Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զատիկը հաստատվում է։ Առաջինեկների մահը։ Իսրայէլացիների դուրս գալը։ …

Զատիկը հաստատվում է։ Առաջինեկների մահը։ Իսրայէլացիների դուրս գալը։

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրումը ասելով. 2* Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի, ձեզ համար տարուայ ամիսների առաջինը լինի նա։ 3Իսրայէլի բոլոր ժողովքի հետ խօսեցէք ասելով. Այս ամսի տասնին ամեն մէկն իր համար մի * գառն առնէ՝ իրանց հայրերի տան համեմատ՝ տունը մէկ գառն։ 4Եւ եթէ մէկ տունը մէկ գառնի համար քիչ լինի, թող նա իր տան մօտ եղած դրացու հետ՝ հոգիների թիւին համեմատ առնէ. Ամեն մէկն իր կերածի չափ հաշիւ անէք գառնի վերայ։ 5Ձեր գառը * անարատ՝ արու * մէկ տարեկան լինի. Ոչխարներիցը կամ այծերիցն առնէք։ 6Եւ պահէք ձեզ համար մինչեւ ամսի * տասնեւչորսերորդ օրը, եւ Իսրայէլի ժողովքի բոլոր բազմութիւնը մորթեն նորան * իրիկուայ դէմ։ 7Եւ արիւնիցն առնեն եւ տների երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսեն, ուր որ նորան պիտի ուտեն։ 8Եւ միսն այն գիշերն ուտեն. Նորան կրակի վերայ խորոված՝ եւ * բաղարջ ուտեն լեղի խոտերով. 9Նորանից հում կամ ջրի մէջ * եփած չþուտէք, այլ * կրակի վերայ խորոված, նորա գլուխը ոտքերովը եւ * փորոտիքովը մէկտեղ ուտէք։ 10Եւ * նորանից մի բան չþթողէք մինչեւ առաւօտ. Եւ նորանից մինչեւ առաւօտ մնացածը՝ կրակով այրեցէք։ 11Եւ այսպէս ուտէք նորան. Ձեր գօտիները ձեր մէջքին՝ եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին՝ եւ ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով, եւ նորան շտապելով ուտէք. Նա * * զատիկ է Եհովային։ 12Եւ * այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ * Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն. Եւ Եգիպտոսի բոլոր * աստուածների վերայ դատաստան պիտի անեմ՝ * ես Եհովաս։ 13Եւ արիւնը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վերայ, եւ երբոր արիւնը տեսնեմ, ձեր վերայից պիտի անցնեմ. Եւ հարուածը ձեր վերայ պիտի չþգայ ձեզ կորցնելու համար, երբոր Եգիպտոսի երկիրը զարկեմ։ 14Եւ * այն օրը ձեզ յիշատակի համար լինի, եւ * տօնեցէք նորան տօն Եհովայի համար. Ձեր սերունդների մէջ * յաւիտենական կանոնով տօնեցէք նորան։ 15* Եօթը օր բաղարջ կերեք. Հէնց առաջին օրը ձեր տներիցը դուրս գցէք խմորը, որովհետեւ առաջի օրիցը մինչեւ եօթներորդ օրը * խմորեալ ուտող անձը Իսրայէլիցը կորչի։ 16Եւ առաջին օրը * սուրբ ժողով լինի, եւ եօթներորդ օրն էլ ձեզ համար սուրբ ժողով լինի. Այն օրերը բնաւ մի գործ չþգործուի, բացի ամեն մէկի ուտելիքը. Այն միայն պատրաստէք։ 17Եւ բաղարջների տօնը պահէք. Որովհետեւ * հէնց նոյն օրուայ մէջ ձեր զօրքերը Եգիպտոսի երկրիցը հանեցի. Ուրեմն * ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով այն օրը պահէք։ 18* Առաջին ամսուայ տասնեւչորսերորդ օրուայ իրիկունից բաղարջ պիտի ուտէք մինչեւ ամսուայ քսանեւմէկերորդ օրուայ իրիկունը։ 19* Եօթը օր ձեր տներումը խմոր չþգտնուի. Որովհետեւ խմորեալ հաց ուտող անձը * Իսրայէլի ժողովքիցը պիտի կորչի՝ թէ օտարական եւ թէ երկրի բնակ։ 20Ոչ մի խմորեալ բան պիտի չþուտէք. Ձեր բոլոր բնակութիւնների մէջ բաղարջ ուտէք։

21Եւ Մովսէսը կանչեց Իսրայէլի բոլոր ծերերին եւ ասեց նորանց. * Ընտրեցէք, եւ ձեզ համար ձեր ընտանեաց համեմատ գառն առէք, եւ զատիկը մորթեցէք։ 22Եւ * զոպայի փունջ առէք, եւ կոնքի մէջ եղած արիւնովը թաթախեցէք եւ կոնքի մէջ եղած արիւնիցը քսեցէք * դրան վերայի սեմին՝ եւ երկու դրանդիներին, եւ մինչեւ առաւօտ ձեզանից մէկն իր տան դռնիցը դուրս չþգայ։ 23Եւ Եհովան Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնէ, եւ երբ դրան վերայ սեմի եւ երկու դրանդիների վերայ արիւն տեսնէ, այն ժամանակ Եհովան այն դրան վերայիցը կþանցնէ, եւ * չի թողիլ * սատակիչին, որ ձեր տները մտնէ ձեզ զարկելու համար։ 24Եւ այս բանը քեզ եւ քո որդիների համար կանոն պահէք մինչեւ յաւիտեան։ 25Եւ երբոր կþլինի որ այն երկիրը գաք՝ որ Եհովան ձեզ պիտի տայ * իր ասածին պէս, այն ժամանակ այս պաշտօնը պահէք։ 26Եւ * երբոր կþլինի որ ձեր որդիքը ձեզ կþասեն. Ի՞նչ է ձեր այս պաշտօնը, 27Այն ժամանակ ասէք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների տների վերայից անցաւ Եգիպտացիներին զարկելիս, եւ մեր տները ազատեց։ Եւ * ժողովուրդը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ։ 28Եւ Իսրայէլի որդիքը գնացին, եւ արին ինչպէս * Եհովան Մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր. Այնպէս արին։ 29Եւ * եղաւ որ կէս գիշերին * Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող * Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը 30Եւ Փարաւօնը գիշերը վեր կացաւ եւ նորա բոլոր ծառաները՝ եւ բոլոր Եգիպտացիները, եւ Եգիպտոսի մէջ * մեծ աղաղակ կար, որովհետեւ տուն չþկար որ նորա մէջ մեռել չþլինէր։

31Եւ * գիշերը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Վեր կացէք դուրս ելէք իմ ժողովրդի միջիցը * դուք էլ եւ Իսրայէլի որդիքն էլ, եւ գնացէք պաշտեցէք Եհովային ինչպէս որ ասեցիք։ 32* Ձեր հօտերն էլ եւ ձեր արջառներն էլ առէք՝ ինչպէս ասեցիք, եւ գնացէք եւ * ինձ էլ օրհնեցէք։ 33Եւ * Եգիպտացիք բռնադատեցին ժողովրդին, որ շուտով այն երկրիցը դուրս ուղարկեն նորանց, որովհետեւ ասեցին. * Ամենքս էլ կþմեռնենք։ 34Եւ ժողովուրդն իրանց զանգուածը դեռ չþխմորած՝ * իրանց խմորի տաշտերը իրանց կտաւներովը փաթաթած իրանց ուսերի վերայ վեր առին։ 35Եւ Իսրայէլի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին, եւ Եգիպտացիներիցն * արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ ուզեցին։ 36Եւ * Եհովան ժողովրդին շնորհք տուաւ Եգիպտացիների առաջին եւ Եգիպտացիք նորանց ուզածը տուին, եւ նորանք * կողոպտեցին Եգիպտացիներին։

37Եւ Իսրայէլի որդիքը * Ռամսեսից դէպի Սոկքովթ չուեցին. Բացի ընտանիքներից * վեց հարիւր հազարի չափ հետեւակ մարդիկ էին։ 38Եւ նորանց հետ * խառն բազմութիւն էլ ելաւ. Եւ ոչխարներն ու արջառները շատ մեծ հօտ էին։ 39Եւ Եգիպտոսիցն իրանց հանած զանգուածիցն անխմոր շօթեր եփեցին, որովհետեւ խմորեալ չէր. Նորա համար որ * Եգիպտոսիցը քշուեցան, եւ չէին կարողանում ուշանալ. Եւ իրանց համար պաշար էլ չէին շինել։

40Եւ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների բնակուած ժամանակը * չորս հարիւր երեսուն տարի էր։ 41Եւ եղաւ որ չորս հարիւր երեսուն տարուայ վերջին՝ հէնց նոյն օրը * Եհովայի բոլոր զօրքերը Եգիպտոսի երկրիցն ելան։ 42Սա * Եհովայի համար պահելու մի գիշեր է, որ նորանց Եգիպտոսի երկրիցը հանեց. Սա այն գիշերն է Եհովայի համար Իսրայէլի բոլոր որդիներիցն իրանց ազգերի մէջ պահուելու համար։

43Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Այս է * զատկի կանոնը. Ոչ մի օտարական նորանից պիտի չþուտէ։ 44Եւ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան՝ երբոր նորան * թլփատել ես, այն ժամանակ թող ուտէ նորանից։ 45* Օտարականն ու վարձկանը նորանից պիտի չþուտէ։ 46Մէկ տան մէջ պիտի ուտուի. Տնից դուրս չþհանես այն մսիցը, եւ * նորա մէկ ոսկորը չկոտրէք։ 47* Իսրայէլի բոլոր ժողովքը անէ այն։ 48Եւ * երբոր մի օտարական քեզ մօտ պանդխտանալու լինի, եւ Եհովայի զատիկն անելու լինի, նորա ամեն արուն թող թլփատուի, եւ այն ժամանակ մօտենայ կատարելու համար եւ ինքը երկրի բնակի պէս լինի. Որովհետեւ ոչ մէկ անթլփատ նորանից պիտի չþուտէ։ 49Երկրացու եւ ձեր մէջ բնակուող օտարականի համար * մէկ օրէնք լինի։ 50Եւ Իսրայէլի բոլոր որդիքն արին ինչպէս որ Եհովան մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր, այնպէս արին։ 51Եւ եղաւ որ * հէնց այն օրը Եհովան Եգիպտոսի երկրիցը հանեց Իսրայէլի որդիքը * իրանց զօրքերովը։

*12.2 Գլ. ժգ. 4։ իգ. 15։ լդ. 18։ բ Օր. ժզ. 1։

*12.3 Գլ. ժգ. 13։ իբ. 1, 9, 10։ լդ. 20։ Ղև. իբ. 23, 28։ բ Օր. ժէ. 1։ իբ. 1։ ա Թագ. ժդ. 34։

*12.5 Ղև. իբ. 19, 20, 21։ Մաղ. ա. 8, 14։ Եբր. թ. 14։ ա Պետ. ա. 19։

*12.5 Գլ. իթ. 38։ Ղև. իգ. 12, 18, 19 ևլն։

*12.6 Հմր. 18։ Ղև. իգ. 5։ Թու. թ. 3։ իը. 16։ բ Օր. ժզ. 1, 6։ Յես. ե. 10։ Եզր. զ. 19։

*12.6 Գլ. ժզ. 12։ Ղև. իգ. 5։ Թու. թ. 3, 5, 11։

*12.8 Գլ. իգ. 18։ լդ. 25։ Թու. թ. 11։ բ Օր. ժզ. 3։ (Տես բ Մն. լ. 2, 5։) ա Կոր. ե. 8։

*12.9 Թու. զ. 19։

*12.9 բ Օր. ժզ. 7։

*12.9 Գլ. իթ. 13, 22։ Ղև. ա. 13։ գ. 3, 9, 14։ դ. 8։

*12.10 Գլ. իգ. 18։ լդ. 25։

*12.11 բ Օր. ժզ. 5։

*12.11 Փեսախ. անց կենալ։ Տես հմր. 13։

*12.12 Գլ. ժա. 4։ Ամովս. ե. 17։

*12.12 Թու. լգ. 4։

*12.12 Իշխաններին. տես Գլ. իա. 6։ իբ. 8, 9, 28։ Սաղ. ձբ. 1, 6։ Յօհ. ժ. 34, 35։

*12.12 Գլ. զ. 2։

*12.14 Գլ. ժգ. 9։ Ղև. իգ. 6։

*12.14 Ղև. իգ. 4, 5։ դ Թագ. իգ. 21։

*12.14 xt Հմր. 24, 43։ Գլ. ժգ. 10։

*12.15 Գլ. ժգ. 6, 7։ իգ. 15։ լդ. 18, 25։ Ղև. իգ. 5, 6։ Թու. իը. 17։ բ Օր. ժզ. 3, 8։ ա Կոր. ե. 7։

*12.15 Ծն. ժէ. 14։ Թու. թ. 13։

*12.16 Ղև. իգ. 7, 8։ Թու. իը. 18, 25։

*12.17 Գլ. ժգ. 3։

*12.17 Հմր. 14։

*12.18 Ղև. իգ. 5։ Թու. իը. 16։

*12.19 Գլ. իգ. 15։ լդ. 18։ բ Օր. ժզ. 3։ ա Կոր. ե. 7, 8։

*12.19 Հմր. 15։ Թու. թ. 13։

*12.21 Հմր. 3։ Թու. թ. 4։ Յես. ե. 10։ դ Թագ. իգ. 21։ Եզր. զ. 20։ Մատ. իզ. 18, 19։ Մար. ժդ. 12-16։ Ղուկ. իբ. 7 ևլն։

*12.22 Սաղ. ծա. 7։ Եբր. ժա. 28։

*12.22 Հմր. 7։

*12.23 Եզ. թ. 6։ Յայտ. է. 3։ թ. 4։

*12.23 բ Թագ. իդ. 16։ ա Կոր. ժ. 10։ Եբր. ժա. 28։

*12.25 Գլ. գ. 8, 17։

*12.26 Գլ. ժգ. 8, 14։ բ Օր. լբ. 7։ Յես. դ. 6։ Սաղ. հը. 6։

*12.27 Գլ. դ. 31։

*12.28 Եբր. ժա. 28։

*12.29 Գլ. ժա. 4։

*12.29 Թու. ը. 17։ լգ. 4։ Սաղ. հը. 51։ ճե. 36։ ճլե. 8։ ճլզ. 10։

*12.29 Գլ. դ. 23։ ժա. 5։

*12.30 Գլ. ժա. 6։ (Տես Առ. իա. 13։) Ամով. ե. 17։ Յակ. բ. 13։

*12.31 Գլ. ժա. 1։ Սաղ. ճե. 38։

*12.31 Գլ. ժ. 9։

*12.32 Գլ. ժ. 26։

*12.32 Ծն. իէ. 34։

*12.33 Գլ. ժա. 8։ Սաղ. ճե. 38։

*12.33 Ծն. ի. 3։

*12.34 Գլ. ը. 3։

*12.35 Գլ. գ. 22։ ժա. 2։

*12.36 Գլ. գ. 21։ ժա. 3։

*12.36 Գլ. գ. 22։ սաղ. ճե. 37։

*12.37 Թու. լգ. 3, 5։ Ծն. խէ. 11։

*12.37 Ծն. ժբ. 2։ խզ. 3։ Գլ. լը. 26։ Թու. ա. 46։ ժա. 21։ իզ. 51։

*12.38 Տես Ծն. ժէ. 6։ իբ. 17։ իզ. 4։ իը. 3, 14։ լբ. 12։ լե. 11։ խզ. 3։ Ծն. խէ. 27։ Ղև. իդ. 10, 11։ Թու. ժա. 4։

*12.39 Գլ. զ. 1։ ժա. 1։ Հմր. 33։

*12.40 Ծն. ժե. 13։ Գոր. է. 6։

*12.41 Գաղ. գ. 17։ Գլ. է. 4։ Հմր. 51։

*12.42 բ Օր. ժզ. 6։

*12.43 Թու. թ. 14։

*12.44 Ծն. ժէ. 12, 13։

*12.45 Ղև. իբ. 10։

*12.46 Թու. թ. 12։ Յօհ. ժթ. 33, 36։

*12.47 Հմր. 6։ Թու. թ. 13։

*12.48 Թու. թ. 14։

*12.49 Թու. թ. 14։ ժե. 15, 16։ Գաղ. գ. 28։

*12.51 Հմր. 41։

*12.51 Գլ. զ. 26։