան համար որոնեցին եւ քննեցին մարգարէները, որ մարգարէանում էին այն շնորհքի համար որ լինելու էր ձեզանում, 11Քննելով թէ որ՝ եւ ինչպիսի ժամանակի համար էր գուշակում * Քրիստոսի Հոգին որ նորանցում էր, * առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նորանից յետոյ լինելու փառքը։ 12* Որոնց յայտնուեցաւ, * որ ոչ թէ իրանց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա պատմուեցան ձեզ նորանց ձեռովն, որ աւետարանեցին ձեզ * Սուրբ Հոգովը որ երկնքիցն ուղարկուեցաւ. * որի մէջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել։
13* Նորա համար ձեր մտքի մէջքը գօտեպնդած, եւ * զարթնացած, կատարելապէս յուսացէք այն շնորհքին որ հասնում է ձեզ * Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը, 14Հնազանդ որդկանց պէս, * չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի * առաջի ցանկութիւններին։ 15* Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը. 16Որովհետեւ գրուած է, * Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ։ 17Եւ եթէ Հայր էք կանչում նորան, որ * առանց աչառութեան դատաստան է անում ամեն մէկի գործին պէս, * ապա ձեր * պանդխտութեան ժամանակը վախով վարուեցէք. 18Գիտենալով որ * ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով * փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը. 19* Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, * ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։ 20* Որ առաջուց ճանաչուած էր աշխարհքի սկզբիցն առաջ, * բայց ժամանակների վերջումն երեւեցաւ ձեզ համար, 21Ձեզ՝ նորանով այն Աստուծուն հաւատացողներիդ, * որ նորան մեռելներից յարուցրեց, եւ * փառքը նորան տուաւ, որ ձեր հաւատքը եւ յոյսն Աստուծոյ վերայ լինի։ 22Սուրբ Հոգուն միջոցով ձեր * անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ * եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք. 23* Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. * Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։ 24* Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ 25* Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. * եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ։
*1.1 Եփես. ա. 4։ Գլ. բ. 9։
*1.1 Յովհ. է. 35։ Գոր. բ. 5, 9, 10։ Յակ. ա. 1։
*1.2 Հռովմ. ը. 29։ ժա. 2։
*1.2 բ Թես. բ. 12։
*1.2 Եբր. ժբ. 24։
*1.2 Հռովմ. ա. 7։ բ Պետ. ա. 2։ Յուդ. 2։
*1.3 բ Կոր. ա. 3։ Եփես. ա. 3։
*1.3 Տիտ. գ. 5։
*1.3 Յովհ. գ. 3, 5։ Յակ. ա. 18։ Հմր. 23։ Գլ. բ. 2։
*1.3 ա Կոր. ժե. 20։ ա Թես. դ. 13։ Գլ. գ. 21։
*1.4 Գլ. ե. 4։
*1.4 Կող. ա. 5։ բ Տիմ. դ. 8։
*1.5 Յովհ. ժ. 28, 29։ ժէ. 11, 12, 15։ Յուդ. 1։
*1.6 Մատ. ե. 12։ Հռովմ. ժբ. 12։ բ Կոր. զ. 10։ Գլ. դ. 13։
*1.6 բ Կոր. դ. 17։ Գլ. ե. 10։
*1.6 Յակ. ա. 2։
*1.7 Յակ. ա. 3, 12։ Գլ. դ. 12։
*1.7 Յոբ իգ. 10։ Սաղ. կզ. 10։ Առակ. ժէ. 3։ Ես. խը. 10։ Զաք. ժգ. 9։ ա Կոր. գ. 13։
*1.7 Հռովմ. բ. 7, 10։ ա Կոր. դ. 5։ բ Թես. ա. 7-12։
*1.8 ա Յովհ. դ. 20։
*1.8 Յովհ. ի. 29։ բ Կոր. ե. 7։ Եբր. ժա. 1, 27։
*1.9 Հռովմ. զ. 22։
*1.10 Ծն. խթ. 10։ Դան. բ. 44։ Անգ. բ. 7։ Զաք. զ. 12։ Մատ. ժգ. 17։ Ղուկ. ժ. 24։ բ Պետ. ա. 19-21։
*1.11 Գլ. գ. 18։ բ Պետ. ա. 21։
*1.11 Սաղ. իբ. 6։ Ես. ծգ. 3 ևլն։ Դան. թ. 26։ Ղուկ. իդ. 25, 26, 44, 46։ Յովհ. ժբ. 41։ Գոր. իզ. 22, 23։
*1.12 Դան. թ. 24։ ժբ. 9, 13։
*1.12 Եբր. ժա. 13, 39, 40։
*1.12 Գոր. բ. 4։
*1.12 Ել. իե. 20։ Դան. ը. 13։ ժբ. 5, 6։ Եփես. գ. 10։
*1.13 Ղուկ. ժբ. 35։ Եփես. զ. 14։
*1.13 Ղուկ. իա. 34։ Հռովմ. ժգ. 13։ ա Թես. ե. 6, 8։ Գլ. դ. 7։ ե. 8։
*1.13 Ղուկ. ժէ. 30։ ա Կոր. ա. 7։ բ Թես. ա. 7։
*1.14 Գոր. ժէ. 30։ ա Թես. դ. 5։
*1.14 Հռովմ. ժբ. 2։ Գլ. դ. 2։
*1.15 Ղուկ. ա. 74, 75։ բ Կոր. է. 1։ ա Թես. դ. 3, 4, 7։ Եբր. ժբ. 14։ բ Պետ. գ. 11։
*1.16 Ղև. ժա. 44։ ժթ. 2։ ի. 7։
*1.17 բ Օր. ժ. 17։ Գոր. ժ. 34։ Հռովմ. բ. 11։
*1.17 բ Կոր. է. 1։ Փիլ. բ. 12։ Եբր. ժբ. 28։
*1.17 բ Կոր. ե. 6։ Եբր. ժա. 13։ Գլ. բ. 11։
*1.18 ա Կոր. զ. 20։ է. 23։
*1.18 Եզեկ. ի. 18։ Գլ. դ. 3։
*1.19 Գոր. ի. 28։ Եփես. ա. 7։ Եբր. թ. 12։ Յայտ. ե. 9։
*1.19 Ել. ժբ. 5։ Ես. ծգ. 7։ Յովհ. ա. 29, 36։ ա Կոր. ե. 7։
*1.20 Հռովմ. գ. 25։ ժզ. 25, 26։ Եփես. գ. 9, 11։ Կող. ա. 26։ բ Տիմ. ա. 9, 10։ Տիտ. ա. 2, 3։ Յայտ. ժգ. 8։
*1.20 Գաղ. դ. 4։ Եփես. ա. 10։ Եբր. ա. 2։ թ. 26։
*1.21 Գոր. բ. 24։
*1.21 Մատ. իը. 18։ Գոր. բ. 33։ գ. 13։ Եփես. ա. 20։ Փիլ. բ. 9։ Եբր. բ. 9։ Գլ. գ. 22։
*1.22 Գոր. ժե. 9։
*1.22 Հռովմ. ժբ. 9, 10։ ա Թես. դ. 9։ ա Տիմ. ա. 5։ Եբր. ժգ. 1։ Գլ. բ. 17։ գ. 8։ դ. 8։ բ Պետ. ա. 7։ ա Յովհ. գ. 18։ դ. 7, 21։
*1.23 Յովհ. ա. 13։ գ. 5։ ա յովհ. գ. 9։
*1.23 Յակ. ա. 18։
*1.24 Սաղ. ճգ. 15։ Ես. խ. 6։ ծա. 12։ Յակ. ա. 10։
*1.25 Սաղ. ճբ. 12, 26։ Ես. խ. 8։ Ղուկ. ժզ. 17։
*1.25 Յովհ. ա. 1, 14։ ա Յովհ. ա. 1, 3։