Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղքատը՝ մխիթարութիւն, աշխատասէրը՝ հանգստութիւն և ոչ մէկը ապահովութիւն…

Աղքատը՝ մխիթարութիւն, աշխատասէրը՝ հանգստութիւն և ոչ մէկը ապահովութիւն չþունի։

1Եւ ես դարձայ եւ տեսայ արեգակի տակին եղած բոլոր * զրկանքները. Եւ ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չþունէին. Եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չþունէին։

2* Եւ ես գովեցի այն մեռածներին, որ արդէն մեռել էին, աւելի քան թէ այն ապրողներին որ հիմա դեռ ապրում են։

3* Բայց այն երկուսից էլ լաւագոյն է նա որ չէ եղել, որ չէ տեսել արեգակի տակին գործուող չարութիւնը։

4Եւ ես տեսայ բոլոր աշխատութիւնը եւ բոլոր յաջող գործքը, որի համար մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։

5* Անմիտը իր ձեռքերը գրկում է եւ իր միսն ուտում։

6* Աւելի լաւ է մի բուռ լիքը հանգստութիւնով քան թէ երկու ափերը լիքը՝ աշխատութիւնով եւ չարաչար հոգսերով։

7Եւ ես ետ դարձայ ու տեսայ արեգակի տակին ունայնութիւնը։

8Մէկը կայ որ մի երկրորդ չþունի, ոչ որդի ունի եւ ոչ եղբայր. Բայց նորա զբաղմունքը վերջ չþունի. Նաեւ * աչքը չէ կշտանում հարստութիւնով, * եւ չէ ասում, թէ Որի՞ համար եմ ես աշխատում եւ զրկում իմ հոգիին բարիքից. Սա էլ է ունայն, եւ չար տանջանք։

9Երկուսը լաւ է քան թէ մէկը. Որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։

10Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կþկացնէ. Բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չþկայ որ նորան կանգնեցնէ։

11Եւ երբոր երկուսը միասին քնեն՝ կþտաքանան. Բայց մէկը ի՞նչպէս կþտաքանայ։

12Եւ եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կþկանգնեն. Եւ երեքպատիկ թելը շուտով չի կտրուիլ։

13Լաւ է մի աղքատ եւ իմաստուն երեխան քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ այլ եւս չþգիտէ լուսաւորուիլ։

14Որովհետեւ նա կալանաւորների տնիցը դուրս է գալիս որ թագաւորէ, իսկ սա իր թագաւորութիւնովն անգամ ծնուած՝ աղքատ է.

15Ես տեսայ արեգակի տակին ման եկող բոլոր ապրողներին այն երեխայի, այսինքն այն երկրորդի հետ, որ պիտի կանգնէ նորա տեղը։

16Ծայր չþկայ այն բոլոր ժողովրդին՝ այն ամենին, որ նորանցից առաջ էին, նորանցից ետիններն էլ նորանով չեն ուրախանալու. Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։

*4.1 Գլ. գ. 16։ ե. 8։

*4.2 Յոբ գ. 17 ևլն։

*4.3 Յոբ գ. 11, 16, 21։ Գլ. զ. 3։

*4.5 Առակ. զ. 10։ իդ. 33։

*4.6 Առակ. ժե. 16, 17։ ժզ. 8։

*Առակ. իէ. 20։ ա Յովհ. բ. 16։

*4.8 Սաղ. լթ. 6։