Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ազգապիղծ անձին սատանայի մատնուիլը։ Անառակներից պէտք է ետ քաշուիլ։ …

Ազգապիղծ անձին սատանայի մատնուիլը։ Անառակներից պէտք է ետ քաշուիլ։

1Առ հասարակ լսվում է ձեր մէջ պոռնկութիւն, եւ այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կայ, * այնպէս որ մէկն իր հօր կինն * ունենայ։ 2* Եւ դուք հպարտացած էք՝ * եւ աւելի սուգ չէ՞ք մտնում՝ որ ձեր միջիցը վեր առնուի նա, որ այն բանը գործեց։ 3Որովհետեւ ես՝ * թէ եւ մարմնով բացակայ եմ բայց հոգով ներկայ՝ արդէն վճռել եմ ներկայ լինողի պէս՝ նորան, որ այնպիսի բան գործեց, 4* Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը՝ ձեր եւ իմ հոգու մէկ տեղ ժողովուելու ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան հետ, 5Այնպիսին մատնել * սատանային՝ * մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։ 6* Ձեր պարծանքը լաւ չէ. Չ’գիտէ՞ք * որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։ 7Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. * որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը։ 8* Ուստի տօն կատարենք * ոչ թէ հին խմորով, * եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորովը, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չ’խմորուածովը։ 9Գրեցի ձեզ թղթումը՝ * չ’խառնուիլ պոռնիկների հետ։ 10Եւ ոչ թէ ամենեւին * այս աշխարհքի * պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ * պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք։ 11Բայց հիմա գրեցի ձեզ՝ չ’խառնուիլ, * որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, * այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել։ 12* Որովհետեւ ինձ ի՞նչ պէտք է՝ որ դրսիններին էլ դատեմ. * չէ՞ որ դուք ներսիններին պիտի դատէք։ 13Իսկ դրսիններին Աստուած կ’դատէ. * բայց դուք չարը ձեր միջիցը վեր առէք։

*5.1 Ղև. ժը. 8։ բ Օր. իբ. 30։ իէ. 20։

*5.1 բ Կոր. է. 12։

*5.2 Գլ. դ. 18։

*5.2 բ Կոր. է. 7, 10։

*5.3 Կող. բ. 5։

*5.4 Մատ. ժզ. 19։ ժը. 18։ Յովհ. ի. 23։ բ Կոր. բ. 10։ ժգ. 3, 10։

*5.5 Գոր. իզ. 18։

*5.5 Յոբ բ. 6։ Սաղ. ճթ. 6։ ա Տիմ. ա. 20։

*5.6 Հմր. 2։ Գլ. գ. 21։ դ. 19։ Յակ. դ. 16։

*5.6 Գլ. ժե. 33։ Գաղ. ե. 9։ բ Տիմ. բ. 17։

*5.7 Ես. ծգ. 7։ Յովհ. ա. 29։ ժթ. 14։ Գլ. ժե. 3։ ա Պետ. ա. 19։ Յայտ. ե. 6, 12։

*5.8 Ել. ժբ. 15։ ժգ. 6։

*5.8 բ Օր. ժզ. 3։

*5.8 Մատ. ժզ. 6, 12։ Մար. ը. 15։ Ղուկ. ժբ. 1։

*5.9 Տես հմր. 2, 7։ բ Կոր. զ. 14։ Եփես. ե. 11։ բ Թես. գ. 14։

*5.10 Գլ. ա. 20։

*5.10 Գլ. ժ. 27։

*5.10 Յովհ. ժէ. 15։ ա Յովհ. ե. 19։

*5.11 Մատ. ժը. 17։ Հռովմ. ժզ. 17։ բ Թես. գ. 6, 14։ բ Յովհ. 10։

*5.11 Գաղ. բ. 12։

*5.12 Մար. դ. 11։ Կող. դ. 5։ ա Թես. դ. 11։ ա Տիմ. գ. 7։

*5.12 Գլ. զ. 1-4։

*5.13 բ Օր. ժգ. 5։ ժէ. 7։ իա. 21, 22, 24։