Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բաբիլոնի աւերումը Մարաց ձեռքով։ 1* Բաբիլոնի պատգամը որ տեսաւ …
Բաբիլոնի աւերումը Մարաց ձեռքով։
1* Բաբիլոնի պատգամը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան։
2Դաշտացած * սարի վերայ * դրօշակ տնկեցէք, ձայն բարձրացրէք դէպի նորանց, * ձեռք երերացրէք, որ իշխանները գան դռները։ 3Ես եմ իմ սրբեալներին պատուիրել, իմ * զօրաւորներին էլ կանչել եմ իմ բարկութեան համար՝ իմ * վեհափառութիւնովը խրոխտացողներին։ 4բազմութեան ձայն կայ սարերի վերայ մեծ ժողովրդի նմանութիւնով, ժողովուած ազգերի թագաւորութիւնների աղմուկի ձայնը. Զօրաց Տէրը հանդէս է անում պատերազմի զօրքին, 5Որ եկել են հեռու երկրից՝ երկնքի ծայրիցը. Տէրը եւ նորա բարկութեան գործիքները՝ բոլոր երկիրը աւերելու համար։
6Ողբացէք, որովհետեւ * մօտ է Տիրոջ օրը, իբրեւ զօրաւոր աւերում գալիս է * Ամենազօրաւորիցը։ 7Նորա համար թուլացել են ամեն ձեռքերը, եւ ամեն մարդի սիրտը հալվում է։ 8Սոսկում են, անձկութիւններ եւ ցաւեր են բռնում նորանց, * ծննդականի պէս երկունք են քաշում, ամեն մարդ ապշած է մնում դէպի իր ընկերը, բոցավառ երեսներ են նորանց երեսները։
9* Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. Որ երկիրն աւերակ անէ, եւ նորա * մեղաւորներին բնաջինջ անէ նորանից։ 10Որովհետեւ երկնքի աստղերը եւ նորա աստեղատները իրանց լոյսը չեն տալու. * արեգակը դուրս գալիս խաւար է լինելու, եւ լուսինը չի ցոլացնելու իր լոյսը։ 11Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ * հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ։ 12Ես մարդին մաքուր ոսկիից աւելի պատուական պիտի անեմ եւ հողեղէնին՝ Ոփիրի գանձիցը։ 13* Սորա համար սարսեցնելու եմ երկինքը, եւ երկիրը սասանելու է իր տեղիցը. Զօրաց Տիրոջ բարկութիւնովը եւ * նորա բորբոքեալ բարկութեան օրը։ 14Եւ պիտի լինի ինչպէս մի հալածուած այծեամն, եւ ինչպէս ոչխարներ, որոնք հաւաքող չþունին, * ամեն մարդ իր ժողովրդին է դառնալու, ամեն մարդ փախչելու է իր երկիրը։ 15Ամեն ով որ գտնուի՝ պիտի խոցուի, եւ ամեն ով որ բռնուի՝ սրով պիտի ընկնի։ 16* Եւ նորանց մանուկները պիտի ջարդուին իրանց աչքի առաջին, նորանց տները պիտի կողոպտուին եւ նորանց կանայքը պիտի պղծուին։ 17* Ահա ես վեր կþկացնեմ նորանց վերայ Մարաց ազգը, որոնք արծաթը մի բան չեն համարում, եւ ոսկիին չեն հաւանում։ 18Եւ աղեղները երիտասարդներին են խոցում, եւ որովայնի պտուղին չեն ողորմում, եւ երեխաներին չէ խնայում նորանց աչքը։ 19Եւ * Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ * Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։ 20Նա երբէք չէ շէնանալու, եւ * չէ բնակուելու ազգէ ազգ. Եւ Արաբացին այնտեղ պիտի չþկանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չþնստեցնեն իրանց խաշինքը. 21* Այլ այնտեղ վայրի գազաններ են մակաղ տալու. Եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու։ 22Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը, եւ մօտ է, որ * գայ նորա ժամանակը, եւ նորա օրերը չեն ուշանալու։
*13.1 Գլ. իա. 1։ խէ. Երեմ. ծ. ծա։
*13.2 Երեմ. ծա. 25։
*13.2 Գլ. ե. 26։ ժը. 3։ Երեմ. ծ. 2։
*13.2 Գլ. ժ. 32։
*13.3 Յովել. գ. 11։
*13.3 Սաղ. ճխթ. 2, 5, 6։
*13.6 Սոփ. ա. 7։ Յայտ. զ. 17։
*13.6 Յոբ լա. 23։ Յովել. ա. 15։
*13.8 Սաղ. խը. 6։ Գլ. իա. 3։
*13.9 Մաղ. դ. 1։
*13.9 Սաղ. ճդ. 35։ Առակ. բ. 22։
*13.10 Գլ. իդ. 21, 23։ Եզեկ. լբ. 7։ Յովել. բ. 31։ գ. 15։ Մատ. իդ. 29։ Մար. ժգ. 24։ Ղուկ. իա. 25։
*13.11 Գլ. բ. 17։
*13.13 Անգ. բ. 6։
*13.13 Սաղ. ճժ. 5։ Ողբ. ա. 12։
*13.14 Երեմ. ծ. 16։ ծա. 9։
*13.16 Սաղ. ճլէ. 9։ Նաւ. գ. 10։ Զաք. ժդ. 2։
*13.17 Գլ. իա. 2։ Երեմ. ծա. 11, 28։ Դան. ե. 28, 31։
*13.19 Գլ. ժդ. 4, 22։
*13.19 Ծն. ժթ. 24, 25։ բ Օր. իթ. 23։ Երեմ. խթ. 18։ ծ. 40։
*13.20 Երեմ. ծ. 3, 39։ ծա. 29, 62։
*13.21 Գլ. լդ. 11-15։ Յայտ. ժը. 2։
*13.22 Երեմ. ծա. 33։