Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ արած փրկութեան համար գոհութիւն։ Դաւիթի (Սաղմոս)։ 1Կ&th…

Աստուծոյ արած փրկութեան համար գոհութիւն։

Դաւիթի (Սաղմոս)։

1Կþգոհանամ քեզանից բոլոր սրտովս. * աստուածների առաջին քեզ սաղմոս կþասեմ։

2* Երկրպագութիւն կþանեմ * քո սուրբ տաճարի առաջին եւ կþգոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. Որ բոլոր անունիցդ բարձր * մեծացրիր քո խօսքը։

3Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. Դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։

4Տէր, * երկրի բոլոր թագաւորները կþգոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։

5Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կþասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։

6Որովհետեւ * Տէրը բարձր է եւ * տեսնում է ցածը. Եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին։

7* Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կþապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կþմեկնես եւ քո աջը կþփրկէ ինձ։

8* Տէրը կþկատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. * քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր։

*138.1 Սաղ. ճժթ. 46։

*138.2 Սաղ. իը. 2։

*138.2 գ Թագ. ը. 29, 30։ Սաղ. ե. 7։

*138.2 Ես. խբ. 21։

*138.4 Սաղ. ճբ. 15, 22։

*138.6 Սաղ. ճժգ. 5, 6։ Ես. ծէ. 15։

*138.6 Առակ. գ. 34։ Յակ. դ. 6։ ա Պետ. ե. 5։

*138.7 Սաղ. իգ. 3, 4։

*138.8 Սաղ. ծէ. 2։ Փիլ. ա. 6։

*138.8 Տես Յոբ ժ. 3, 8։ ժդ. 15։